25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 8, 2018

Հրաժարվել է մանդատից

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մերուժան Սիմոնյանը հրաժարվելէ մանդատից։ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. ««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մերուժան Սիմոնյանը հունիսի 8-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` […]

Գլխավոր դատախազը դիմել է Արտակ Զեյնալյանին եւ Վալերի Օսիպյանին

Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ գլխավոր դատախազությունը մանրակրկիտ ուսումնասիրում է ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի կողմից ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայությունում իրականացված՝ 2016-2017թթ. ընթացքում պետա­կան բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտ­քերի ապահովման նկատմամբ վերահսկո­ղության արդյունքները: Ուսումնասիրությամբ ի հայտ բերված՝ առերևութ հանցագործության հատկանիշներ պարունակող խախտումների փաստերով ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի կողմից արդեն իսկ հարուցվել է 5 […]

Սերգեյ Ավետիսյանն ազատվել է պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Սերգեյ Ավետիսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Այդ մասին հայտնում է e-gov համակարգը:

Շատ կարևոր է, որ Արցախը ներկա գտնվի բանակցություններին

«Արցախյան բանակցությունների խնդրում Հայաստանը պետք է ունենա վճռորոշ դերակատարում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս կարծիքը հայտնեց լեզվաբան Նարինե Դիլբարյանը: Դիլբարյանի համոզմամբ մենք պետք է Ադրբեջանին հստակ իրավական նորմերով զգացնել տանք, որ վերջինս պետք է ուղիղ  բանակցությունների  մեջ մտնի  Արցախի Հանրապետության ներկայացուցիչների հետ: «Մեր խնդիրը բանակցությունների ձևաչափը ընդլայնելն է: Պետք է հաղթահարել Ադրբեջանի՝ Արցախը անտեսելու  այն անբացատրելի մղումը, որը Հայաստանին […]

Պավլիկ Մանուկյանի Արամի համար

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանն ու  Հայկ Կոջոյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել են իրենց անելիքներից: Ալեն Սիմոնյանը մասնավորապես պատմել է, թե հանդիպում է ունեցել ոստիկանապետի հետ, եւ Վալերի Օսիպյանը խոստացել է որ առաջիկայում որոշում կլինի՝ լուսաձայնային նռակներն այլևս չեն օգտագործվի խաղաղ ցուցարարների դեմ, դրանք կօգտագործվեն միայն քրեական տարերի վնասազերծման համար: Հայկ Կոջոյանն էլ նկատել է, որ միջնորդություն […]

Հակառակորդի կրակոցից զինվոր է վիրավորվել

Հունիսի 7-ին` ժամը 23:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գեւորգ Անդրանիկի Խաչատրյանը: Ինչպես հայտնում են Արցախի ՊԲ-ի մամուլի ծառայությունից, վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ:  Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:  

Զինծառայողների իրավունքներին վերաբերող բողոքների մեծ մասը կապված է բժշկական փորձաքննությունների հետ․ Պաշտպան

Հունիսի 8-ին տեղ է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստը, որի ժամանակ ներկայացվել ու քննարկվել է Պաշտպանի 2017 թվականի տարեկան հաղորդման մեջ արտացոլված ՀՀ զինված ուժերում առկա խնդիրներն ու առաջարկվող լուծումները։ «2017 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների գերակշիռ մասն առնչվել է զորակոչի ընթացքում զինապարտներին պատշաճ բժշկական […]

Խոշոր բիզնեսը դառնում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական հենարանը

Նոր Հայաստանում  խոշոր բիզնեսի ներկայացուցիչները կշարունական քաղաքական իշխանությունների լոբբինգն իրականացնել, իսկ իշխանություններն էլ հաշվի կնստեն նրանց շահերի հետ: «Ամենուր այդպես է, նույնիսկ ծխախոտ վաճառող փոքրիկ կրպակի տատիկը լավ հարաբերություններ է ունենում թաղային ոստիկանի հետ: Մանկական ենթադրություններ են, որ ինչ-որ տեղ աշխարհում պետական համակարգը պայքարում է, որ միստր Ջոն Իրաքին զենք չվաճառի: Խոշոր բիզնեսը պետք է […]

Արցախը բանակցային գործընթացից դուրս մղված չէ

  «Եթե Հայաստնում սկսած շարժումը առաջին դեմքերի դեմ էր, ապա Արցախում բողոքի այս վերջին դեպքերը ավելի շատ ուղղված էին  անհատ մարդկանց դեմ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Մանասյանը չբացառեց նաև այն կետը, որ Արցախում գլուխ բարձրացրած բողոքի ակցիան ուներ նաև կենցաղային ֆոն, որը առաջացել էր ավելի շատ սոցիալական դժգոհությունների պատճառով: Անդրադառնալով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄայիսիՀուլիսի