25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 7, 2018

Պատրա՞ստ ես Քրիստոսին հանդիպելու

«Ոչ ոք չգիտի, թե երբ է գալու այդ օրը կամ ժամը» (Մատթեոս 24:36) Շատ ենք խոսում աշխարհի վախճանի և այդ վախճանին պատրաստ լինելու մասին։ Ինչպիսին էլ լինի վախճանը, կամ երբ էլ լինի, մենք ավելին չենք կարող իմանալ, բացի այն ինչ գրված է Ավետարանում, ինչը կօգնի լիարժեք պատրաստ լինել այդ օրվան։ Հիսուս պարզապես պատվիրում է միշտ […]

Կառավարության ծրագիրն ընդունվեց

Քիչ առաջ խորհրդարանում քվեարկության դրվեց ու ընդունվեց կառավարության ծրագիրը: Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրն ընդունվեց 62 կողմ, 39 դեմ ձայներով: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորեց այս կամապկցությամբ ու հույս հայտնեց, որ ծրագրում ամրագրված դրույթներն իրականություն կդառնան:

Արտոնյալների ու կոռուպցիոներների թիվը լինելու է զրո. վարչապետ

«Փորձ է արվել անընդհատ ասել՝ այ, օրինակ, ԱԺ պատգամավոր չեն լինում այպես, լինում են այնպես, ԱԺ ամբիոնից ելույթ են ունենում այպես, ոչ թե այնպես»,-այսօր կառավարության ծրագրի վերաբերյալ ամփոփիչ ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա հավելեց. «Բայց կներեք՝ չէ որ մարդկությունը ստեղծել է այլ մեխանիզմներ»: Նա նշեց, որ իրեն շատ են ասում, թե կառավարության ծրագրի […]

Հանկարծ ինձանից չնեղանան իմ լավ ընկերները. Անահիտ Բախշյանը՝ Արայիկ Հարությունյանին

Երեւանի ավագանու Ելք խմբակցության անդամ  Անահիտ Բախշյանը  դժգոհ է , որ նոր կառավարության կրթության եւ գիտության ոլորտին վերաբերող հատվածում որեւէ խոսք չկա ներառական կրթության մասին:  Henaran.am-ի հետ զրույցում վերլուծեկով կառավարության ծրագրի կրթական բաղադրիչը, Անահիտ Բախշյանն ասաց. «Հանկարծ ինձանից չնեղանան իմ լավ ընկերները, բայց սա այդ ծրագրի մեծագույն բացթողումն է»: Անահիտ Բախշյանի խոսքով, նախորդ կառավարությունները կրթության […]

Հերթական յուրացման դեպքը

Մայիսի 24-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցների ստացած օպերատիվ տեղեկություններով նախապատրաստված նյութերով իրականացված նախնական քննությամբ պարզվել է, որ անցած տարվա փետրվարի 21-ին Երևանի քաղաքապետարանի և «ԱՆՆԱ-80» ՍՊ ընկերության միջև կնքված 61,200,000 դրամ ընդհանուր արժողությամբ պայմանագրերի կատարման արդյունքում յուրացվել է շուրջ 10,000,000 դրամ։ Պարզվել է, որ […]

Նախագահն ընդունել է Միացյալ Թագավորության վարչապետի՝ Առեւտրի եւ ներդրումների հարցերով հանձնակատարին

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Միացյալ Թագավորության վարչապետի՝ Հայաստանում եւ Վրաստանում Առեւտրի եւ ներդրումների հարցերով հանձնակատար, խորհրդարանական Մարկ Փրիթչարդին եւ Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ առեւտրի եւ ներդրումների ծավալների ընդլայնման հնարավորությունները, տնտեսության մի շարք ոլորտներում համագործակցության հեռանկարները:

ՀՀԿ-ն պատրաստակամ է մասնակցել Ընտրական օրենսգրքի փոփոխություններին

«Մեղադրանքները ուղղված են միջազգային կազմակերպությունների՞ն նաև, նրանք է՞լ են խեղաթյուրել»,- այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն՝ անդրադառնալով այն դիտարկումներին, թե խորհրդարանական ընտրություններն ազատ ու թափանցիկ չեն եղել: ԱԺ փոխնախագահը նշեց, որ հիմնական նպատակը, որը կարմիր թելի նման անցավ կառավարության ծրագրի միջոցով, ելույթներում, այն էր, որ փաստաթուղթն ունի նպատակ՝  Ընտրական օրենսգրքում փոփոխություններ […]

Ուլտիմատում Ամենայն Հայոց հայրապետին

Այսօր ժամը 13:00-ին տեղի ունեցավ խոստացված հանդիպումը Գարեգին Բ-ի և «Նոր Հայաստան, նոր հայրապետ»  նախաձեռնության անդամների միջև: Նախաձեռնության անդամները, ի սկզբանե պահանջել էին ուղիղ եթերով անցկացնել հանդիպումը, սակայն Մայր Աթոռի կանոնակարգը արգելում է նման բաները, և երկար բանակցութուններից հետո  նրանք հոգևորականների հետ  համաձայնության եկան, որ հանդիպմանը ներկա կլինի միայն 2 եպիսկոպոս, և հանդիպումը կլինի փակ: Տեղի […]

«Էշ-էշ մի խոսա». ԱԺ-ում կրքերը հունից դուրս եկան (տեսանյութ)

Հարգելի Պարոն Մելքումյան, խնդրում եմ այսուհետ ելույթ ունենալիս նախագահ Սերժ Սարգսյանի մասին խոսելիս չօգտագործել քաղաքական բռնապետ արտահայտությունը: Այսօր խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանին դիմեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ հավելելով, որ պետք չի ասել բաներ, որոնց համար հաջորդ պահին հնարավոր է զղջալ: Մելքումյանն էլ արձագանքեց. «Հարգելի պարոն Ֆարմանյան, զսպեք ձեր մոլուցքը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄայիսիՀուլիսի