19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 6, 2018

«Ռազմական հեղաշրջո՞ւմ» Արցախում

Արցախի Պետնախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը տեղի քաղաքական դաշտի որոշ ներկայացուցիչների կողմից որպես ռազմական հեղաշրջում և «զինվորական խունտայի» հաստատում է ներկայացվում։ Գնահատականների խստության հարցում ոչ մի սահմանափակում չունեն։ Նպատակն էլ ակնհայտորեն մեկն է` օգտվել վերջին օրերին դրսևորված հասարակական դժգոհություններից և փորձել Արցախում քաղաքական իրավիճակ փոխել։ Ընդ որում, չի բացառվում, որ հենց Արայիկ Հարությունյանն էլ փորձի գլխավորել […]

Արցախի Ոստիկանության պետը հրաժարականի դիմում է ներկայացրել

Արցախի Հանրապետության Ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ «Վերջին շրջանում առաջացած բողոքի ալիքը խորհելու առիթ տվեց բոլորիս ու մտահոգությանս պատճառը իմ հրաժարականի պահանջը չէր միայն¸ այլև  երկրի ներքին անվտանգությունը չխաթարելու և ներքաղաքական սրացումներից զերծ մնալու նպատակը։ 1991թ.-ից ես հող հայրենիի կանչով և ձեզանից շատ շատերի օրինակով  կամավորագրվել եմ Արցախյան ազատամարտին։  ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի […]

ՀՀ ՊՆ աշխատանքային խումբը մեկնել է Մոսկվա

Հունիսի 6-ից 8-ը Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք զինված ուժերի կիրառման պլանավորման և օպերատիվ պատրաստության կազմակերպման հարցերով աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով Մոսկվա է մեկնել ՀՀ ՊՆ աշխատանքային խումբը:

Ինչո՞ւ մերժել Գարեգին Բ-ին

Որքան հասկացա «Նոր հայաստան, նոր հայրապետ» շարժումը խակ, դեմոկրատիկ երևույթ է, իսկ դեմոկրատիան, ըստ տեսության` դիվային երևույթ է: Եկեք խնդրենք, որ Քրիստոս կարգավորի Իր եկեղեցու բոլոր խնդիրները: Մերժել մի կաթողիկոսի, որ կտրականապես դեմ է համասեռամոլությանը և այլասերվածության քարոզչություններին, խելամիտ չէ, մանավանդ երբ /այս տարվա փետրվարին դրանք արդեն մտել են դպրոցներից մեկը, պղծման «դաս անցկացրել»: Տե’ր, Սուրբ […]

Կլուծվի Սյունիքի մարզպետի հարցը

Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների տեղեկությամբ հունիսի 6-ին գործադիրի նիստում պաշտոնանկ կարվի Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը։ Որոշման նախագիծն առայժմ կառավարության կայքում չկա։ Ըստ նույն աղբյուրների՝  Սյունիքի մարզպետի պորտֆելը ամենայն հավանականությամբ կտրվի ԲՀԿ-ին։  

Ինչ եղանակ է սպասվում

Հունիսի 5-ին, 7-10-ի երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին շրջանների զգալի մասում, 6-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 6-ին կբարձրանա 1-2 աստիճանով, 7-9-ը նույնքան կնվազի, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-6 […]

Այդ երեխաները մեղավոր չեն, որ այստեղ որևէ մեկը կասկածում է նախորդներին. Փաստ

Երեկ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Իմ Հայաստան», «Արի տուն», «Ամառային ճամբար» ծրագրե­րի հետաձգման մասին: Բացի այդ, նա նշված ծրագրերի ծախսերի առումով որոշ կասկածներ հայտնեց: Նախարարի կողմից բարձրացված կասկածների շուրջ թերթը փորձե­լ է պարզաբանում ստանալ սփյուռքի նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար Ֆիրդուս Զաքարյանից: «Ցանկացած գործողություն, որն արվում է, կարելի է կասկածել: Եթե […]

Հանդիպիր Քրիստոսին

Ես եկա, որպեսզի օգնեմ աշխարհին: Ամեն մարդ տեսնում է ինձ` համաձայն իրեն անհրաժեշտ կարիքների: Պարտադիր չէ, որ դուք տեսնեք Ինձ այնպես, ինչպես ուրիշներն են տեսնում. ինչպես աշխարհը, իմ աշակերտներն ու Իմ հետևորդները, անգամ` ինչպես Իմ եկեղեցին: Բայց անհրաժեշտ է, որ ՏԵՍՆԵՔ ԻՆՁ. ամեն մեկդ` իբրև անհատականություն, Ինձնից ստանալու համար այն ամենը, ինչի կարիքը անձնապես ունեք: […]

Սերժ Սարգսյանը երկու կարեւոր հարց է լուծում. Փաստ

Թերթի ունեցած հավաստի տեղեկություններով, այն, ինչ այս օրերին կատարվում է ՀՀԿ-ում, իրականում ոչ միայն անակնկալ չէ, այլ հենց այդ կուսակցության նա­խագահի՝ Սերժ Սարգսյանի ծրագրի մի մասն է: Ընդ որում՝ շարունակական մասը: Բացառությամբ Շիրակ Թորոսյանի և Ֆելիքս Ցոլւսկյանի, մյուս բոլոր ՀՀԿ- ականները, ովքեր լքում են ու դեռ կլքեն խմբակցու­թյունը, դա անում են բացառապես Սերժ Սարգսյանի իմացությամբ, ավելին՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄայիսիՀուլիսի