23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 6, 2018

ՊԵԿ նախագահի տեղակալներ են նշանակվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալներ են նշանակել Արթուր Մանուկյանը և Միքայել Փաշայանը: Որոշման մեջ, մասնավորապես, գրված է. «Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Արթուր Մանուկյանին նշանակել պետական եկամուտների նախագահի տեղակալ»:   «Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Միքայել Փաշայանին նշանակել պետական […]

Հանրապետության նախագահի աշխատակազմի հայտարարությունը՝ ՀՀ նախագահի կողմից Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ

Վերջին շրջանում տարբեր մասնագիտական քննարկումներ ծավալվեցին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու գործընթացի մանրամասների և ժամկետների վերաբերյալ:  ՀՀ Սահմանադրությամբ՝ Սահմանադրական դատարանի դատավորների թեկնա­ծու­ների ընտրության և առաջադրման մանրամասները, այդ թվում` ժամկետներ սահմանված չեն, և դրանց սահմանումը սահմանադիրը հստակ վերապահել է երկու իրավական ակտերի, այն է՝ «Սահմանա­դրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրեն­քին և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքին: […]

Արմավիրի մարզպետը հրաժարական է ներկայացրել

Երկրում քաղաքական իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված` այսօրվանից ես դադարեցնում եմ ՀՀ Արմավիրի մարզպետի լիազորությունների կատարումը: Այս մասին հայտարարել է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: «Բազմաթիվ առիթներով ասել եմ, որ Արմավիրի մարզպետ նշանակվելն ընկալել եմ վերադարձ դեպի տուն, իմ ծննդավայր, որտեղ մարդիկ ինձ միշտ շատ հարազատ են եղել, խնդիրները` ծանոթ, անելիքները` հստակ, իսկ ապագան` լուսավոր ու տեսանելի: Առաջնորդվելով […]

Կայացել է «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի համակարգող խորհրդի վեցերորդ հանդիպումը

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարի տեղակալ Լորետա Վյուի և Եվրոպայի խորհրդի քրեական իրավունքի հարցերով համագործակցության բաժնի ղեկավար Տանյա Ռակուշիչ-Հաջիչի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի համակարգող խորհրդի վեցերորդ հանդիպումը: Ողջունելով մասնակիցներին՝ նախարարի տեղակալ Քրմոյանը կարևորել է նման ձևաչափով հանդիպումը՝ կատարված աշխատանքներն ամփոփելու […]

Ես կոչ եմ անում Արայիկ Հարությունյանին վերանայել իր որոշումը. գնդապետ

  Գնդապետ, պատմաբան Վոլոդյա Հովհաննիսյանը այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Արցախի Հանրապետության պետնախարար Արայիկ Հարությունյանի և ոստիկանապետ Կամո Աղաջանյանի հրաժարականններին  ասաց, որ փաստը շատ մտահոգիչ է: «Այն մարդը, ով այսքան երկար ճանապարհ է անցել և այսօր աշխատանքից ազատման դիմում է ներկայացնում, դա լավ հետևանքներ չի կարող ունենալ, այն առաջին հերթին  թուլացնում է Արցախի պետական […]

Վարչապետ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցչին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովային:  Վարչապետը կարևորել է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ սերտ  համագործակցությունն ու տնտեսության ոլորտում բարեփոխումներին ԱՄՀ կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարության առաջնահերթություններից է իրականացվող ծրագրերի և միջոցների ծախսման արդյունավետության, ինչպես նաև ֆինանսական ոլորտում կարգապահության բարձրացումը: ԱՄՀ մշտական ներկայացուցիչը […]

Երևանի արագ սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել

Հունիսի 6-ին, ժամը 10:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եզնիկ Կողբացի փողոցում գտնվող 7 հարկանի շենքի տանիքից ծուխ է նկատվում, պայթել է գազի բալոն, տարածքը վերածվում է ծխապատ գոտու, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:  Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ […]

Կառավարությո՞ւն, թե՞ հեղկոմ

Վաղհեղափոխական մթնոլորտն ավելի շատ սիրում է պայքար, թշնամիներ, կոչեր, հետո նույնը՝ այլ հերթականությամբ։ Քիչ պահանջարկ կա փաստարկված խոսքի, մասնագիտական, փորձագիտական տեսակետի, առաջարկների։ Սա փուլ է, որ անցել են շատերը, կանցնենք նաև մենք։ Բայց մի պահից պետք է սկսել ու, կարևորը, չկաշկանդվել, որ «զանգվածների» հանրային մթնոլորտը դա չի ընդունի։ Ինչքան շուտ սկսենք լուրջ քննարկումներն, այնքան շուտ […]

Անդրանիկ Հարությունյանը դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին

ՀՀԿ-ական պատգամավոր Անդրանիկ Հարությունյանը դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին։ «Կոնկրետ ոչ ժամկետ կա, ոչ թվեր կան»,- լրագրողների հետ զրույցում նշեց նա։ Ճշտող հարցին, եթե խմբակցությունը որոշի կողմ քվեարկել ծրագրին, ինքը ևս կո՞ղմ կլինի, Հարությունյանը նշեց, որ ինքն արդեն իր որոշումը կայացրել է։ Հարությունյան նաև ընդգծեց, որ չի պատրաստվում լքել խմբակցությունը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄայիսիՀուլիսի