25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 6, 2018

Սփյուռքի նախարարությունը սխալվել էր. ազատեցին պաշտոնից

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը տեղեկացնում է, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի սխալ կիրառման արդյունքում սփյուռքի նախարարի խորհրդական նշանակված Վաղարշակ Հակոբյանն ազատվել է խորհրդականի պաշտոնից և նշանակվել սփյուռքի նախարարի օգնական: Սփյուռքի նախարարությունն ափսոսանք է հայտնում տեղի ունեցած շփոթմունքի համար և հայցում է քաղաքացիների ներողամտությունը։ Հիշեցնենք՝ մամուլում մտահոգություններ հնչեցին, որ ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար […]

Ճանաչելով Արայիկին, զարմացած եմ. Անահիտ Բախշյան (տեսանյութ)

«Բարի ցանկությունների հրովարտակ է այս ծրագիրը: Դեռ ոչինչ, որ մեխանիզմները չկան որովհետեւ, դրանք իրավական տարբեր փաստաթղթերով կարող են լինել,  բայց ինձ մտահոգում է կրթության եւ գիտության հատվածի չափազանց պոպուլիստական ոճը», –Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով կառավարության ներկայացրած ծրագրի՝ կրթության եւ գիտության հատվածին, կարծիք հայտնեց Երեւանի ավագանու Ելք խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Անահիտ Բախշյանի խոսքով, Հայաստանում կրթության […]

Այն, ինչ չի ասվում

-ԱԱԾ-ն ամբողջ գործերը թողած զբաղված ա սուպերմարկետներով: Այսինքն ոչ թե սուպերմարկետներով այլ կոնկրետ լֆիկի Սիթիով: -Էս ֆոնին, գործադիր իշխանության ամենաբարձր օղակի պաշտոնյան` վարչապետը ֆեյսբուքում ստատուս ա գրում, թե բա կոռուպցիոներներին բոյկոտեք: Այ ցավդ տանեմ, եթե կոռուպցիոներ կա ձերբակալեք բա՞, վերջը ԱԱԾ-ն կարող է… լավ անցանք … -Ոստիկանապետն ասում ա հանցավորության ու քրեական հեղինակությունների դեմ անհաշտ […]

Կոլեգիայի նիստ ՀՀ քննչական կոմիտեում

ՀՀ քննչական կոմիտեում այսօր՝ հունիսի 6-ին, տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը: Նիստին մասնակցել են կոլեգիայի անդամները, ՀՀ քննչական կոմիտեի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։ Օրակարգում ընդգրկվել և քննարկվել է երկու հարց. ՀՀ քննչական կոմիտեում 2017թ. ընթացքում կատարված ծառայողական քննությունների արդյունքների ուսումնասիրության արդյունքները, ինչպես նաև 2017թ. ընթացքում […]

Գարիկ Մարտիրոսյանի ողջույնը

Շատ շուտով Ռուսաստանում մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, իրադարձություն, որին սպասում են ամբողջ աշխարհի միլիոնավոր երկրպագուներ։ Հունիսի 14-ն այն օրն է, որի մասին արդեն գիտի յուրաքանչյուր ֆուտբոլասեր, ու երևանյան փաբերն ու բարերն արդեն պատրաստվում են ֆուտբոլային հանդիպումների ժամանակ սպասվող իրարանցմանը։ Գարիկ Մարտիրոսյանը, ով նույնպես հայտնի ֆուտբոլասեր է, իր Instagram-ում սատարել է Ռուսաստանի հավաքականին՝ երկրպագուներին ջերմ ողջույն […]

Մինչեւ ԸՕ փոփոխությունները արտահերթ ընտրությունների մասին չենք կարող խոսել. Շարմազանով

Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորությանը,  ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ թե  ԸՕ-ի փոփոխության , թե արտահերթ ընտրությունների անցկացման հարցում Հանրապետականը պատրաստ է բանակցությունների եւ այդ մասին հայտարարել է, բայց նրա խոսքով, մինչեւ  արտահերթ  ընտրությունների մասին խոսելը,  նախ ԸՕ-ը պետք է բարեփոխել: Երկու գործընթացները, Շարմազանովի խոսքով, թեեւ փոխկապակցված են , բայց […]

Մայքլ Ջեկսոնի պարերը մահացու վտանգավոր են

Նեյրովիրաբույժներն ու Մայքլ Ջեկսոնի ֆանատները նախազգուշացրել են փոփ երաժշտության ֆանատներին, որ «արքայի» շարժման պատճենումը կարող է հանգեցնել ծանր վնասվածքների, որոնցից շատերը գործնականում հնարավոր չի լինի շտկել: Ըստ life.ru-ի, հնդիկ նեյրովիրաբույժները, ովքեր հետազոտել են MJ-ի խորեոգրաֆիան՝ օրգանների ու մարմնի մասերի վրա ծանրաբեռնվածության տեսանկյունից, եկել են եզրակացության, որ Smooth Criminal երգի մեջ պարերի շարժումները, որոնք կատարվել են […]

Ով գալիս էր ՀՀԿ-ից վերցնելու իր պաշտոնը, հանգիստ կյանքը, շփոթվել է

«Սա քաղաքական գործընթաց է, որը հատուկ է ոչ միայն Հայաստանին , այլեւ այլ երկրներին: Երբ տեղի են ունենում  վերադասավորումներ, տարբեր քաղաքական գործիչներ եւ պատգամավորներ իրենց պահում են տարբեր կերպ եւ պետք չէ զարմանալ, որ կլինեն մարդիկ, ովքեր կլքեն մեր խմբակցությունը: Դա իրենց իրավունքն է», – Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով  Հանրապետական խմբակցությունից գործարար պատգամավորների հեռանալու փաստին, […]

Գրիգորի Մարտիրոսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար

ԱՀ նախագահ Բակո Սահակյանը հունիսի 6-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արայիկ Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Արցախի Հանրապետության պետական նախարար է նշանակվել Գրիգորի Մարտիրոսյանն՝ ազատվելով Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնից։  Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար է նշանակվել Արթուր Հարությունյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄայիսիՀուլիսի