25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 6, 2018

Այդ լուրը չի ուրախացրել Փաշինյանին. Իրավունք

«Սասնա ծռեր» զինված խմբավորումը հատուկ հայտարարությամբ միա­ցել է գործող վարչակարգին, մասնավո­րապես. «Պայքարի այս փուլում, քանի դեռ չի չեզոքացվել ռեւանշի վտանգը եւ չի ամրագրվել ժողովրդի ամբողջական հաղթա­նակը, մեր կոչումն ու պարտականությունն ենք համարում վեր կանգնել քաղաքական տարաձայնություններից եւ ըստ ամենայնի աջակցել ժողովրդի վստահությունը վայե­լող Նիկոլ Փաշինյանի կառավարությանը պետականաշինության եւ ժողովրդի իշխա­նության ու իրավունքի գերակայության հաստատման բոլոր […]

Լենա Նանուշյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ (4 Հունիսի 2018, 608 – Ա) Լենա Նանուշյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ: Լենա Նանուշյանը ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին: 1992-1998 թվականներին սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, ստացել բժշկականխարգելման գծով բժշկի որոկավորում: 1998-2000 թվականներին անցել է մասնագիտացում ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում` […]

Ինչի՞ համար են ցանկանում անցկացնել արտահերթ ընտրություններ

«Եթե ժամանակավոր, համաձայնության կառավարությանը հաջողվի գրագետ աշխատել, ապա այս տարվա աշնանը՝ առավելագույնը մինչև եկող տարվա գարուն ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կկայանան»: Այս համոզմանն է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ խնդիրն իրականում արտահերթ ընտրությունների անցկացումը չէ, որ պետք է ամեն գնով դա անցկացնել։ «Խնդիրն այն է, թե ինչ պայմաններում […]

Գյուղնախարարը պտուղ-բանջարեղեն վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտային հարցեր

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հրավիրել էր խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, Հայաստանի պահածոյագործների և հյութ արտադրողների միության նախագահ Երվանդ Թարվերդյանը, «Չորացված մթերք արտադրողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Սանդրո Աբովյանը, շուրջ 30 պտուղ-բանջարեղեն վերամշակող ընկերություններ, այլ պատասխանատուներ։ Նախարարն իր խոսքում նշել է, որ հանդիպման հիմնական նպատակը պտուղ-բանջարեղենի մթերումների նախափուլին ընդառաջ ընթացիկ հարցերի […]

Պետնախարար Արայիկ Հարությունյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Նախագահին

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հունիսի 6-ին աշխատանքից ազատվելու մասին դիմում է ներկայացրել ԱՀ նախագահ Բակո Սահակյանին: Դիմումում, մասնավորապես, գրված է. «Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջները՝  խնդրում եմ Ձեզ  ազատել ինձ  Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնից»: Ա. Հարությունյանը կներկայացնի իր դիմումի հիմքերը այսօր, ժամը 15:00-ին տեղի  ունեցող մամուլի ասուլիսի ժամանակ:

Արդարադատության նախարարը և GIZ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներն անդրադարձել են նոտարական ոլորտի բարելավման հարցերին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հունիսի 5-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) գրասենյակի ղեկավար Աննե Քեմփային և GIZ «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի ղեկավար Վարդան Պողոսյանին:    Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։  Ողջունելով հյուրերին՝ արդարադատության նախարարը բարձր է գնահատել Հայաստանում […]

Գողացված բանկային քարտով փորձել են գումար կանխիկացնել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու գողացված բանկային քարտով գումարի կանխիկացման փորձ կատարած անձի ինքնությունը: 2018թ. մարտի 28-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 16:30-ի սահմաններում, երթուղային ավտոբուսի մեջ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հափշտակել է […]

Մե՛նք ենք տերը մեր երկրի. Սասնա ծռերի հայտարարությունը

Սասնա ծռերը հայտարարություն են տարածել՝ զինված ապստամբության անհրաժեշտության գաղափարն այլեւս ջնջված համարելու մասին: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ. «Զինված պայքարի էջը փակելու եւ կառավարությանն աջակցելու մասին Սասնա Ծռերի զինված ապստամբության թիրախը ազգադավ եւ հանցավոր ռեժիմն էր։ Զինված ապստամբությունը թեեւ վերջնական արդյունքի չհասավ, սակայն կտրեց ռեժիմի կյանքի թելը, սպառեց նրա փամփուշտները, ինչպես նաեւ վիժեցրեց Արցախը, իսկ հետագայում՝ […]

Հուշարձան դեռ չծնված փոքրիկին

Մոսկվայում «Կանայք հանուն կյանքի» նախաձեռնությունը ստորագրահավաք է սկսել, որպեսզի դիմեն քաղաքային իշխանություններին՝ ՌԴ մայրաքաղաքում չծնված փոքրիկի հուշարձանը տեղադրելու առաջարկով: Նախաձեռնությունը նշում է, որ Ռուսաստանում աբորտների հետեւանքով տարեկան մոտ 1 մլն երեխա սպանվում է մոր արգանդում՝ դեռ լույսը չտեսած: Հայտարարության մեջ նշվում է, որ նմանատիպ հուշարձաններ աշխարհի շատ քաղաքներում կան: Այս պահին նախաձեռնությանը միացել է պահանջվող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄայիսիՀուլիսի