19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 5, 2018

Հունիսի 6-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հունիսի  6-ին՝  ժամը 12:00-ին,  «Հենարան»  մամուլի ակումբում    Հայաստանի կասկադյորների ազգային ասոցացիայի նախագահ Արմեն Պետրոսյանը:    ԹԵՄԱ՝   Հայաստանի կասկադյորների ազգային ասոցացիան  օրերս ի՞նչ խնդրով է դիմել  ԿԳՆ.  ոլորտում առկա խնդիրներն ու նորությունները:

Կադրային ջարդ Կոտայքի մարզպետարանում

ՀՀ Կոտայքի մարզպետ Ռ. Պետրոսյանի 2018 թվականի հունիսի 5-ի համապատասխան կարգադրություններով, իրենց դիմումի համաձայն, աշխատանքից ազատվել են Կոտայքի մարզպետի խորհրդականներ Սմբատ Եղիազարյանը, Գեղամ Հայրապետյանը և մարզպետի օգնական Արտակ Գրիգորյանը: Այս մասին տեղեկացնում են Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի  անձնակազմի կառավարման բաժնից: Հիշեցնենք, որ ավելի վաղ մարզպետի 2018 թվականի հունիսի 5-ի համապատասխան կարգադրություններով, իրենց դիմումի համաձայն, աշխատանքից ազատվել են Կոտայքի […]

Առողջապահության նախարարությունը պատրաստվում է 2 ուղղաթիռ գնել

ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանն այսօր խորհրդարանում բյուջեի քննարկմանը բարձրացրեց մարզերում պետական բժշկական հաստատություններում  համապատասխան նյութատեխնիկական բազա չունենալու խնդիրը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ նախարարությունն իր պետական բյուջետային միջոցներից վերջին տարիներին սարքավորումներ գրեթե ձեռք չի բերել, այդ սարքավորումները ձեռք են բերվել այլ միջոցներից: «Մարզային հիվանդանոցների մասով մենք շուտով գրեթե ոչ մի չվերանորոգված կլինիկա չենք […]

Մենք որևէ մեկից կառչած չենք. ՀՀԿ-ն է հորդորել հեռանալ

«Մենք ենք հորդորել, որ նրանք, ովքեր բիզնեսի մարդիկ են, ինչպես ասացիք, ազատ լինեն, մենք որևէ մեկից կառչած չենք: Մերը գաղափարական թևի հենքն է, որպես ընդդիմություն ենք հանդես գալիս»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նախորդ շաբաթ ՀՀԿ խմբակցությունը լքելու մասին հայտնել էին Շիրակ Թորոսյանը, Արթուր Գևորգյանը, Ֆելիքս Ցոլակյանը և Արման […]

Նոր կառավարությունը պետք է սկսի փոխհատուցման քաղաքականություն

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տնտեսագետի Մովսես Արիստակեսյանը  նոր կառավարության առաջարկած  ծրագիրը բավականին խոստումնալից համարեց: « Կառավարության ծրագրում հիմնավորապես ամրագրված է այն թեզը, որ սա կարճաժամկետ  ժամանակաշրջանի համար է գրված, մինչև կիրականանան նոր՝ ազատ և արդար ընտրություններ»,-ասաց նա: Տնտեսագետի խոսքով՝  սա ցանկությունների և բարի հեքիաթների ծրագիր չէ,  ինչպես ասում են շատերը. «Այս ծրագրի համար պետք […]

Այսօր աղքատ եւ հարուստ խավերի միջեւ կենսամակարդակի եւ եկամուտների առումով մեծ տարբերություն կա. նախարար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն ասում է, որ  կառավարության ծրագիրը կազմելիս ֆիքսել են ներկա քաղաքական իրողությունը և հենց դրանից էլ բխեցրել ծրագրի մանրամասները: «Մենք ապրում ենք պատմական ժամանակներում, և սա նախատեսված էր սահմանադրությամբ: Այո, այն տնտեսական պետք է լինի, կան սկզբունքներ, մոտեցումներ, տեսլական, դրանից բխող գործողություններ»: Հարցին, թե սոցիալական ոլորտում ինչ փոփոխություններ են նախատեսում, Մանե […]

Դարձյալ «պապիլոմա» -ն

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է հայ-արգենտինական «ՖԱՅԴԵՔ Արմենիա» (FIDEQ Armenia) հիմնադրամի տնօրեն Նարինե Հայրապետյանին: Ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչը նախարարին փոխանցել է իրենց առաջարկը՝ Հայաստանում իրականացնել լայնածավալ գիտական հետազոտություն՝ պարզելու մարդու պապիլոմա վիրուսի տարածվածությունը Հայաստանում և այս առումով առկա ճշգրիտ պատկերը: Հարցը հատկապես կարևորվում է հաճախ հնչող այն հարցի համատեքստում, որ Հայաստանում […]

Նախարարի խորհրդականի նշանակումը հակաօրինական չի եղել. փոխնախարար (տեսանյութ)

Սփյուռքի փոխնախարար Դավիթ Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի խորհրդական  Վաղարշակ Հակոբյանին: Ըստ մամուլի՝ նրա նշանակումը հակաօրինական է: Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ կետն ասում է.«Սույն հոդվածով նախատեսված խորհրդականի պաշտոն կարող են զբաղեցնել բարձրագույն կրթություն ունեցող, հանրային ծառայության առնվազն երեք տարվա կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ ունեցող և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄայիսիՀուլիսի