18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2, 2018

Իրանի քաղաքացին հատել է պետական սահմանը և հայտնվել Արցախում

Իրանի Իսլամական հանրապետության տարածքից ԻԻՀ քաղաքացի է մուտք գործել Արցախի Հանրապետություն,  տեղեկացնում է Արցախի ոստիկանությունը։  Ըստ աղբյուրի՝ հունիսի 1-ին Արցախի Հանրապետության Գլխավոր դատախազությունից ստացվել է նյութեր ոստիկանության Հադրութի շրջանային բաժին այն մասին, որ մայիսի 18-ին ժամը 19:00-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության Համադան քաղաքի բնակիչ՝ 1988թ. ծնված Հասան Ղոլանի Սայաթ Ալին, Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից առանց սահմանված […]

Քիչ առաջ Մասիսի քաղաքապետի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և  Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրում այս պահին քննվում է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և նրա տեղակալ Կարեն Օհանյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը։ Երեկվանից Մասիս քաղաքի բնակիչները  դատարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում` պահանջելով ազատ արձակել իրենց քաղաքապետին ու նրա տեղակալին։ Այսօր առավոտյան 9:30-ից մի խումբ մասիսցիներ միացել […]

«Արմավիր» ՔԿՀ-ում չնախատեսված խուզարկության ընթացքում կանեփանման բույսեր են հայտնաբերվել

  Հունիսի 1-ին` ժամը 13:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները չնախատեսված խուզարկություն են կատարել 2-րդ տեղամասի խցերից մեկում, որտեղ պահարանի վրա նկատել են պլաստմասե տարայում աճեցված բույսեր, որոնցից երկուսը՝ կանեփանման: Այդ մասին հայտնում են ՀՀ Արդարադատության նախարարության ՔԿՎ հանրային կապերի բաժնից: Հայտնաբերված թմրամիջոցներն առգրավվել և ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են […]

Ո՞ւմ են ձեռնտու թանկացումները. Հայկական Ժամանակ

Երեկ սուպերմարկետներում մի քանի ապրանքներ, մաս­նավորապես տեղական արտադրության միսը, բանջարե­ղենը, կանաչեղենը, մրգերը կտրուկ թանկացան: Օրինակ, միսը թանկացավ 15-20 տոկոսով: Հանրության բացասա­կան արձագանքը երկար սպասել չտվեց: Ու դա բնական է: Անշուշտ, վատ է, երբ առաջին անհրաժեշտության ապ­րանքը թանկանում է: Բայց խնդրին ավելի լայն նայելու դեպքում կարձանագ­րենք, որ դրանում ոչ մի սարսափելի բան չկա: Նշված ապ­րանքները թանկացել […]

Երթևեկության ժամանակավոր սահմանափակում՝ Երևան-Սևան մայրուղում

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 2-ից կփակվի Սևանից դեպի Երևան երթևեկելի ուղղության 53-րդ կմ-ից մինչև 57-րդ կմ ճանապարհահատվածը (Սևանի ճանապարհային ոստիկանության կետից դեպի Երևան)։ Հիմնանորոգման աշխատանքները կընթանան հատվածաբար։ Համապատասխանաբար, յուրաքանչյուր հատվածի հիմնանորոգման ընթացքում երթևեկությունը կտեղափոխվի ճանապարհի հանդիպակաց գոտի։ Ըստ պայմանագրի՝ ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտել երեք ամսում, սակայն շինարարական աշխատանքներն իրականացնող «Ա.Ա.Բ. պրոեկտ» ընկերությունը պարտավորվել […]

13 քաղաքացի հյուրանոցի լողավազանում թունավորվել է, այդ թվում 7 երեխա

Երեւանում, այսօր՝ հունիսի 2-ին, թունավորման դեպք է տեղի ունեցել. ժամը 01։30-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ «թունավորում՝ քլորից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել քաղաքացիներ։ Shamshyan.com-ի   փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ նշված անձինք են՝ Երեւանի բնակիչներ՝ 37-ամյա Ալլա Մ.-ն, 14-ամյա Արմեն Մ.-ն, 14-ամյա Արսեն Մ.-ն, […]

Նիկոլ ջան, վերանայիր. Հրապարակ

Պարոն Փաշինյանին խորհուրդ ունեմ. վարչապետ ջան, ես քո անձին վստահում եմ, դու ի վիճակի ես երկիրը դուրս բերել այս խորտակվող ճահճից: Բայց այս թիմդ, կոնկրետ մարզերում, քեզ ու բոլորիս հուսախաբ է անելու: Նիկոլ ջան, կադրային քաղաքականությունդ վերանայիր, եթե չէ մարզերում տանուլ կտանք պայքարի արդյունքները: Թերթին դիմած վանաձորցին խնդրել է առանց անունը հրապարակելու հայտնել վարչապետին իր […]

Նորերը՝ հին ճանապարհով. Առավոտ

Մի 10 օր առաջ ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն էր պնդում, որ իր մասին քննադատական հոդվածները քա­ղաքական պատվեր են: Մենք էլ արձանագ­րեցինք. «Քաղաքական կենսագրություն ու կշիռ ունե՞ք, որ Ձեր դեմ պատվեր լինի», ներկաները կրկնում են նախորդների սխալ­ները: Նաեւ նկատեցինք, որ «Ելք» դաշին­քից քաղաքական կենսագրություն ու կշիռ ունեն չորսը. Նիկոլ Փաշինյսսն, էդմոն Մարուքյան, Արամ Սարգսյան, Սասուն […]

Առողջապահության նախարարն այցելեց Մուրացան հիվանդանոց

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում այսօր ուրախ մթնոլորտ էր: Հիվանդանոցային համալիրում բուժում ստացող  փոքրիկների մասնակցությամբ տոնական միջոցառման հյուրն էր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Այցի ընթացքում ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը Նախարարին ներկայացրեց համալսարանական հիվանդանոցի կլինիկաները, խաղաթերապիայի կաբինետը, դասասենյակները և ամենագնաց շտապ օգնության մեքենաները, որոնք նախատեսված են նորածինների տեղափոխման համար: Արսեն Թորոսյանը ծանոթացավ նաև վերջին տարիներին «Մուրացան» հիվանդանոցում կատարված աշխատանքներին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄայիսիՀուլիսի