29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2, 2018

Հունիսի 4-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

481408

Հունիսի  4-ին՝  ժամը 12:00-ին,  «Հենարան»  մամուլի ակումբում  կհյուրընկալվի «Մարքեթինգի հայկական ասոցիացիայի» նախագահ Արամ Նավասարդյանը:  ԹԵՄԱ՝   վերջին օրերին սննդամթերքի շուկայում գրանցված թանկացումները. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը՝ բոյկոտել թալանչիներին եւ կոռուպցիոներներին. խնդրի լուծման հեռանկարները:

Ստեփանակերտում բողոքի ցույց է՝ ԱԱԾ հատուկջոկատայինների և քաղաքացիների միջև ծեծկռտուքի պատճառով

default (6)

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում ԱԱԾ հատուկջոկատայինների և քաղաքացիների միջև ծեծկռտուքի միջադեպից հետո մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անում, նրանք փակել են  մայրաքաղաքի կենտրոնական փողոցը:  Արցախի Ազգային վերածնունդ կուսակցության վարչության անդամ Տիգրան Գրիգորյանը Facbook-ի էջում տեղեկացնում է, որ Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցի ավտոկայանի դիմացի հատվածը փակ է, մարդիկ չեն ցրվելու։ Ըստ նրա՝ մարդիկ բողոքում են «տարիների ընթացքում Արցախում տիրող […]

Ոստիկանին մեղադրանք է առաջադրվել բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու համար

logo 3 (10)

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ, 309-րդ հոդվածի 2-րդ և 308-րդ հոդվածի 1-ին մասերով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի սպա Հայկ Թովմասյանը, դուրս գալով իր պաշտոնեական լիազորությունների շրջանակից, բռնություն է […]

«Փողեր է լվացել». ՇՊՀ նախկին դասախոսները բաց նամակով դիմել են Պետական վերահսկողական ծառայության պետին

default (4)

Շիրակի պետական համալսարանից ազատված դասախոսներ Գագիկ Համբարյանն ու Հովհաննես Խորիկյանը բաց նամակով դիմել են ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին: Նամակում, մասնավորապես, ասվում է. ««Հարգելի´ պարոն Սանասարյան Ձեզ են դիմում «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի երկու նախկին աշխատակիցները, որոնք 2017 թվականի սեպտեմբերի 25-ից պայքարում էին համալսարանի նախկին ռեկտորի` ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի […]

Թարմ և մատչելի գյուղմթերք անմիջապես արտադրողից.վերաբացվել է Կասյանի գյուղատնտեսական տոնավաճառը

5 (1)

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր մասնակցել են Կասյան փողոցին հարող հրապարակում գտնվող գյուղատնտեսական տոնավաճառի վերաբացման  արարողությանը: ՀՀ գյուղատնտեսության նախարարը շրջել է տոնավաճառում, գնումներ կատարել, զրուցել գյուղացիների և գնորդների հետ, ապա իր տպավորություններով կիսվել լրատվամիջոցների հետ: «Գները շատ ավելի մատչելի են, քան խանութներում և ավելի ձեռնտու են  թե՛քաղաքաբնակների, թե՛գյուղացիների համար, […]

Պիտի գովեստի խոսքեր ասել նաև նախկին վարչապետի հասցեին. Արմեն Սարգսյան

34106533_1654318261283317_9168756322185773056_n

«Ամերիկայի ձայնի» հետ հարցազրույցում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է ՀՀ-ում տեղի ունեցած վերջին իրադարձություններին: «Ես այդ հեղափոխությունը կանվանեի հեղափոխություն Հայաստանյան ոճով, քանի որ այն իրականացվել ՀՀ-ին բնորոշ ձևով»,- նշել է նախագահը: Արմեն Սարգսյանը նաև բարձր է գնահատել նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարական ներկայացնելու քայլը: «Պիտի գովեստի խոսքեր ասել նաև նախկին վարչապետի հասցեին, ով հրաժարական […]

Նախորդ շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ

5r2s41SvV6rkQzp196J4hXfXEN

Մայիսի 27-ից հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հաստատված հարաբերական կայուն իրադրությունը էական փոփոխությունների չի ենթարկվել, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 3000 կրակոց: ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը և վստահորեն իրականացնել […]

«Տղերք, արդեն խնդալու չի, երդվում եմ խնդալու չի». տնտեսագետը՝ կառավարությանը

20.thumb

Կառավարության ծրագիրը դարձել է քննարկման առարկա Ֆեյսբուք սոցիալական ցանցում: Գյուղատնտես Հարություն Մնացականյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Տղերք, արդեն խնդալու չի, երդվում եմ խնդալու չի։ Տղերք կամ աղջիկներ, էսքան շուտ մի կտրվեք իրականությունից ։ Մենք պայքարում էինք սովետական պաթետիկ անիմաստ բառակույտերի դեմ, հիմա դրել եք ավելի վատ բան դուք եք անում։ Տղերք կամ աղջիկներ, գյուղատնտեսության ոլորտին […]

Դավիթ Համբարձումյանը միանշանակ պետք է ազատ արձակվի. Տիգրան Աթանեսյան

Без названия

 Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը, քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց, որ Մասիսի քաղաքապետի նկատմամբ խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդության քննությունն ավարտվել է: «Միջնորդության քննությունն ավարտվեց, դատարանը որոշումը կհրապարակի այսօր ժամը՝ 15։00-ին»,- նշեց փաստաբանը: Հարցին, թե պաշտպաններն ինչ ակնկալիք ունեն դատարանից, Աթանեսյանն ասաց՝  Դավիթ Համբարձումյանը միանշանակ պետք է ազատ արձակվի.«Երկու շինծու վկայի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված