18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2, 2018

Բակո Սահակյանը կադրային փոփոխություններ է արել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց՝ Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական– տնտեսագիտական վարչության պետ Սպարտակ Թեւոսյանը, Նախագահի խորհրդականներ Արթուր Սարգսյանը եւ Սլավա Ասրյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից՝ իրենց դիմումների համաձայն: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։  

ԱԱԾ հատուկջոկատայինների մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքի առթիվ քրգործ է հարուցվել, կան ձերբակալվածներ. Արցախի ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել, որում ասում է, որ ԱԱԾ հատուկջոկատայինների մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքի առթիվ քրգործ է հարուցվել։ Արցախի ՄԻՊ հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. «Հունիսի 1-2-ի գիշերը սոցիալական մեդիայում տարածվել է տեղեկություն այն մասին, որ ԱՀ ԱԱԾ մի խումբ զինծառայողներ, կենցաղային հողի վրա, Ստեփանակերտում ծեծի են ենթարկել երկու քաղաքացու։  Ներկայացված տեղեկությունների հիման վրա, […]

Դանակահարություն Արմավիրում

Հունիսի 1-ին, ժամը 4:30-ին «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերք, ձախ բազկի, նախաբազկի ծալիչ և տարածիչ շրջանի ծակած-կտրած վերք, մկանների, անոթների վնասումով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի 1-ին ժամը 4-ի սահմաններում, Երևանյան փողոցի «Կարմիր կամուրջ» կոչվող կամուրջի […]

Սարգիս Խանդանյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

ՀՀ վարչապետի որոշմամբ Սարգիս Խանդանյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, այս մասին տեղեկացնում է կառավարության կայքը։  «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով. Սարգիս Խանդանյանին նշանակել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ»,– ասվում է որոշման մեջ։

Վարչապետը մամուլի քարտուղար ունի

Վարչապետի մամուլի քարտուղար է նշանակվել Արման Եղոյանը: Ծնվել է 1984 թ. հունիսի 28-ին Երևանում: 1991-2001 թթ. սովորել է Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 միջնակարգ դպրոցում: 2001-2005 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում: 2005-2007 թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում: 2008 թվականից՝ հիմնադրման պահից, եղել է «Հիմա» երիտասարդական նախաձեռնության անդամ, իսկ […]

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն ազատ է արձակվել: Նման որոշում քիչ առաջ կայացրել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ: Դատարանը նրան նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: Դատարանը նաեւ ոչ իրավաչափ է ճանաչել նրան ձերբակալելու քննիչի որոշումը:

ՏԿԶ նախարարը ներկայացրել է Կոտայքի նորանշանակ մարզպետին

  Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Կոտայքի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին։  Ողջունելով ներկաներին`  նախարար Պապիկյանն արձանագրել է, որ հանրապետությունում  թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորված մթնոլորտը յուրաքանչյուրիս պարտավորեցնում է սեփական գործունեության առանցքը դարձնել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքով մեզ վերապահված լիազորությունները: Անդրադառնալով ՏԻՄ […]

Մասիսի քաղաքապետն ազատ կարձակվի

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց՝ ստորագրությւոն՝ հանրապետությունից չհեռանալու մասին. քաղաքապետը շուտով ազատ կարձակվի: Դավիթ Համբարձումյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը նշեց, որ դատարանի որոշմամբ՝ ձերբակալումը ճանաչվել է ապօրինի, իսկ կալանքի կիրառումը մերժվել է:  Դատարանի առջև հավաքված մասիսցիները դեռ սպասում են:

Ես ապշած եմ, նման բան ես չեմ տեսել Քոչարյանի և Սարգսյանի Հայաստանում. Մասիսի քաղաքապետի փաստաբան

«Ձերբակալվել է 6 անձ՝ Մասիսի քաղաքապետը, տեղակալը, ևս 4 անձ, հիմա դատարանը քննարկում է 5-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու և մեկի ձերբակալման օրինաչափության հարցը»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ Վերջինիս խոսքով՝ քննչական կոմիտեն և մի շարք դատավորներ, անտեսելով օրենքի տարրական պահանջները, քրեական դատավարության տարրական հանրաճանաչ նորմերը, ստալինյան մեթոդներով անցել են մարդկանց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄայիսիՀուլիսի