24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2, 2018

«Արսենալը» կարող է վարձակալել Դեմբելեին

Լոնդոնի «Արսենալի» տրանսֆերային գլխավոր թիրախը «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն է: Լոնդոնցիների գլխավոր սկաուտ Սվեն Միսլինտատը, ով նախկինում աշխատել է Դորտմունդի «Բորուսիայում», մշտական կապի մեջ է ֆրանսիացու հետ: «Diario Sport»-ը հայտնում է, որ Էմերին ամեն ինչ անելու է հարձակվողին գնելու համար: «Զինագործները» մտադիր են վարձակալել ֆուտբոլիստին, այնուհետև գնել ամբողջ տրանսֆերը: Դեմբելեի ծառայություններով հետաքրքրված է նաև «Լիվերպուլը»:

ՊԵԿ-ը հերքում է թե կառավարությունը հանձնարարել է տեղական գյուղմթերքը հարկել ԱՁ-ներով

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն հերքում է սոցիալական ցանցերում տարածված լուրերն այն մասին, թե կառավարությունը հանձնարարել է տեղական գյուղմթերքը հարկել ոչ թե ԱԱՀ դաշտում, այլ նախկինի նման` ԱՁ-ներով: Պետական եկամուտների կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնեցին, որ ՊԵԿ-ի մակարդակով նման պայմանավորվածության մասին տեղեկատվություն չկա: Ավելին` ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ վերջին հանդիպմանը գործարարներին հորդորվել է աշխատել ԱԱՀ […]

Ապահովել նոր, թափանցիկ և հասարակության վստահությունը վայելող մրցույթի անցկացում. փաստաբանների հայտարարությունը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ 29.05.2018 ԹՎԱԿԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, մտահոգություն ենք հայտնում 2018 թվականի մայիսի 29-ին ՀՀ Փաստաբանների պալատի պաշտոնական կայքում տարածված տեղեկության վերաբերյալ՝ համաձայն որի՝ «2018 թվականի մայիսի 29-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում անց է կացվել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի մրցութային խորհրդի թեկնածու առաջադրելու մրցույթ: Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի […]

Մարկոս Պիզելին և Էդգար Մալաքյանը միացան Հայաստանի ազգային հավաքականին

Հունիսի 1-ին Հայաստանի ազգային հավաքականը վերսկսեց մարզումները: Երեկոյան մարզմանը թիմին միացան Մարկոս Պիզելին և Էդգար Մալաքյանը: Կամո Հովհաննիսյանը չկարողացավ մասնակցել հավաքին փաստաթղթային խնդիրների պատճառով: Հունիսի 2-ին նախատեսված է անցկացնել ևս երկու մարզում:

Մշակույթի նախարարությունում փակցված բոլոր բնօրինակ նկարները կվերադարձվեն պատկերասրահ

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը դիմել էր ինձ խնդրանքով, որպեսզի նախարարությունը միջնորդի վերադարձնելու բոլոր այն կտավները, որոնք պայմանագրային հիմունքով տրամադրվել են այլ նախարարությունների և պետական գերատեսչությունների և որոնց պայմանագրային ժամկետն ավարտվել է: Պարոն Ծատուրյանը նշել է, որ դրանք նորերով փոխարինելու կարիք կա, ինչպես նշված է պայմանագրերում, պարզապես տարիներ շարունակ նկարները սահմանված կարգով չեն վերադարձվել: […]

Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան առանձնապես խոշոր չափերով յուրացում է կատարել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում անցկացված ծառայողական քննության նյութերի հիման վրա: Այսպես, հիշյալ նյութերում առկա են փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Թունյանը, իրեն ենթակա ծառայողների գործուղման ծախսերի հատուցման նպատակով պետական բյուջեից տրամադրված ֆինանսական միջոցները հափշտակելու դիտավորությամբ, պատասխանատու այլ […]

Մեծավանի համայնքապետը կասկածվում է պաշտոնական դիրքը չարաշահելով յուրացումներ կատարելու մեջ

Մայիսի 31-ին ոստիկանության Տաշիրի բաժնի քրեական հետախույզները, ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Լոռու մարզային վարչության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում, պարզել են, որ Լոռու մարզի Մեծավան համայնքի ղեկավար Սերյոժա Վարդանյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2013թ. հունիսից Մեծավանի մշակույթի կենտրոնում որպես տնօրեն է ձևակերպել Երևանի […]

Էրեբունու փողոցում կատարված կողոպուտը բացահայտվեց

ունիսի 1-ին, ժամը 21-ն անց 35-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացուհին հայտնել է, որ Էրեբունու փողոցում երկու հոգի պարանոցից պոկել են իր շղթան ու փախել: Մեկնած ոստիկանության օպերատիվ խմբին վերջինս մատնացույց է արել իր շղթան հափշտակած անձին: Ժամը 21-անց 50-ին ոստիկանները կողոպուտը կատարելու կասկածանքով ոստիկանության Էրեբունու բաժին բերման են ենթարկել 1994 թվականին ծնված Գևորգ Ղ.-ին: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական […]

«Կեցցե Հայաստանի Հանրապետությունը և կեցցե արդարադատությունը». Մասիսի քաղաքապետ

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի համար սպասելի էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի իրեն ազատ արձակելու վերաբերյալ որոշումը: Այսօր լրագրողների հետ զրույցում Համբարձումյանն ասաց, որ գոհ է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նման որոշումից: «Կեցցե Հայաստանի Հանրապետությունը և կեցցե արդարադատությունը: Անկեղծ սպասելի էր, և ես հպարտ եմ, որ մենք այսպիսի արդարադատություն ունենք»,- ասաց Համբարձումյանը: Վաղ առավոտից Մասիս քաղաքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄայիսիՀուլիսի