25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 23, 2018

«Դատական համակարգը մշտապես կլյուչոկով կախված է եղել նախագահականից»

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր Գլխավոր դատախազության հաշվետվության ներկայացման ժամանակ հայտարարեց, թե դատական համակարգը մշտապես կլյուչոկով կախված է եղել նախագահականից: Ապա նա հարցրեց, թե երբ են ուսումնասիրվելու պաշտոնյաների հայտարարագրերը: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ասաց, որ ապօրինի հարստացման մասին օրենքը վավերական դարձավ նախորդ տարի, որը ենթադրում է, որ անհամապատասխանության դեպքում, իհարկե, մանրամասն ուսումնասիրություններ կարվեն, […]

Արտահերթ ընտրություններ. լինե՞լ, թե՞ չլինել. Փաստ

Հայաստանում արտահերթ խորհրդա­րանական ընտրությունների անցկացման ժամկետները դեռ հստակ չեն: «Ազատու­թյուն» ռադիոկայանին տված հարցազ­րույցում ՀՀ առաջին փոխվարչւսպետ Արարատ Միրզոյանը նշել է, որ ժամկետ­ների մասին դեռ չի խոսի: «Այո, մեր առաջնահերթություններից մեկն արտահերթ ընտրությունների անց­կացումն է, բայց երկիրը պետք է դրան պատրաստ լինի: Օրինակ, Ընտրական օրենսգիրքը, ընտրական հանձնաժողով­ները, եթե մենք դրանով ենք գնում ընտ­րությունների, ապա արդյոք դա […]

Միլիոնավոր դոլարներ. Հայկական Ժամանակ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կեսգիշե­րին մոտ ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարեց, որ բազմաթիվ հանքեր պետությանը չեն վճարել միլիոնավոր դոլարներ: «Բազմաթիվ հանքեր չեն կատարել պետության առջեւ պարտավորությունները, չվճարումները հասնում են մի քանի հարյուր միլիոն դրամի: Պետք է ապահովենք, որ այդ բոլոր վճարումները պատշաճ ձետվ իրականացվեն»,- հայտարարեց վարչապետը: Փաշինյանն ասաց, որ ՀՀ կառավարությունը վճռական է […]

Տարոնին ձայնագրել են. Հայկական Ժամանակ

Երեւանի քաղաքապեւո Տարոն Մարգարյանն օրեր առաջ արտակարգ հան­դիպման է հրավիրել ավա­գ՛անու ՀՀԿ խմբակցության անդամներին:Թերթի ձեռքի տակ հայտնված ձայնագ­րությունից մի շարք ուշագ­րավ հանգամանքներ են պարզվում: Մարգարյանը ներկայացրել է, թե իր պաշտոնանկու­թյանը հասնելու ինչ տարբերակներ կան, ինչին պետք Է պատրաստ լինել եւ ինչից պաշտպանվել: Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

Գերսպասումները խնդիր են դառնալու Փաշինյանի համար

Քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանն ասում է, որ նոր կառավարությունը տարբեր բլոկներից է, և ասել, որ անփորձ մարդիկ են, չի կարելի: «Օրինակ՝ ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի կադրերը հիմնականում փորձառու են, բայց այո, Ելքի կադրերը ժամանակավոր են: Ես կանվանեի այս կառավարությանը փորձնական»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Վերջինս նկատեց՝ վարչապետ Փաշինյանն այնպես պիտի փորձի անել, որ եղած ռեյտինգի կորցնելու […]

Դու չէ, դուք, դու ինձ մի ընդհատի. Ազգային ժողովում կրքերը «թեժացան»

Ազգային ժողովն այսօր շարունակում է քառօրյայի աշխատանքները: Քվեարկության դրվեց ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և կից օրենքների փաթեթը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն առաջարկեց, որ քանի որ այսօր նիստի օրակարգում ընդգրկված հարցերի քննարկումները հավանաբար ավելի վաղ կավարտեն, քան 16:30, երբ կառավարության հետ հարցուպատասխանն է մեկնարկում, այսօր քննարկել այս օրենքը երկրորդ ընթերցմամբ և քվեարկել: Սրան […]

Ծառուկյանը կվերցնի՞ վարչապետությունը. Ժամանակ

Թերթի տեղեկու­թյուններով երեկ իր կուսակից­ներին հավաքել եւ ժողով է արել նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ծառուկյանն իր մոտ է հրավիրել տարածքա­յին կառույցների ղեկավարնե­րին եւ նրանց հանձնարարել ակտիվոիեն զբաղվել կուսակցության գաղափարների եւ ծրագրերի քարոզչությամբ: Նա հանձնարարել է հիմնական շեշտը դնել 2017թ. կուսակցության նախընտրական ծրագրի եւ դրա հիմքում ընկած 15 կետերի վրա:

«Դիրեկտորը հաստատ մի բան գիտի». Հրապարակ

Նիկոլ Փսսշինյանի կառավարությունն այս­օր կբեմի Աժ-կառավարություն հարցուպատասխանի «հարթակում»: ՀՀԿ-ում որոշել են այս անգամ «բլիժնի բոյի» մեջ չմտնել. «Հիմա մենք ինչ հարց տանք, իրենք էլ դնեն՝ բազմապատկման աղյուսակն ար­տասանեն, մեկ է՝ հանրությունը հիանալու է դրանով, մեզ էլ մեղադրելու են «ռեւանշիզմի» մեջ, չնայած հարցեր շատ կան՝ սկսած տնտեսականից, վերջացրած նրանով, որ ժամանակին թե’ Նիկոլ Փաշինյանը, թէ Արարատ […]

Լավ չի. Հրապարակ

Թերթի տեղեկություններով, Արմեն Գրիգորյանի նշանակումն ԱԱԽ քարտուղարի պաշտոնում լավ չի ընդունվել մեր հարեւանների կողմից: Խոսքն Իրանի եւ Ռուսաստանի մասին է: Բանն այն է, որ «Մերժիր Սերժին» նախաձեռնության համակարգող, հրապարակախոս Արմեն Գրիգորյանը «Թրանսփերենսի ինտերնեյշնլի» փորձագետն էր, այսինքն՝ Աորոսի հիմնադրամին սերտ առնչված անձ՝ հայացքներով արեւմտամետ: Ռուսներին զայրացրել է, որ «հակառուսի» են նշանակել, որը ոչ միայն բանակում չի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի