25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 21, 2018

«Հեղափոխություն արել են ոչ թե սերիալի դերասանները, այլ Սասնա ծռերը, Սամվել Բաբայանը» (տեսանյութ)

«Ես համոզված եմ՝ այստեղ կանգնած են հեղափոխություն անողները, վախի մթնոլորտ հաղթողները, բոլորս հաղթելու են, ամեն մեկս հաղթելու ենք»,- այսօր Վճռաբեկ դատարանի դիմաց կազմակերպված ակցիայի ժամանակ, որ ի պաշտպանություն Սամվել Բաբայանի էր, ասաց քաղաքական գործիչ Արամ Հարությունյանը: Ըստ նրա՝ այստեղ իրենք կանգնած են մեկ բանի համար, որ հեղափխությունը հաղթանակին հասնի:  Նա հայտարարեց, որ փորձեր են արվում սեպ […]

«Երբ որ մենք Նիկոլի հետ ընդդիմադիրներ էինք, մեկից գիտենք, թե ով է Սամվել Բաբայանը…» Եղիազարյան (տեսանյութ)

«Սամվել Բաբայանի գործով, ի վերջո, պետք է դատարան մտնեն այն նույն դատավորներն, ովքեր պատվեր են կատարում: Խողովակի համար ազգային հերոսին դատի չեն տալիս»,-այսօր Վճռաբեկ դատարանի դիմաց կազմակերպված ակցիայի ժամանակ, որ ի պաշտպանություն Սամվել Բաբայանի էր, ասաց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը: Ըստ նրա՝ այստեղ խնդիրն ուրիշ հարթության մեջ է, այս ձգձգումներն էլ: «Եթե երկիրը փոխվել է, […]

Կողմ ենք տեսախցիկներին, դեմ ենք թալանին. վարորդի իրավունքի պաշտպաններ/տեսանյութ/

Ավտովարորդների իրավունքների պաշտպանները կողմ են, որ տեսախցիկներն ու արագաչափերը շարոնակեն գործել: Նրանք դժգոհ են միայն տուգանքներից: Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեցին «Վարորդի ընկեր» իրավապաշտպան ՀԿ փոխնախագահ  Դավիթ  Պեդանյանը, «Անհատ տաքսու վարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ նախագահ  Մխիթար Օհանյանը եւ  «Վարորդ-ոստիկան  համագործակցություն» ՀԿ փոխնախագահ Վահե Պետրոսյանը:  Մխիթար Ավետիսյանը […]

Վազգեն Մանուկյանը՝ Փաշինյանին

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ս.թ. մայիսի 18-ին նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հայտնելով, որ ս.թ. մայիսի 16-ի ՀԽ նիստում որոշում է կայացվել վարչապետի ուշադրությունը հրավիրել այն առաջարկությունների վրա, որոնք Հանրային խորհուրդն այս տասը տարիների ընթացքում ներկայացրել է ՀՀ կառավարություն, և որոնց մի մասն ամբողջությամբ կամ մասամբ ընդունվել է ու կյանքի կոչվել, մի […]

Այ դա կատարյալ հեղափոխություն է, 100 տոկոսանոց արդյունքով

Ոչինչ չի կորցնում նա, որը չի հետևում քաղաքականությանը,  հատկապես որ  մասնագետ չէ:  Խաղաղությունը կորցնում է նա, որը հոգևոր դաշտից տեղափոխվում է քաղաքական դաշտ: Շահում է նա, որը այս օրերին անտեսում է քաղաքական դաշտի մարգարեությունները, գուշակություններ, ոչ մասնագիտական վերլուծությունները, իսկ գլոբալ փոփոխություններին նայում է Աստվածաշնչի լույսի ներքո: Միակ ճշմարիտ բանը որին անվերապահ պետք է հավատանք և […]

Նախարարը կոչ է արել

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է նախարար Արայիկ Հարությունյանը: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ Կոտայքի մարզի Փյունիկ գյուղի միջնակարգ դպրոցի շուրջ ստեղծված խնդրին։ Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2017 թվականի որոշմամբ նախատեսվում էր վերոնշյալ դպրոցը միացման ձևով վերակազմակերպել և միավորել Կոտայքի մարզի Արտավազի միջնակարգ դպրոցին: Հետագայում ՀՀ […]

Բացի վարույթի պահանջից նոր գործիքակազմ է կիրառվել. Թևանյանը՝ Սամվել Բաբայանի գործի մասին (տեսանյութ)

ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի աջակիցներից «Պոլիտէկոնոմիա» կենտրոնի ղեկավար Անդրանիկ Թեւանյանն այսօր Վճռաբեկ դատարանի մոտ ակցիայի ժամանակ հայտարարեց, որ Վճռաբեկ դատարանը Սամվել Բաբայանի գործը չի ընդունում վարույթ, եւ այս ակցիան նաեւ պահանջ է, որ ընդունեն վարույթ: Մանրամասները՝ տեսանյութում:

Պրոբացիայի շահառուները մասնակցել են «Առողջ ապրելակերպ» թեմայով դասընթացի

Պրոբացիայի շահառուներին մայիսի 18-ին հավաստագրեր են հանձնվել «Առողջ ապրելակերպ» դասընթացի  1-ին փուլն ավարտելու կապակցությամբ: Դասընթացն իրականացվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2018 թվականի հունվարի 22-ի հրամանի համաձայն՝  «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի  կողմից: Պրոբացիայի շահառուներին ավարտական հավաստագրերը հանձնել են ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության պետ Արսեն Նավասարդյանը և  «Իրավական կրթության և վերականգնողական […]

Ինչն է պակասում նորանշանակ սփյուռքի նախարարին

«Սա անցումային կառավարություն է, որի գլխավոր նպատակը արտահերթ խորհրդարանական ընտրությունների ապահովումն է»,-այս մասին, այսօր՝ մայիսի 20-ին, ԼՈՖԹ-ում զրույց-հանդիպման ժամանակ ասել է  Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը։ «Արտահերթ ընտրություններից հետո, հավատացնում եմ ձեզ, Ազգային ժողովում կլինեն փոփոխություններ եւ մենք կկարողանանք այլեւս թելադրել մեր կամքը։ Թեեւ թելադրելը այդ ժամանակ ակտուալ չի լինի, որովհետեւ նոր խորհրդարանն ինքը շահագրգռված կլինի, որովհետեւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի