25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 18, 2018

Միայնակ գայլի և Արմեն Բիլյանի վիճակը ծանր է. դատարանը դեռ շրջափակման մեջ է

Արդեն հայտնել ենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրը արդեն երրորդ օրն է  շրջափակված է «Սասնա ծռերի» աջակիցների կողմից: ՊՊծ գնդի գրավման գործով անջատված մասի 10 ամաստանյալները՝ Պավլիկ Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանն ու մյուսները դեռ ներսում են:  Այսօր «Շտապ օգնության» բրիգադ է հրավիրվել դատարան: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում «Սասնա ծռերի» աջակիցները հայտնեցին, որ […]

«Ի վերջո, որտե՞ղ են նրանք փորձ ձեռք բերում, համալսարանի գրադարանո՞ւմ» (տեսանյութ)

«Եթե անփորձ են, չի նշանակում, որ իրենք չեն կարող փորձառու դառնալ, ի վերջո, որտե՞ղ են նրանք փորձ ձեռք բերում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց գրող, արվեստագետ  Մերուժան Տեր-Գուլանյանը՝ ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե արդյոք քննադատության արժանի է կառավարության նոր կազմի երիտասարդ լինելը: Տեր-Գուլանյանը շարունակեց. «Համալսարանի գրադարանում են փորձառու դառնո՞ւմ: Ես շատ ուրախ եմ, որ ջահելներ են, […]

Ժիրայր Սեֆիլյանի եղբայրը բացում է փակագծերը /տեսանյութ/

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրը արդեն երրորդ օրն է  շրջափակված է «Սասնա ծռերի» աջակիցների կողմից: ՊՊծ գնդի գրավման գործով անջատված մասի 10 ամաստանյալները՝ Պավլիկ Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանն ու մյուսները դեռ ներսում են:  Ամբաստանյալների աջակիցներց Ժիրայր Սեֆիլյանի եղբայրը՝ Թորոս Սեֆիլյանն  Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում  ասաց, որ սպասում են Արդարադատության նախարարի հետ հանդիպման, որպեսզի […]

Սերժ Սարգսյանը ոչ մի ական չթողեց Փաշինյանի ոտքերի տակ (տեսանյութ)

Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը խորին շնորհակալություն է հայտնում նախկին նախագահ Սերժ Սարգսյանին՝ նրա լավ, արժանավայել կառավարման ու նման կերպով հեռանալու համար: «Նաև գնահատում եմ նրա ասպետական քայլը, որ հրաժարվեց գահից, և հրաժարվելուց ինքը ոչ մի ական չթողեց Նիկոլ Փաշինյանի ոտքերի տակ, այլ հրաժարվեց՝ ասելով՝ Նիկոլը ճիշտ էր, ես՝ սխալ, ես գնում եմ»,-այս մասին նա նշեց այսօր […]

Զրոյական հանդուրժողականություն կոռուպցիայի հանդեպ

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր մասնակցել է «Կոռուպցիայի դեմ պայքարի արդի մարտահրավերներն ու առաջիկա անելիքները» խորագրով հակակոռուպցիոն աշխատաժողովին: Միջոցառումն իրականացվել է  «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ Նախագահի խորհրդական, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Թևան Պողոսյանը, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ, Ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը,  այլք: Նախարար Զեյնալյանն  ընդգծել […]

Քրեական գործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Բաղրամյան տարածաշրջանում գործող «Հայաստանի հողեր» ՓԲ ընկերության մի  խումբ աշխատակիցների թունավորման դեպքի առթիվ։ 17.05.2018թ.-ին ահազանգ է ստացվել, որ «Սննդային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանում գործող «Հայաստանի հողեր» ՓԲ ընկերության մի  խումբ աշխատակիցներ: Պարզվել է, որ վերջիններս սննդային թունավորում են ստացել […]

Բերման են ենթարկվել մեծ թվով օրենքով գողեր

Shamshyan.com-ը գրում է. Մայիսի 16-ին տեղեկություն էր հրապարակել, որ ՀՀ ոստիկանությունը գրոհի է անցել օրենքով գողերի և քրեական հեղինակությունների նկատմամբ։ Կայքի տեղեկություններով՝ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ են բերման ենթարկվել 10-ից ավելի օրենքով գողեր և 3 տասնյակից ավելի հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություններ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ մայիսի 17-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները՝ վարչության […]

Գագիկ Սուրենյանը զգուշացնում է

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է. «Մայիսի 20-25-ը ընկած ժամանակահատվածում կեսօրից հետո հանրապետության բոլոր մարզերում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ։ Նշված օրերին հանրապետության առանձին շրջաններում կտեղա նաև կարկուտ»։  

Արայիկ Հարությունյանը Ռոբերտ Նազարյանին առաջարկել է ուսումնասիրություններ կատարել Արցախի կապի և հեռահաղորդակցության ոլորտում

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 18-ին մասնակցել է ՀՀ հանրային ծառայությունները և ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորողպետական հանձնաժողովների համատեղ նիստին: Պետական նախարարը, ողջունելով նիստի մասնակիցներին, նախ շնորհավորել է Բերձորի ազատագրման 26-րդ տարեդարձի կապակցությամբ՝ նշելով, որ ավելի քան յոթ տասնամյակ արհեստական բաժանումից հետո Մայրհայրենիքի հետ Արցախի վերամիավորումը կարևոր իրադարձություն է հայության համար: Ա. Հարությունյանը բարձր է գնահատել անցած տարիների ընթացքում երկու հանձնաժողովների կատարած համատեղ աշխատանքն՝ ընդգծելով, որ դրա արդյունքները լավագույնս արտացոլված են Արցախի տնտեսությանզարգացման ցուցանիշներում: Հաշվի առնելով առկա արդյունավետ աշխատանքի փորձը՝ պետնախարարը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին առաջարկել է ԱՀգործընկերների աջակցությամբ լայնածավալ ուսումնասիրություններ կատարել Արցախի կապի և հեռահաղորդակցության ոլորտում՝ պարզելու առկա սակագների հիմնավորվածությունը: «Մեր հայրենակիցները հաճախ և պարբերաբար բողոքում են հեռահաղորդակցության ոլորտի խնդիրներից: Մասնավորապես, դժգոհության առիթ են հանդիսանում մատուցվող ծառայությունների որակը և դրանց դիմացվճարվող սակագները: Այս խնդիրը վերջնականապես ու հիմնավոր լուծելու համար իշխանությունը վճռական է տրամադրված, և ես խնդիր եմ դնում ուսումնասիրել նաև կապի օպերատոր հանդիսացող ընկերությանղեկավարության այս կապակցությամբ արվող հիմնավորումները և մեզ տրամադրել ընթացիկ ժամանակաշրջանի օբյեկտիվ պատկերը, որպեսզի մեր կողմից կայացվեն համապատասխան և ճիշտ որոշումներ»,- ասել է Ա. Հարությունյանը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և Արցախի հետ իրենց կառույցի համագործակցությունը բարձր գնահատելու համար՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռ. Նազարյանը նշել է, որ առաջարկը կիրականացնեն բարձր պատասխանատվությամբ: «Եթե անհրաժեշտ է, երկարաժամկետ ընթացքով Արցախ կգործուղենք մեր մասնագետներին, որպեսզի ուսումնասիրություններն իրականացնեն պատշաճ և ժամանակին: Մեր խնդիրն է պաշտպանել ինչպես ներդրողի, այնպես էլ սպառողի շահերը և հավասարակշռել դրանք»,- նշել է Ռ. Նազարյանը: — ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի