25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 18, 2018

Հայտնաբերվել են սալմոնելոզի հարուցիչներ. մանրամասներ Արմարվիրի մարզի թունավորման դեպքից

Շարունակվում են աշխատանքները Արմավիրի մարզում արձանագրված թունավորման առնչությամբ: Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հետազոտված հիվանդներից վերցված բոլոր կենսաբանական նմուշներում հայտնաբերվել են սալմոնելոզի հարուցիչներ: Սննդի, շրջակա միջավայրի լվացուկների և ջրի հետազոտություններն ընթացքի մեջ են: Հոսպիտալացված 88 հիվանդից 63-ն արդեն իսկ բուժվել է և լավացումով դուրս գրվել: Ներկայումս ստացիոնար բուժում է ստանում 25 հիվանդ, որոնց    վիճակը […]

Սամվել Բաբայանի համար /տեսանյութ/

Մի խումբ մարդիկ այսօր՝ մայիսի 18-ին ակցիա են իրականացրել ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ: Նրանք պահանջել են՝ անհապաղ ազատ արձակել և արադարեցնել Արցախի հերոս գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանին, ով դատապարտվել է 6 տարվա ազատազրկման: Նրանք պահանջել են նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականը: Նշենք, որ ըստ մեղադրանքի ԼՂ ՊԲ նախկին հրամանատարը դրդել է մի խումբ […]

Պարզվում են Էրեբունի վարչական շրջանում անչափահասի նկատմամբ կիրառված բռնության հանգամանքները. 4 անձ ներգրավվել է որպես կասկածյալ

  ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են  անհրաժեշտ միջոցառումներ` ապրիլի 20-ին Այվազովսկի փողոցում անչափահասների նկատմամբ կիրառված բռնությանը մասնակցություն ունեցած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ 4 անձ ներգրավվել է որպես կասկածյալ: 2018թ. ապրիլի 26-ին ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին է ստացվել «Hraparak.am» լրատվական կայքում հրապարակված […]

Կառավարությունը կստեղծի նոր հակակոռուպցիոն անկախ մարմին. տեղի ունեցավ հակակոռուպցիոն աշխատաժողով

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում այսօր՝ մայիսի 18-ին, տեղի ունեցավ «Կոռուպցիայի դեմ պայքարի արդի մարտահրավերներն ու առաջիկա անելիքները» խորագրով աշխատաժողովը: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն իր ողջույնի խոսքում հայտարարեց, որ այսուհետև կոռուպցիայի դեմ պայքարը թևակոխում է նոր՝ առավել թիրախավորված, վճռական փուլ:  Նա կարևորեց օրենսդրական և ինստիտուցիոնալ կառուցակարգերի ստեղծումը. «Կառավարությունը նախատեսում է առաջիկայում ստեղծել […]

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռիչարդ Միլսը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Վարչապետը կարևորել է հայ-ամերիկյան հարաբերությունների շարունակական զարգացումը և ողջունել պաշտոնական Վաշինգտոնի հանձնառությունն ու պատրաստակամությունը՝ տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությանը նոր թափ հաղորդելու ուղղությամբ: «ՀՀ կառավարությունը շահագրգռված է և մեծ նշանակություն է տալիս ժողովրդավարության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության և այլ ոլորտներում […]

«Պետք է պարզել, թե ում կողմից են ՊՊԾ գնդի գրավման ժամանակ սպանվել ոստիկանները» (տեսանյութ)

Երաժիշտ Եղիշե Պետրոսյանի խոսքով՝ ժողովուրդը դեռ հեղափոխության էյֆորիայի մեջ է և այդ պատճառով էլ փողոցներ է փակում: Ըստ նրա՝ սա նոր կառավարության դեմ չէ, այլ մի բան էլ օգնում է: «Պետք է անպայման այդ ընդվզումները լինեն, իհարկե, շատ լավ է, որ եթե Նիկոլն ասում է՝ մի փակեք փողոցները, նրան լսում են»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց […]

Չի կարելի ոչ մի դեպքում

Արագաչափերը և ճանապարհային երթևեկությանը հետևող մյուս սարքերը չի կարելի անջատել ոչ մի դեպքում: Իհարկե, ինչ-որ տեղերից պետք է ընդհանրապես հանել արագաչափերը, պետք է նաև մեծացնել և լուսավորել դրանց առկայության մասին տեղեկացնող նշանները, վերանայել որոշ փողոցներում սահմանված արագությունը, անպայման զգալիորեն նվազեցնել տուգանքների չափը, բայց առհասարակ անջատել տեսահսկման սարքերը չի կարելի: Առհասարակ նոր կառավարությունը, կարծես թե, գնում […]

Հինգ տարի շարունակ զրոյին ձգտող արդյունքով ստացել է տարեկան 67 միլիոն դրամ․ ԿԳ նախարարի բացահայտումը

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Լեզվի պետական տեսչությունն այն հիմնարկներից է, որը հինգ տարի շարունակ զրոյին ձգտող արդյունքով ստացել է տարեկան 67 միլիոն դրամ։ Ահա այն ամենն, ինչ պետք է իմանալ հանրային միջոցների գերանարդյունավետ ծախսման մասին»։  

Պլանային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 21-ին ժամը 10.00-ից մինչև մայիսի 22-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի՝ Արաբկիրի թիվ 49 փողոցի կենտ համարների, Արաբկիրի թիվ 51, 53 փողոցների և Ազատության պողոտա 7/1, 7/2, 9/1, 9/2, 9/3, 9/4 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի