20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 17, 2018

Արտակ Զեյնալյանը հանձնարարել է ուսումնասիրել ՊՊԾ գունդը գրաված անձանց ազատ արձակելու օրինական հարցը (տեսանյութ)

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հանձնարարել է աշխատակիցներին և փաստաբանական համայնքին ուսումնասիրել ՊՊԾ գունդը գրաված անձանց ազատ արձակելու օրինական լուծման ճանապարհներն ու մեթոդները: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արտակ Զեյնալյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կարող է խնդիրը լուծում ստանալ: «Ես խնդիր եմ առաջադրել, որ ուսումնասիրեն օրինական լուծման ճանապարհներ և մեթոդներ»,- ասաց Զեյնալյանը:

Եթե կառաջարկեն կառավարության անունից ձեռք բերել կրակմարիչներ, զանգեք թեժ գիծ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր կառավարության նիստին հայտնեց, որ Արտակարգ իրավիճակների հետ քննարկում է եղել, և իրեն հայտնել են, որ առևտրային մոդելի աշխատողների շրջանակում լուրեր են տարածվել, թե կառավարությունը և Արտակարգ իրավիճակների նախարարությունը որոշում են կայացրել, որ կրպակատերերն, այսպես ասած, պետք է կրակմարիչներ ձեռք բերեն: «Իհարկե դժվար է հասկանալ, թե ինչ ծագումնաբանությոն ունեն լուրերը»,-ասաց նա:   […]

Կայացել է խուլերի շախմատի առաջնությունը

Մայիսի 14-16-ը Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացել է խուլերի շախմատի Հայաստանի Հանրապետության 13-րդ առաջնությունը, որին մասնակցել են ՀՀ մարզերը և Երևան քաղաքը ներկայացնող 27 խուլ  շախմատիստներ: Մրցանակային տեղեր գրաված մարզիկները պարգևատրվել են ինչպես ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, այնպես էլ «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» հասարակական կազմակերպության սահմանած դրամական պարգևներով և հուշանվերներով:   […]

Արտգործնախարարն ընդունեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Մայիսի 17-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը շնորհակալություն հայտնեց ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ հղած ջերմ բարեմաղթանքների համար և նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է իր անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ հանդիսացող ՀԱՊԿ շրջանակներում արդյունավետ համագործակցությունը և շարունակելու է հետևողական ջանքերը՝ Կազմակերպության […]

Պետք է կա՛մ կանգնեցնեք, կա՛մ էլ ճզմվեք դրա կողմից

Արագաչափերի գործունեության կասեցումը սխալ է թե՛ որպես մեթոդ, թե՛ որպես բյուջե ուղղվող հավելյալ միջոցների աղբյուրից հրաժարվել։ Հիմա սա, ի թիվս պոպուլիսատական դիվիդենտների, որոնց համար այս որոշումը կայացվել էր, խորացնելու է բառդակն ու քաոսը երկրում։ Դիցուք՝ միայն ՃՈ-ի հույսին ենք մնալու նույն առանց պետհամարանիշների ճռիկ անողների հարցում։ ՃՏՊ-ների ու երթևեկության բարդակի մեղավորը ոչ թե արագաչափերն ու […]

Մայիսի 18-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Մայիսի 18–ին՝  ժամը 12:00-ին,  «Հենարան»  մամուլի  ակումբում  կհյուրընկալվի   թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը: ԹԵՄԱ ՝  հայաստանյան ներքաղաքական զարգացումների անդրադարձը Թուրքիային. հայ-թուրքական հարաբերությունների զարգացման  հեռանկարները:

Հայրենիքի համար արյուն թափած մարդիկ պետք է վայելեն նոր Հայաստանի ազատությունը. Օրինաց երկիր

Քաղաքական նոր իրավիճակը ենթադրում է նոր երևան եկած հանգամանքների առկայություն և նոր ու արդար քննության կազմակերպում` «Սասնա Ծռերի» ազատ արձակելու խնդիրը լուծելու համար: Հայրենիքի համար արյուն թափած մարդիկ պետք է վայելեն նոր Հայաստանի ազատությունը, առավել ևս` միայն քաղաքական պատճառներով դատապարտվածները: Կոչ ենք անում մեր լավագույն մտավորականներից մեկին` Գարեգին Չուքասզյանին դադարեցնել հացադուլը: Օրենքի և արդարության հաղթանակը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի