18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 17, 2018

Լիլիթ Մակունցը հանդիպեց կինոլորտի և ֆիլմարտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ

Ս. թ. մայիսի 16-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցը հանդիպեց կինոլորտի և ֆիլմարտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Ընդունելով շնորհավորանքները պաշտոնի ստանձնման կապակցությամբ, նախարարն ողջունեց ներկաներին և առաջարկեց անդրադառնալ ոլորտում առկա խնդիրներին, ինչպես նաև «Կինոյի մասին օրենքի» նախագծի վերաբերյալ յուրաքանչյուրի կարծիքներին: Հանդիպման ընթացքում նախարարը ծանոթացավ ֆիլմարտադրող ընկերությունների ղեկավարների, ներկայացուցիչների, ռեժիսորների, պրոդյուսերների հետ, ինչպես նաև լսեց […]

«Տեր-Պետրոսյանն իր կերպարով փորձում է ակտիվացնել ՀԱԿ կուսակցությունը»

«Սա այն դեպքերից է, որ մեր տեսակետներն ամբողջությամբ համընկնում են` սաբոտաժ չկա և չի էլ կարող լինել: Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այսօր խորհրդարանական միակ ընդդիմությունն է, և մեր դերակատարությունն է ապահովել բազմակարծություն և այլակարծություն»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ խոսելով Երևանի քաղաքապետ տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջի մասին: Հիշեցնենք, որ […]

Վարչապետը «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի հետ քննարկել է նոր ջերմաէլեկտրակայանի կառուցման ծրագիրը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինիին: Կողմերն անդրադարձել են Երևանի ՋԷԿ-ի հարակից տարածքում նոր ջերմաէլեկտրակայանի կառուցման ներդրումային ծրագրի իրականացմանը:  Ջովաննի Ռուբինին նշել է, որ գրեթե 300 մլն դոլար գնահատվող ներդրումային ծրագրով նախատեսվում է 25-28 ամսվա ընթացքում կառուցել և շահագործման հանձնել 250 մեգավատ հզորությամբ ջերմաէլեկտրակայան: Ըստ պարոն Ռուբինիի՝ ներդրվելիք […]

Նախագահն ընդունել է Կոնրադ Ադենաուեր Հիմնադրամի Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս Տարածաշրջանային ծրագրի ղեկավարին

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Կոնրադ Ադենաուեր Հիմնադրամի Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս Տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելին: Պարոն Շրապելը ներկայացրել է Հայաստանում Հիմնադրամի գործունեությունը, մասնավորապես խոսել է Հիմնադրամի աջակցությամբ պետական տարբեր կառույցների հետ իրականացվող նախագծերի, երիտասարդների քաղաքական կրթությանն ուղղված ծրագրերի մասին: Քննարկվել են Հանրապետության նախագահի աշխատակազմի հետ համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Ժամանակավորապես փակ կլինի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի՝ Արմենակյան փողոցից մինչև Գլինկա փողոցն ընկած հատվածը

Հարգելի համաքաղաքացիներ, Ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված` ս.թ. մայիսի 19-ին՝ ժամը 06:00-ից մինչև 20:00-ը, փակ կլինի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի՝ Արմենակյան փողոցից մինչև Գլինկա փողոցն ընկած ճանապարհահատվածը: Պատճառած ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը:   Երևանի քաղաքապետարան

Կայացել է արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ՀՀ-ԵՄ համագործակցության հերթական նիստը

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի և ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության արևելյան գործընկերության դեպարտամենտի ղեկավար Դիրկ Շուբելի համանախագահությամբ այսօր կայացել է արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ՀՀ-ԵՄ ենթակոմիտեի 9-րդ նիստը: Քննարկումներին մասնակցում էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ  ՏԿԶՆ […]

«Սասնա ծռերը» երեկվանից դատարանում են. նրանց աջակիցները շրջափակել են շենքը

«Սասնա ծռերի» աջակիցները քիչ առաջ բացել են Արշակունյաց պողոտան: Henaran.am-ը ակցիայի մասնակիցներից տեղեկացավ, որ նրանք չեն դադարեցնում պայքարը և շարունակելու են ակցիան՝ փակ պահելով դատարանի շենքը: Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 17-ին  դատավոր Մեսրոպ Մակյանը մերժեց «Սասնա ծռերի» պաշտպանների միջնորդությունը՝ նրանց խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Դատական նիստը դեռ չավարտված «Սասնա ծռերի» աջակիցները փակեցին Արշակունյաց պողոտան: Նշենք, որ […]

Երևանում այլևս Տարոնին չեն մերժում/ֆոտո/

15.00-ից դադարեցնում ենք անհնազանդության բոլոր ակցիաները: Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Կոչ եմ անում ժամը 15.00-ից բացել բոլոր ճանապարհները, դադարեցնել քաղաքացիական անհնազանդության բոլոր գործողությունները եւ այդ պահանջների լուծումը դնել ինստիտուցիոնալ  հիմքի վրա»,-ասել է վարչապետը: Վարչապետի հայտարարությունից անմիջապես հետո Երևանի քաղաքապետարանի մոտ նախաձեռնված «Մերժիր Տարոնին» ակցիայի մասնակիցները դադարեցրել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի