20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 16, 2018

Արտահերթ ընտրությունների հասնելու ճանապարհը. Ժողովուրդ

Օրաթերթն առիթ ունեցել է անդրադառնալու Հայաստանում ստեղծված սահմանադրական ճգնաժամին, երբ խորհրդարանական մեծամասնությունը, ըստ այդմ նաեւ օրենսդիր իշխանության ղեկավար կազմն իրեն ընդդիմադիր հայտա­րարած ՀՀԿ-ի ձեռքում է: Իսկ գործադիր իշխանությունը ղեկավարում է խորհրդարանական փոքրամասնության ներկայացու­ցիչը՝ Նիկոլ Փաշինյանը, որին սակայն, աջակցում է ժողովուրդը: Հիմա ստեղծված իրավիճակը կարող է հանգուցալուծվել մի­այն Աժ արտահերթ ընտրությունների միջոցով: Միայն թե, ՀՀԿ-ն ամեն […]

Բաց նամակ Երևանի Անտոն Չեխովի անվան թիվ 55 դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանին

Հարգելի տիկին Սարուխանյան, Խնդրում ենք Ա. Չեխովի անվան թիվ 55 դպրոցում պարտադիր կամավորության սկզբունքով անցկացվող անգլերեն լեզվի դասընթացների համար ամսական 5.000 (հինգ հազար) ՀՀ դրամ գումարի առձեռն փոխանցումը հնարավորինս սեղմ ժամկետում փոխել անկանխիկ տարբերակի կամ կանխիկ վճարելու դեպքում յուրաքանչյուր վճարողին տրամադրել վճարման անդորրագիր: Դպրոցի ծնողների անունից գրված այս բաց նամակ-խնդրանքը միտված է ավելի քան 1700 […]

«Նաիրիտը» պետք է վերագործարկվի, նախագահն էլ ներդրում անել է խոստացել. ակցիա Բաղրամյան 26-ի մոտ

«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նստավայրի (Բաղրամյան 26) մոտ: Նախօրեին նրանց ընդունել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Հանդիպմանը մասնակցել էր նաեւ նրանց փաստաբան Տիգրան Սարգսյանը: Նաիրիտցիները չեն ցանկանում, որ հարցը լուծելու համար իրենց հանդիպումը համապատասխան նախարարը, վարչապետի հետ հանդիպում են ակնկալում: Նախագահի հետ հանդիպման մասին նրանք ասացին, որ Արմեն […]

Փեսան հեռանում է. Ժամանակ

Գագիկ Ծառուկյանը իր փե­սա Կարո Գուլոյանին հայտնել է, որ առաջիկա օրերին պետք է լքի Կոտայքի մարզպետի պաշ­տոնը: Ծառուկյանը հայտնել է, որ նոր իշխանության տրամա­բանության մեջ չի մտնում պաշ­տոնների բաժանումը ըստ ազ­գակցական, բարեկամական կապերի: Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

Ամռանն ընդառաջ մի շարք ուղղություններով ոչ կանոնավոր չվերթներ կիրականացվեն

  Մի շարք ավիաընկերություններ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ստացել են թույտվություն ամռան ընթացքում զբոսաշրջային ուղղություններով ոչ կանոնավոր չվերթներ իրականացնելու համար: Ոչ կանոնավոր չվերթները կիրականացվեն, մասնավորապես, դեպի Ֆրանսիա (Նիցա), Կիպրոս (Լառնակա), Մոնտենեգրո (Տիվատ), Հունաստան (Արաքսոս, Կոս, Հերակլիոն, Հռոդոս, Սալոնիկ), Բուլղարիա (Վառնա, Բուրգաս), Իտալիա (Ռիմինի, Վենետիկ), Իսպանիա (Բարսելոնա), Եգիպտոս (Հուրգադա): Ստորև ներկայացված է […]

Խուրդվել են. Ժամանակ

«Ծառուկյան» դաշինքը հա­վակնում է մասնակցելու Երեւա­նի վարչական շրջանների ղեկա­վարների պաշտոնների բաժան­մանը: Ըստ թերթի տե­ղեկությունների՝ պայմանավոր­վածության համաձայն՝ «Ծառուկյան» դաշինքը կստանա վար­չական շրջանի ղեկավարի չորս տեղ: Իհարկե, դա տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգսսրյանը հրաժարական տա, քանի որ վարչական շրջան­ների ղեկավարներին նշանա­կում է քաղաքապետը: Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:   

Ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի  17-ին ժամը 10.00-19.00 կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի` Խանջյան, Սպանդարյան, Խաչատրյան, Կոմիտասի, Թումանյան, Օրբելու, Իսրայել Օրի, Նալբանդյան, Բաղրամյան, Կամոյի, Ավագյան փողոցների ու նրբանցքների,  Մոմիկի 2, 4, 6, Սևակի 2, 4  համարների և Շատին գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է […]

Պաշտպանը հոգեբուժարանում հարկադիր պահված անձի իրավունքների խախտում է արձանագրել

Ամիսներ առաջ քաղաքացին զանգահարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին և հայտնել, որ իրեն առանց որևէ հիմքի պահում են «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում այն պարագայում, երբ ինքը հրաժարվել է հոսպիտալացվելուց: Անձի բանավոր հաղորդման հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի իրավասու ներկայացուցիչներն այցելել են «Ավան» հոգեկան առողջության կենտրոն, առանձնազրույց ունեցել տվյալ անձի, նրան բուժող բժշկի, […]

Զինկոմիսարիատի աշխատակիցները հրաժարվում են գնալ ՊՆ. վարչապետին ու նախարարին են սպասում

Կառավարության դիմաց այսօր մի քանի տասնյակ մարդիկ Զինկոմիսարիատների օպտիմալացման դեմ բողոքի ակցիա են իրականացնում: Հավաքվածները նշեցին, որ նախկին կառավարությունն իրենց խոստացել էր կրճատումներից հետո այլ աշխատանքի տեղավորել, սակայն խոստումը կատարված չէ: Այսօր նոր կառավարությունից  խնդրի լուծում են պահանջում և ցանկանում են հանդիպել նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հավաքվածներին մոտեցավ Կառավարության ներկայացուցիչը, ներս հրավիրեց և գրանցեց խնդիրները: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի