20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 16, 2018

Մայիսի 17-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Մայիսի 17-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում  կհյուրընկալվի Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը։ ԹԵՄԱ՝   Նիկոլ Փաշինյանի վարչապետության առաջին շաբաթը. ստեղծված քաղաքական իրավիճակն ու սպասվող հեռանկարները. հասարակության տրամադրությունները:

Փակեցին Արշակունյաց փողոցը. Ծռերի աջակիցները սպառնում են ծայրահեղ քայլերով

Րոպեներ առաջ Սասնա Ծռեր-ի հարազատներն ու աջակիցները փակեցին Արշակունյաց պողոտան: Հիշեցնենք,  այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում «Սասնա ծռեր» 10  անդամի գործով դատական նիստին Պավլիկ Մանուկյանը հանդես եկավ կոչով՝ փողոց փակել և հանրային ճնշում գործադրել դատավոր Մեսրոպ Մակյանի վրա, որպեսզի նա կարողանա արդար վճիռ կայացնել:  Ծռերի հարազատները նշում են, որ չեն պատրաստվում փողոցը բացել եւ […]

Լավ լուր

Մայիսի 16-19-ն Հայաստանի առավելապես հյուսիսային շրջաններում, մայիսի 20-21-ը շրջանների զգալի մասում հատկապես կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 17-20-ը կբարձրանա 3-4 աստիճանով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի […]

Վեց նոր պատգամավոր

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 16-ին անցկացված արտահերթ նիստում կայացրեց մի շարք որոշումներ՝ մանդատներ հանձնելով նոր պատգամավորներին՝ Հովիկ Աղազարյանին, Հրաչյա Հակոբյանին և Ալեն Սիմոնյանին՝ «Ելք»-ից, Հակոբ Հակոբյանին՝ ՀՀԿ-ին, Ռուզաննա Առաքելյանին՝ ՀՅԴ-ից: Մասնավորապես, ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ելք» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Արայիկ Հարությունյանի գրանցումը՝ հաշվի առնելով ինքնաբացարկի մասին նրա դիմումը: Բացի այդ՝ հանձնաժողովը […]

Ոչ մի բանտարկյալ չի ուզում ազատություն՝ քո զոհաբերության գնով

«Սիրելի՛ Գարեգին Երբ դու դուրս եկար ընդհատակից եւ, քո քայլը կատարելով, գիտակցաբար բանտ մտար ու հացադուլ հայտարարեցիր, որպեսզի կարողանաս քո ձայնը լսելի դարձնել քաղբանտարկյալներին ազատելու, մյուս բանտարկյալների համաներման եւ ռեժիմի կատարած հանցագործությունների քննության անհրաժեշտության վերաբերյալ, մենք նույնպես միացանք քեզ, որպեսզի այդ ձայնն ավելի բարձր հնչեր: Հիմա դու ազատության մեջ ես եւ քո պահանջների համար փողոցում […]

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կհանդիպեն Հայաստանի նոր ղեկավարության հետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկտոնին և Էնդրյու Շոֆերը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ մայիսի 15-ին հանդիպել են Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Նախարարը և համանախագահները քննարկել են խաղաղ գործընթացի առաջխաղացման տարբերակները: Այս մասին նշվում է համանախագահների հայտարարության մեջ: Անձնական ներկայացուցիչը մասնակիցներին տեղեկացրել է շփման գծում համեմատաբար կայուն իրավիճակի […]

Նա գտնվում է կյանքի ճգնաժամային փուլում. Փաշինյանը պետք է զգույշ լինի (տեսանյութ)

Հոգեբան Սամվել Խուդոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը վերլուծեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի կերպարը: «Սուր հումոր ունի, որը սովորաբար բարձր ինտելեկտ ունեցող մարդիկ են ունենում, ինքը Փաշինյանն էլ բարձր ինտելեկտ ունի»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Վերջինս նշեց՝ Փաշինյանը սովորաբար փակ դիրքերում հանդես չի գալիս:  «Նա գտնվում է կյանքի ճգնաժամային փուլում՝ 42 տ-ում, երբ տղամարդկանց բնորոշ է […]

«Կիլերին թողել եք ազատ՝ զենք եք փակի տակ պահում». Միայնակ Գայլը զայրացավ

«Կիլերին թողել եք ազատ՝ զենք եք փակի տակ պահում»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվող Սասնա ծռեր» 10  անդամի գործով դատական նիստի ժամանակ դատավորին դիմեց Արայիկ Խանդոյանը (Միայնակ գայլ): Արդեն հայտնել ենք, որ «Սասնա ծռեր»-ի պաշտպանները հերթով միջնորդում են իրենց պաշտպանյալների խափանման միջոցը փոխելու մասին: «Մենք նրա համար ենք, որ հանցագործները չփախչեն, մենք չենք […]

«Սերժ Սարգսյանի պատճառը դա էր, որ չուզեց` Արմեն Սարգսյանը լինի Բաղրամյան 26-ում»

«Քանի որ այսօր 3 ուժ են համաձայնության կառավարության կազմում, 3-ն էլ պիտի տրվեին պորտֆելներ»,-այսօր ասուլիսին ասաց քաղաքագետ Արա Պապյանը: Ըստ նրա՝  պիտի հասկանանք, որ քաղաքականությունը հնարավորի արվեստն է, ոչ թե ցանկալիի, բացի այդ 63 քվե է պետք անցկացնելու համար յուրաքանչյուր նախագիծ: Ինչ վերաբերում է կառավարության նոր կազմին, ապա դիտարկմանը, թե ավելի լավ կադրեր կարող էին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի