24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 16, 2018

«Արտահերթ ընտրությունների հետաձգումը վտանգավոր է»

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը գտնում է, որ արտահերթ ընտրությունների հետաձգումը վտանգավոր է: «ՀՀԿ-ն արդեն վարկաբեկիչ քաղաքականություն է վարում երկրի ներսում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա ու հավելեց, որ սիրո հեղափոխությունը կարող է արդարադատության վրա ազդեցություն ունենալ, սակայն դրան էլ պետք է դեռ սպասել: Ըստ նրա՝ ընտրությունները պետք է կայանան մինչև հուլիս, իսկ եթե այդ ժամանակ հնարավոր […]

Տեր-Պետրոսյանին չեմ հավատում, Քոչարյանը, չեմ հասկանում, ինչ է ասում. քաղաքագետ (տեսանյութ)

«Ես այդ նախագահներից ոչ մեկի մոտեցումներին չեմ հավատում. Լևոն Տեր-Պետրոսյանին երբեք չեմ հավատացել, թող չնեղանա ինձանից, նա բացի հայ ժողովրդին մեռցնելը ոչինչ չի արել, Կոմանդոսն էլ հրապարակեց՝ դեմ է եղել Շուշիի ազատագրմանը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի, առաջին և երկրորդ նախագահների հեռակա բանավեճին՝ Արցախի խնդրի վերաբերյալ: […]

Պուտինն էլ է համակերպվել այդ վիճակին. Շիրինյանը՝ Փաշինյանի հետ հանդիպումից (տեսանյութ)

«Այն հրապարակումներում, որ կան ռուսական մամուլում, մի կողմից հանդուրժողականություն կար, որ Հայաստանը մեր դաշնակիցն է, բայց կա նաև Ժիրինովսկու հայտնի հայտարարությունը, որ հայերը սխալ արեցին, որ ընտրեցին Փաշինյանին, քանի որ նա խոստացել է, որ կյանքը լավանալու է, բայց այդպես չի լինելու»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով Փաշինյան-Պուտին հանդիպումն՝ ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Ըստ նրա՝ հեղափոխության առաջնորդն […]

Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են

Այսօր ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն: Նախարարը մանրամասն ծանոթացավ խնդրին և տվեց հանձնարարականներ՝ շարունակել օպտիմալացման հայեցակարգի իրականացման ուղղված աշխատանքները: Միևնույն ժամանակ նախարարը հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում նրան ներկայացնել համապատասխան առաջարկներ և լուծումներ անձնակազմի աշխատանքով ապահովման խնդիրների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:  Հիշեցնենք, այսօր մի քանի տասնյակ մարդիկ Զինկոմիսարիատների օպտիմալացման […]

Երեւանի քաղաքապետարանը դիմում է ոստիկանապետին

Երևանի քաղաքապետարանը դիմում է ՀՀ ոստիկանությանը՝ պահանջելով ձեռնարկել միջոցներ քաղաքապետարանի բնականոն գործունեությունը վերականգնելու համար։ Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանի կողմից ուղարկված դիմումի մեջ ասվում է. «Հարգելի պրն Օսիպյան, օրենսդրության խախտմամբ տեղի է ունեցել ներխուժում՝ ՀՀ ոստիկանության կողմից պահպանվողպետական պահպանության օբյեկտ հանդիսացող Երևանի քաղաքապետարանի շենք, […]

Կազատվի աշխատանքից

ՀՀ կառավարությունը կքննարկի Ֆիրդուս Զաքարյանին Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու հարցը: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մայիսի 17-ի նիստի օրակարգում: Այն կներկայացնի Սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանը: Զաքարյանը նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է 2009 թվ  

Աղոթքը կարող է օրհնություն դառնալ

Ես սպասում եմ, որ մարդիկ իրենց խնդրանքները շարունակ Ինձ ներկայացնեն, որովհետև գիտեմ, որ այդ ջերմ թախանձանքների գնով է, որ նրանք կարողանում են խաղաղ վստահություն, զորություն և խաղաղություն գտնել: Ուստի Ես, պարտականություն եմ դրել Իմ աշակերտների վրա` ամեն ժամ թախանձանքներ ներկայացնել: Երբեք չձանձրանաք աղոթք անելուց: Երբ մարդ տեսնում է, թե ինչ հրաշալի կերպով է իր աղոթքների […]

Հեղափոխությունից հետո էլ դատավորները արդար չեն դարձել (տեսանյութ)

Գևորգ Սաֆարյանի, Կարո Եղնուկյանի և Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե մի շարք դատավորներ դեռևս խարխափում են անտեղկայության մեջ, չեն հասկանում, թե ինչ է կատարվել ու կատարվում Հայաստան: «Հայաստանում տեղի ունեցավ հեղափոխություն, այսինքն՝ նախկին համակարգը գոյություն չունի այլևս, Փաշինյանն ասում էր՝ ինքը գալիս է, որ կոռումպացված ու անարդար համակարգը փոխի: Իշխանությունն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված