20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 12, 2018

Աշխատանքից ազատվել են երկու փոխոստիկանապետերը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, որոնցով աշխատանքից ազատել է ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանին եւ փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանին: Հունան Պողոսյանն ազատվել է նաեւ ոստիկանությունում ծառայությունից:

Թրամփն ու Կիմ Չեն Ինը կազդարարեն Կորեական պատերազմի ավարտը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հանդես կգան Կորեական պատերազմի ավարտի մասին համատեղ հայտարարությամբ, հաղորդում է ճապոնական Nikkei պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփն ու Կիմ Չեն Ինը կհանդիպեն հունիսի 12-ին Սինգապուրում: Ակնկալվում է, որ բանակցություններին ներկա կլինին նաև Հարավային Կորեայի և Չինաստանի առաջնորդները:

Փոխվարչապետ և նախարարներ են նշանակվել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրով՝  Մհեր Գրիգորյանը նշանակվել է փոխվարչապետ: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանա­դրու­թյան 150-րդ հոդվածի. Մհեր Գրիգորյանին նշանակել փոխվարչապետ»,-ասված է նախագահի ստորագրած հրամանագրում: Նախագահի հրամանագրով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար է նշանակվել Մանե Թանդիլյանը: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանա­դրու­թյան 150-րդ հոդվածի. Մանե ԹԱՆԴԻԼՅԱՆԻՆ նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար»,-ասված է […]

Կողոպուտի արտառոց դեպք՝ Արարատի մարզում. տղայի և կնոջ ֆեյսբուքյան ծանոթությունն ավարտվել է Խոր Վիրապի վանքի տարածքում կնոջը կողոպտելով

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 11-ին, Արարատի մարզում տեղի ունեցած կողոպուտի փաստով։ Ժամը 19։00-ի սահմաններում Երևանի բնակչուհի՝ 43-ամյա Ռիտա Մ.-ն ոստիկանության Արարատի բաժին հայտնել է, որ ինքը ծանոթացել է մի տղայի հետ, ով ներկայացել է որպես Արթուր Վ. և նրան պատկանող Opel մակնիշի ավտոմեքենայով գնացել են […]

Կնոջ սպանության մեջ կասկածվող ամուսինն ինքնավնասում է կատարել

ՀՀ քննչական կոմիտեի  Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ամուսնու կողմից կնոջ սպանության դեպքը: Կասկածյալը հայտնաբերվել և ձերբակալվել է: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2018թ. մայիսի 11-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 12:30-ին, Տավուշի մարզում գտնվող առանձնատներից մեկում 1965թ. […]

Խորհրդակցություն ոստիկանության արտաքին ծառայության ղեկավար կազմի հետ

Մայիսի 12-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության արտաքին ծառայության ղեկավար կազմի հետ։ Ոստիկանության պետը նախ շնորհակալություն հայտնեց անձնակազմին վերջին շրջանում իրականացրած ծառայության համար։ Խոսելով ծառայության խնդիրների մասին՝ Վալերիյ Օսիպյանը նշեց, որ արտաքին ծառայություն իրականացնող ստորաբաժանումներում չպետք է լինի կոռուպցիա։ Նման դրսևորումներ հայտնաբերելու դեպքում ոստիկանները խիստ կպատժվեն և կենթարկվեն պատասխանատվության։ Կարևորվեց արտաքին ծառայություն իրականացնող […]

ՀՅԴ-ն նոր կառավարությունում երկու պորտֆել է ունենալու

ՀՅԴ-ն հաստատել է, որ կուսակցությունը նոր կառավարությունում երկու պորտֆել է ունենալու: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը նշել է, որ Արծվիկ Մինասյանը նշանակվելու է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար, իսկ Շիրակի նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանը՝ գյուղատնտեսության նախարար:

Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի վարչապետը

Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին հայտնել է Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը, գրում է AnalitikaUA.net-ը: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ ուկրաինացիների եւ հայերի միջեւ բազմադարյա բարեկամական կապերը հետագայում նույնպես երկկողմ միջպետական հարաբերությունների […]

Իգնատի Առաքելյանը հանդիպել է կաթի մթերման գնից բողոքող ֆերմերների հետ

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանը նախօրեին հանդիպել է կաթ վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների և Արագածոտնի մարզի մի խումբ ֆերմերների հետ՝ կաթի մթերման գնի հետ կապված դժգոհությունները քննարկելու և լուծման ուղիներ գտնելու նպատակով: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարներ Ռոբերտ Մակարյանը, Արմեն Հարությունյանը, ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետի տեղակալ Հովհաննես Հայրապետյանը, Կաթնամթերք արտադրողների միության նախագահ Խաչատուր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի