28 Մայիսի, Երկուշաբթի, 2018
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Լուրեր: Մայիսի 12, 2018

Զոհրաբ Մնացականյանը նշանակվեց ԱԳ նախարար

default (3)

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Զոհրաբ Մնացականյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար: Նախագահի հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Զոհրաբ Մնացականյանին արտաքին գործերի նախարար նշանակելու մասին: ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Զոհրաբ Մնացականյանը հետ է կանչվել Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից:

Աշխատանքից ազատվել են երկու փոխոստիկանապետերը

default (2)

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, որոնցով աշխատանքից ազատել է ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանին եւ փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանին: Հունան Պողոսյանն ազատվել է նաեւ ոստիկանությունում ծառայությունից:

Թրամփն ու Կիմ Չեն Ինը կազդարարեն Կորեական պատերազմի ավարտը

tramphn-u-kim-chen-iny-kazdara-n125398-1

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հանդես կգան Կորեական պատերազմի ավարտի մասին համատեղ հայտարարությամբ, հաղորդում է ճապոնական Nikkei պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփն ու Կիմ Չեն Ինը կհանդիպեն հունիսի 12-ին Սինգապուրում: Ակնկալվում է, որ բանակցություններին ներկա կլինին նաև Հարավային Կորեայի և Չինաստանի առաջնորդները:

Փոխվարչապետ և նախարարներ են նշանակվել

gov-620x300

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրով՝  Մհեր Գրիգորյանը նշանակվել է փոխվարչապետ: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանա­դրու­թյան 150-րդ հոդվածի. Մհեր Գրիգորյանին նշանակել փոխվարչապետ»,-ասված է նախագահի ստորագրած հրամանագրում: Նախագահի հրամանագրով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար է նշանակվել Մանե Թանդիլյանը: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանա­դրու­թյան 150-րդ հոդվածի. Մանե ԹԱՆԴԻԼՅԱՆԻՆ նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար»,-ասված է […]

Կողոպուտի արտառոց դեպք՝ Արարատի մարզում. տղայի և կնոջ ֆեյսբուքյան ծանոթությունն ավարտվել է Խոր Վիրապի վանքի տարածքում կնոջը կողոպտելով

abeb6fee98f357583b743c507639c393

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 11-ին, Արարատի մարզում տեղի ունեցած կողոպուտի փաստով։ Ժամը 19։00-ի սահմաններում Երևանի բնակչուհի՝ 43-ամյա Ռիտա Մ.-ն ոստիկանության Արարատի բաժին հայտնել է, որ ինքը ծանոթացել է մի տղայի հետ, ով ներկայացել է որպես Արթուր Վ. և նրան պատկանող Opel մակնիշի ավտոմեքենայով գնացել են […]

Կնոջ սպանության մեջ կասկածվող ամուսինն ինքնավնասում է կատարել

Foto QK (1)

ՀՀ քննչական կոմիտեի  Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ամուսնու կողմից կնոջ սպանության դեպքը: Կասկածյալը հայտնաբերվել և ձերբակալվել է: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2018թ. մայիսի 11-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 12:30-ին, Տավուշի մարզում գտնվող առանձնատներից մեկում 1965թ. […]

Խորհրդակցություն ոստիկանության արտաքին ծառայության ղեկավար կազմի հետ

1205Osipyan.nist_01

Մայիսի 12-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության արտաքին ծառայության ղեկավար կազմի հետ։ Ոստիկանության պետը նախ շնորհակալություն հայտնեց անձնակազմին վերջին շրջանում իրականացրած ծառայության համար։ Խոսելով ծառայության խնդիրների մասին՝ Վալերիյ Օսիպյանը նշեց, որ արտաքին ծառայություն իրականացնող ստորաբաժանումներում չպետք է լինի կոռուպցիա։ Նման դրսևորումներ հայտնաբերելու դեպքում ոստիկանները խիստ կպատժվեն և կենթարկվեն պատասխանատվության։ Կարևորվեց արտաքին ծառայություն իրականացնող […]

Ձեր հարստությունը փտություն է

businessman in room with big door to city

Դո՛ւք էլ լսեցեք ինձ, հարուստնե՛ր։ Լացե՛ք ու դառնորեն ողբացե՛ք այն դժբախտությունների համար, որ գալու են ձեր գլխին, որովհետև ձեր հարստությունը փտություն է, ձեր հագուստները՝ ցեցերի կեր։ Ձեր արծաթն ու ոսկին ժանգոտ են, և նրանց ժանգը ձեր դեմ վկայություն կլինի ու կրակի պես կլափի ձեր մարմինները, քանի որ իր վախճանին մոտեցող այս աշխարհում դուք միայն ա՛յս […]

ՀՅԴ-ն նոր կառավարությունում երկու պորտֆել է ունենալու

arm152612861968

ՀՅԴ-ն հաստատել է, որ կուսակցությունը նոր կառավարությունում երկու պորտֆել է ունենալու: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը նշել է, որ Արծվիկ Մինասյանը նշանակվելու է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար, իսկ Շիրակի նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանը՝ գյուղատնտեսության նախարար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Ապրիլի