19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 8, 2018

Այսօր դուք ունեք վերջին հնարավորությունը՝ դեմ չգնալու ՀՀ ժողովրդին. Լենա Նազարյան

Ազգային ժողովի հատուկ նիստում Հայաստանի վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանին ներկայացրեց «Ելք» խմբակցության պատգամավոր, Քաղաքացիական կուսակցության վարչության անդամ Լենա Նազարյանը, ով իր խոսքը սկսեց  այսպես«ՀՀ հաղթած քաղաքացիներ»: Ըստ նրա, վերջին շրջանում գրեթե բոլորն են մաս կազմել ժողովրդի զարթոնքին, որը պատմության մեջ կմնա որպես սիրո և համերշախության հեղափոխություն: «ՀՀ քաղաքացիները, ովքեր տարիներ շարունակ իրենց ճնշվածությունը զգացել […]

Մի քանի առաջնահերթություններ Փաշինյանից

Ազգային ժողովում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հայտարարեց, որ տնտեսությունը գերեվարված է եղել իշխանական լծակներով: Իր՝ վարչապետ ընտրվելու դեպքում նա խոստացավ ներդրումներ, հատկապես այն մարզերում, որտեղ գործազրկությունն ահռելի տոկոսների ու չափերի է հասել: Նիկոլ Փաշինյանը խոստացավ, որ կադրային ջարդ չի անելու, մերոնքականների ու ձերոնքականների չի բաժանելու: «Հայաստանում հեղափոխական տեմպերով պետք է զարգացնել գյուղատնտեսությունը: Հայաստանում […]

Կրթության նախարարությունն ամփոփում է

ՀՀ կառավարության հանձնարարականի շրջանակում ամփոփվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության` ավելի քան մեկ ու կես տարվա ընթացքում կատարված հիմնական աշխատանքները: Հաշվետվությունում մասնավորապես նշվում է, որ կրթության ոլորտի զարգացման  հետագաուղղությունները նախանշելու նպատակով մշակվել և ՀՀ կառավարություն և ՀՀ ԱԺ են ներկայացվել «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացմանմինչև 2030 թվականի պետական ծրագիրը հաստատելու մասին» և «Բարձրագույն կրթության մասին»  ՀՀ օրենքների  նախագծերը:  Ընդլայնվել է «Կայուն դպրոցական սնունդ» ազգային ծրագիրը. ներկայումս  պետական բյուջեի միջոցներով ՀՀ Տավուշի, Սյունիքի, Վայոց Ձորի և Արարատի մարզերում դպրոցական […]

Ծառուկյանը երբեք քաղաքականությունը չի ծառայեցրել իր նպատակին. Գագիկ Ծառուկյան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը այսօր հայտարարեց, որ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե այն մարդիկ, ովքեր քաղաքականությունը ծառայեցնում են իրենց բիզնեսին, չպիտի լինեն քաղաքականության մեջ, կառավարությունում:  «Ծառուկյանը երբեք քաղաքականությունը չի ծառայեցրել իր նպատակին ու քաղաքականությունն իր համար բիզնես չի»,-հավելեց նա:   Դիտարկմանը, թե Աահմանադրությունն արգելում է, որ բիզնեսմենը զբաղվի պատգամավորական գործունեությամբ, Գագիկ Ծառուկյանն արձագանքեց. […]

Մեր փեսաների ցավը տանեմ. Քոչարյանն ու Հովիկ Աբրահամյանը կապ չունեն ԲՀԿ-ի հետ. Ծառուկյան (տեսանյութ)

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հերքեց լուրերը, թե ինքը միտում ունի արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով երկրորդ նախագահի վերադարձն ապահովել, ինչպես նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի: «Նրանք որևէ կապ չունեն ԲՀԿ-ի հետ»,-նշեց Ծառուկյանը՝ հավելելով,  որ իրենց կուսակցությունում ծանոթ-բարեկամ սկզբունքը չի գործում: Դիտարկմանը, թե իր կուսակցությունում նաև իր փեսաներն են, նա […]

Հայ դիրքապահների կողմից ձերբակալվել է օտարերկրյա վեց անձ

ՀՀ-Ադրբեջան սահմանը խախտելու փորձի ժամանակ մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը հայ դիրքապահների կողմից ձերբակալվել է օտարերկրյա վեց անձ: Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Այլ մանրամասները հաջորդիվ»,-նշում է Հովհաննիսյանը: Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

ԱՄՆ-ից գալիս են, դաժան են լինելու. Ժամանակ

Թերթի տեղեկու­թյուններով՝ մոտ օրերս Հայաստան է ժամանելու ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի /FBI/ քննիչների մի ստվար խումբ: Նրանք Հայաստանից ապօրինի կապիտալի արտահոսքի ուսումնասիիություններ են սկսելու: ՀԴԲ քննիչների տեսա­դաշտում են լինելու այն հայ օլի­գարխներն ու պետական պաշ­տոնյաները, ովքեր Հայաստանում աշխատած ապօրինի գու­մարները տեղափոխել են Միացյալ Նահանգներ եւ փորձել օրի­նականացնել այդ գումարը, այս­պես կոչված՝ գործ դնելով կամ սեփականություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի