19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 8, 2018

Այս քաղաքական տուրբուլենտությունը կարող է անկանխատեսելի ավարտ ունենալ. Արմեն Աշոտյան

Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում ասուլիս է հրավիրել ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը: Վերջինս շտապեց հայտարարել, թե իրենք ճիշտ չեն համարում համագործակցությունը նոր իշխանության հետ, նոր կառավարությունում աշխատելը՝ անկախ նրանից, թե ինչ կառավարություն այն կկոչվի՝ անցումայի՞ն, ազգային համաձայնությա՞ն թե այլ. «Քաղաքական երկերեսանիություն կհամարվեր որևէ պաշտոն զբաղեցնելը նոր կառավարությունում» : Արմեն Աշոտյանը ֆենոմենալ է համարում այն կուսակցության […]

Նիկոլ Փաշինյանն այս փուլի հրատապ խնդիրներից մեկը համարել է պետբյուջեի եկամուտների և ծախսերի պատշաճ կատարումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանին, պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանին և ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանին: Վարչապետին զեկուցվել են պետական բյուջեի եկամուտների և ծախսերի կատարման ընթացքն ու 2018 թվականի առաջին չորս ամիսների ցուցանիշները: Նիկոլ Փաշինյանն այս փուլի հրատապ խնդիրներից մեկը համարել է պետբյուջեի եկամուտների և ծախսերի պատշաճ կատարումը […]

Գեորգի Կուտոյանը վարչապետ Փաշինյանին զեկուցել է

Նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանին և ԱԱԾ տնօրենի տեղակալներին: Գեորգի Կուտոյանը վարչապետ Փաշինյանին զեկուցել է երկրում անվտանգության հետ կապված իրավիճակը և նշել, որ Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է բարձր պատասխանատվությամբ իրականացնել իր առջև դրված խնդիրները:    

Ո՞վ է Լևոնի մահվան մեղավորը. Բամբակաշատում հրաժարվում են զինվոր տալ առաջիկա զորակոչին /տեսանյութ/

Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում այսօր՝ մայիսի 8-ին հուղարկավորվեց մայիսի 6-ին մարտական դիրքերում մահացած Լևոն Արսենի Թորոսյանը: Համագյուղացիները և Արսենի հարազատները հրաժարվում են հավատալ, որ նա կարող էր ինքնասպան լինել: Նրանք հուղարկավորությանը մասնակցող հրամանատարից պահանջում են բացահայտել իրողությունը: Արսենի հարազատները զայրացած են ու դժվարությամբ են տիրապետում իրենց: Հիշեցնենք, որ մայիսի 6-ին, ժամը 07.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից […]

Մոր աղոթքը

Հայր Աստված, Արարիչ ամենայնի, ինձ արժանացրիր լինել ընտանիքի մայր, պարգևեցիր երեխաներ: Եվ ես համարձակվում եմ բարբառել, որ նրանք Քո երեխաներն են, որովհետև Դու տվեցիր նրանց կյանք, կենդանացրեցիր Քո անմահ հոգով և վերածնեցիր Քո սիրով՝ Սուրբ Ավազանիդ մկրտությամբ: Ինձ օգնիր, որ լինեմ արթնամիտ և երեխաներիս դաստիարակության գործում երբևէ չձանձրանամ: Աղերսում եմ Քեզ. պահիր նրանց Քո սիրով […]

Թավշյա հեղափոխությունից ակնկալիքները

Հայաստանում ամենաազդեցիկ սոցիալական հարթակում՝ Ֆեյսբուքում, օգտատերերի տրամադրություններն ուսումնասիրելու համար սոցցանցի տիրույթում Հանրային լրագրության ակումբն անցկացրել է online հարցում։ Հարցման նպատակն է եղել պարզել, թե հայաստանցի օգտատերերն ինչպե՞ս են գնահատում ու ի՞նչ ակնկալիքներ ունեն Թավշյա հեղափոխությունից: Հարցումն անցկացվել է ապրիլի 25-ից  30-ը ընկած քաղաքական գերակտիվ ժամանակահատվածում։ Հարցման համար նախատեսված վիրտուալ հարթակ այցելած 4450 օգտատերերից դիրքորոշում է […]

Երկու անձի մեղադրանք է առաջադրվել ոստիկաններին տարբեր հանցագործությունների մեջ հանիրավի մեղադրելու համար

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում սուտ մատնության հատկանիշներով հարուցված քրեական գործերի նախաքննությամբ բացահայտվել է, որ ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները հանիրավի մեղադրվել են ցուցմունք տալուն հարկադրելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ: Այսպես, Անդրանիկ Զեքյանը, նախազուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին և գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունները կեղծ են, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում […]

Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Մեծարգո՛ պարոն Ն. Փաշինյան, վերջին շրջանում ՇՊՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները բուհի համար դարձել են իրական չարիք՝ խաթարելով ուսումնական բնականոն գործընթացը, վարկաբեկելով բուհի հեղինակությունը: Մինչդեռ 2016 թվականի հուլիսից բուհում տեղի են ունեցել նախադեպը չունեցող տեխնիկական վերազինումներ և այլ բարեփոխումներ: Չնայած այդ ամենին՝ ամբողջ համացանցը հեղեղված է անձնական վիրավորանքներով՝ ուղղված պրոֆեսորադասախոսական անձնակազմին, գիտական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի