18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2, 2018

Դատապարտյալը հաղորդում է տվել

ՀՀ ԱՆ Վանաձոր քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Ս.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ, ազատազրկման դատապարտվելով խարդախություն կատարելու համար, 2015թ.-ի փետրվարից պատիժ է կրել ՀՀ ԱՆ Վանաձոր ՔԿՀ-ում, որտեղ նշված ժամանակահատվածում հիմնարկի պետի պաշտոնը զբաղեցնող պաշտոնատար անձն իր օգտին գործողություններ կատարելու, մասնավորապես՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը կազմակերպելու համար իրենից պահանջել և […]

Եթե մենակ ես եմ, կհրաժարվեմ. Հակոբ Հակոբյան (տեսանյութ)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանն ասում է, որ հիմա դեռևս ժամանակ չէ, որ ասեն ՀՀԿ-ն հետո վարչապետի թեկնածու կունենա, թե ոչ: Այս մասին Հակոբյանը նշեց այսօր Ազգային ժողովում լրարողների հետ զրույցում: Հարցին, թե հնարավոր է, որ հաջորդ շաբաթ ՀՀԿ-ն մտափոխվի ու կողմ քվեարկի Փաշինյանի թեկնածությանը, նա պատասխանեց. «Քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում»: Իսկ հարցին, […]

ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահների հայտարարությունները

Հարութ Սասունյան        «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահները հայտարարություններ էին տարածել ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ: Այս երեքից միայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էր ազնվություն ու քաջություն ունեցել ողբերգական իրադարձություններն անվանել իրենց անունով`Ցեղասպանություն: Նախագահ Թրամպը խուսափել էր օգտագործել ցեղասպանություն եզրույթը, իսկ Էրդողանը, ինչպես և […]

Կդնեմ մանդատս, բայց թիմիս չեմ դավաճանի. Ալիկ Սարգսյան

«Ես 2012թ-ից էնքան եմ առնչվել «դ» տառով էդ չարիքի հետ, որ կոչվում ա դավաճանություն…աշխարհի վերջը գա, ես թիմ չեմ դավաճանի, իմ ընկերներին չեմ դավաճանի, էդ «դ»  տառը իմ վրա չեմ վերցնի: Կդնեմ մանդատս, կգնամ տուն, բայց թիմիս չեմ դավաճանի»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանն՝ անդրադառնալով ՀՀԿ-ական Ֆելիքս Ցոլակյանի՝ երեկվա քվեարկությանը: […]

Քրեական գործ է հարուցվել

2018 թվականի ապրիլի 21-ին Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով նախատեսված կարգով նյութեր նախապատրաստելու ցուցումով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժին են ուղարկվել ԶԼՄ հրապարակումներն այն մասին, որ  Նոր Նորքի խաչմերուկում մի խումբ անձինք փակել են փողոցը, քաղաքացիներին դուրս են բերել խաչմերուկից, հարվածներ հասցրել […]

Խաղաղ, իրավական, արժանապատիվ պայքար մինչեւ վերջ

Սիրելի հայրենակիցներ՝ Հայաստանում, Արցախում եւ սփյուռքում: Այսօր հերթական անգամ եւ վերջնականապես ապացուցվեց, որ խորհրդարանը եւ Հայաստանի Հանրապետության դե ֆակտո իշխանությունները ժողովրդի ներկայացուցիչների եւ նրա կամքի արտահայտողները չեն: «Ժառանգությունը» տարիներ շարունակ պայքարել է Հայաստանի քաղաքացիների եւ հայ ժողովրդի, Հայաստանի պետական շահի սպասարկման համար: Մենք, որպես համաժողովրդական պայքարի ակունքներում եւ հետագա զարգացման գործում կանգնած ուժ հայտարարում ենք՝ – […]

Փաշինյանը չլիներ, Պողոսյանը լիներ, կարող է այս վիճակը լիներ, հարցը դրանում չէ. Ալիկ Սարգսյան

«Թող նստեն երկխոսության. մարդավարի զրուցեն»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը՝ խոսելո երկրում ստեղծված իրավիճակից: Նշենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետ, իսկ այսօր քվորում չի ապահովվում, որպեսզի նիստ կայանա: Ալիկ Սարգսյանն ընդգծեց՝ ՀՀԿ-ն հակված է նստել երկխոսության և ճգնաժամը հաղթահարել: «Բայց օդանավակայանը փակելո՞վ, հազար տեսակ հարց կա, էս ինչ […]

Արթուր Բաղդասարյանի կոչը

ՕԵԿ  նախագահ Արթուր Բաղդասարյանը անդրադառնալով Հայաստանում ստեղծված իրավիճակին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ կոչ անելով  չկորցնել վճռականությունը և շարունակել պայքարը։  Արթուր Բաղդասարյանը մասնավորապես գրել է․ Պայքարը շարունակվում է, չկորցնե՜ք վճռականությունը։ Հայտարարում են ՕԵԿ-ից:   

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի