18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2018

Ստամբուլում հայկական եկեղեցին հարձակման է ենթարկվել (լուսանկարներ)

Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական Սբ. Թագավոր եկեղեցին անհայտ անձանց կողմից հարձակման է ենթարկվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Թուրքիայի խորհրդարանում ներկայացված քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ) կենտրոնական գործադիր խորհրդի անդամ Մուրադ Մըհչըն: Ըստ վերջինիս, այսօր լուսաբացին անհայտ անձիք աղբ են լցրել եկեղեցու բակում` փակելով մուտքը, իսկ պարսպի վրա թուրքերենով գրել. «Այս […]

Ֆարմանյանը հետաքրքրվեց Փաշինյանից՝ անելու է պատգամավոր ժամանակ եղած հայտարարությունները ՀԱՊԿ-ում

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը խմբակցության հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանին դիմելով՝ հիշեցրեց, որ ԵԱՏՄ-ին անդամակցելու գործընթացը կասեցնելու հայտարարության ժամանակ Փաշինյանը տարակուսանք էր հայտնել, թե ի վերջո ինչի համար է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը։ Սամվել Ֆարմանյանը մասնավորապես խնդրեց բացատրել հանրությանը, թե ինչ փաստարկների հիման վրա է այդպես մտածում, և վարչապետ ընտրվելու դեպքում պատրաստվո՞ւմ է բարձրաձայնել ՀԱՊԿ […]

Մենք չենք գալիս կադրային ջարդ անելու, ոչ մերոնքականներին մերոնքականներով փոխարինելու. Փաշինյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանից հանդիպման ժամանակ հետաքրքրվեց, թե որն է լինելու նրա կառավարության հիմնական կազմը: «Այս պրոցեսն, արձանագրեցինք, որ ֆոսմաժորային իրավիճակում է տեղի ունենում, և վարչապետի նշանակումը, կառավարության ձևավորումը ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու գործիք պիտի լինի, եթե սա լիներ սովորական ընտրական պրոցես, այլ տրամաբանությամբ պիտի գնար, բայց առաջին խնդիրը, որ […]

Կարեն Բեքարյանը հորդորեց Փաշինյանին վարչապետ ընտրվելիս արագ ներգրավվել բանակցային գործընթացում

Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության հետ հանդիպման ժամանակ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանից ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանը հետաքրքրվեց՝ որքան ժամանակ կպահանջի, որ նա ընդգրկվի ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի մեջ: Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ԼՂ հակամարտության կարգավորումը, բանակցությունները պետք է տեղավորվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:  «Կարծում եմ, որ հարցին պետք է տիրապետել հնարավորինս կարճ ժամկետներում: Մեթոդաբանությունն էլ պետք […]

Ի՞նչ փոխվեց այս 6 ամսվա ընթացքում. Աշոտյանը՝ Փաշինյանին

ՀՀԿ խմբակցության և Նիկոլ Փաշինյանի համատեղ հանդիպման ժամանակ Արմեն Աշոտյանը նախ ցիտեց Փաշինյանի ավելի վաղ արած հայտարարությունները, թե ինչ վատ ազդեցություն է ունեցել ԵՏՄ-ը ՀՀ-ի վրա, ընդհուպ մինչև ապրիլյան պատերազմ ու տարածքների կորուստ: «Ի՞նչ փոխվեց այս 6 ամսվա ընթացքում, երբ ԵՏՄ ազդեցությունը շատ վատ էր ՀՀ-ի համար, իսկ հիմա հայտարարում եք, որ ՀՀ_ն դուրս չի […]

Իժ տեսակի օձը մտել էր ավտոմեքենայի մեջ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 30-ին, ժամը 09:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Խանջյան փողոցի թիվ 15 տան ավտոտնակում կայանած ավտոմեքենայում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ օձը նկատվել է Գ. Ե.-ին պատկանող «Opel […]

«ՀՀԿ-ն այս պահին ունի վճռորոշ ձայներ»

ԱԻՄ առաջնոևդ Պարույր Հայրիկյանը վստահ է՝ այսօր մեր  երկրին համակարգային փոփոխություններ են պետք․ ՀՀ քաղաքացին պետք է  զգա, որ ինքն է իր երկրի տերը։ «ՀՀԿ-ն այս պահին ունի վճռորոշ ձայներ։ Եթե վաղվա հետ հույսեր ենք կապում, ապա ՀՀԿ-ի ներսում ինչ -որ բան պիտի տեղի ունենա։ Մի բան էլ նշեմ․  վարչապետի փոփոխությամբ ամեն բան չի փոխվելու․ […]

Չհամոզեցիք. Շարմազանովը՝ Փաշինյանին

Ազգային ժողովում ՀՀԿխմբակցության հետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ գաղտնիք չէ, որ «Ելքը» քննադատել է ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքականությունը, երբեմն շատ խիստ, հատկապես ԵԱՏՄ անդամակցության համար: Շարմազանովը հիշեցրեց, որ ընդդիմադիր խմբակցությունը նաև նախաձեռնել էր օրենսդրական գործընթաց՝ դուրս գալ ԵՏՄ-ից՝ համարելով, որ այն ՀՀ թիվ մեկ սխալներից է, սակայն նա […]

Ռուսական НТВ-ն` Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին (տեսանյութ)

Ռուսական НТВ հեռուստաընկերությունն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին` նշելով, որ կգտնվեին մարդիկ, ովքեր կուզեին այս ամենն ուկրաինական սցենարով անցկացնել, սակայն չստացվեց: «Այո, հանրահավաքներ եղել էին, ընդդիմիությունը ստիպեց վարչապետին հրաժարական տալ, սակայն կոտրված ոչ մի ապակի, բռնության ոչ մի հետք, այսինքն` սա գունավոր հեղափոխություն չէր: Մինչ օրս մի կողմից ընդդիմության ճնշումն էր, մյուս կողմից իշխանության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի