19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 28, 2018

Այս գիշերվա ընթացքում

Փա՛ռք Քեզ, Տեր Աստված մեր, որ պարգևեցիր մեզ օրն այս խաղաղությամբ և բարիքով լեցուն անցկացնել: Մարդասեր Աստված, այս գիշերվա ընթացքում, որը մոտենում է, փրկիր մեղքից, ազատիր չարից և առաջնորդիր դեպի բարի գործեր: Առավոտյան օրհնություններին ու փառաբանություններին արժանի դարձրու Քո սուրբ անվանը հավատացողներին՝ պահելով խաղաղության մեջ:  

Մի քիչ վերլուծեք, թե ինչ եք արել ու ինչ եք անում

«Զարմանալի տրանսֆորմացիաների ենք ականատես լինում։ Ծուռբերանով քուչի լակոտ, պլանքաշ, կիսաքրեական տարի կերպար մարմնավորող Կարգին Հայկո, նույն ինքդ կնոջ կերպար մարմնավորող սուպեռմամա, նույն ինքդ փալաս տղամարդու ՝ Ազիզյանի կերպար մարմնավորող, Սոս՝ փուչ ու շվայտ կյանքի վառ օրինակ Դոմինոյում, Հովո՝ Երե1-ում կամ Չենջում քրեական բարքեր, անգրագիտություն, նախնադարյան մտածողություն ու եսիմինչ քարոզող դերերով, մեր տղայիկների, պատանիների հոգին խեղող […]

Ծառուկյանն էլ կողմնորոշվեց

Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում Գագիկ Ծառուկյանի հետ լուսանկար է հրապարակել՝ գրելով, որ վերջինս վարչապետի թեկնածու չի առաջադրվելու և պաշտպանելու է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Ապա գրել, որ քիչ անց իր հեղինակային հաղորդման հյուրն է Գագիկ Ծառուկյանը:

ՀՅԴ-ն հայտարարել է, թե ում օգտին կքվեարկի

ՀՅԴ խմբակցությունը պատրաստ է մայիսի 1-ին ԱԺ հատուկ նիստում վարչապետի պաշտոնի համար քվեարկել «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի օգտին: Այս մասին հայտնում է  ՀՅԴ  ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը: Արսեն Համբարձումյանը ողջամիտ է համարել  վարչապետի թեկնածու չառաջադրելու ՀՀԿ-ի որոշումը:  

Արթուր Աբրահամ – Պատրիկ Նիլսեն. ո՞վ կհաղթի

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (46-6-0, 30 նոկաուտ) ապրիլի 28-ին Գերմանիայի Օֆենբուրգ քաղաքի «Բադեն Արենա» մարզապալատում մենամարտ կանցկացնի դանիացի Պատրիկ Նիլսենի  (29-2, 14 նոկաուտ) հետ World Boxing Organisation International-ի թափուր տիտղոսի համար Բուքմեյքերները ֆավորիտ են համարում հայ բռնցքամարտիկին: Արթուր Աբրահամի հաղթանակի հավանականությունը ստացել է 1.08 գործակից, Նիլսենի հաղթանակինը՝ 7.50, ոչ […]

Սեյրան Օհանյանը հայտարարում է

Մեր երկրում դրամատիկ ոչինչ չի լինի, եթե ստեղծվի ժամանակավոր կառավարություն, որը կղեկավարի Նիկոլ Փաշինյանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Ստորեւ ներկայացնում ենք նրա գրառումն ամբողջությամբ. «ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին ՀՀԿ պատգամավորներին Հարգելի’ պարոնայք, Դուք մեր հայ հերոսական […]

Նիկո´լ, ես քո կողմնակիցը չեմ, չեմ եղել ու չեմ լինի. Գառնիկ Իսագուլյան

Ես ընդհանրապես ձեռնպահ եմ մնում Ֆեյսբուքյան իմ էջում գրառումներ կատարելուց: Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարբեր լրատվամիջոցների կողմից անընդհատ հնչում են զանգեր, որոնց նպատակն է իմանալ իմ կարծիքն ու դիրքորոշումը ներկա գործընթացների վերաբերյալ, ուստի բոլորի համար թող սա լինի ընդհանրական պատասխան: Կանխավ բոլոր նրանց, ովքեր ծանոթ չեն իմ տեսակետներին և այսօր համարժեք չեն պատկերացնում […]

Ինչ է պատմում շրթներկը կնոջ մասին

Բոլոր աղջիկները շրթներկով բացարձակ տարբեր են ներկվում: Արդյունքում կիսատ շրթներկը կարող է մի քանի տարբեր տեսքի լինել: Բրիտանացի գիտնականները պարզել են, որ կիսատ շրթներկի ձեւից կարելի է պարզել կնոջ բնավորությունը: Woman.ru-ն լուսանկարի միջոցով ներկայացնում է, թե որ տիպի շրթներկը ինչ բնավորության կնոջ է պատկանում: Նկարում պատկերված առաջին տեսակը, երբ շրթներկի ծայրը կլոր է` այն օգտագործողը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի