24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 26, 2018

Արմեն Գևորգյանը շարունակում է իրականացնել ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարի պարտականությունները․ պարզաբանում

Արմեն Գևորգյանը շարունակում է իրականացնել ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարի պարտականությունները: ՀՀ նախագահի 2018թ. ապրիլի 25-ի հրամանագրով  ուժը կորցրած է ճանաչվել 2018 թվականի ապրիլի 18-ի ՆՀ-265-Ա հրամանագրի 2-րդ կետը, որով  Վարդան Մակարյանը նշանակել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար:  

Ժողովուրդն առաջին անգամ իրեն տեր զգաց.հոգեբան/տեսանյութ/

«Տեղի ունեցածը հոգեբանության լեզվով՝ կուտակային պոռթկում էր»,-այսօր՝ ապրիլի 26-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների և ցուցարարների հոգեվիճակին, ասաց ԵՊԲՀ հոգեբանության ամբիոնի վարիչ, «Ինթրա» հոգեբանական կենտրոնի գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանը: Հոգեբանի խոսքով՝ տեղի ունեցածի հոգեբանական պատկերը պարզ կդառնա առաջիկայում: «Արցախյան պատերազմը հաղթեցինք, բայց ժողովուրդը հաղթողի կեցվածք չուներ, քանի որ […]

Բարեւ Նիկոլ, հիշիր` անփոխարինելիության զգացումը երբեմն կործանարար է դառնում

Բարեւ, Նիկոլ: Միանգամից ասեմ` չէի հավատում, որ դու կամ որեւէ մեկը կարող էր հասարակության մեջ տիրող համատարած ընկճվածության պայմաններում անել այն, ինչ դու կարողացար անել: Նույնպես չեմ կարծում, որ որեւէ մեկը կհավատար դրան: Կեցցե´ս, դու հաղթեցիր: Համընդհանուր արժանապատվության ինքնագիտակցում եւ ժպտացող դեմքեր կան այսօր ամենուր` փողոցում, տանը, սրճարաններում, ինչը տեւական ժամանակ բացակայում էր մեզանում: Համաձայն […]

Ծանր փորձություն է սպասվում. Առավոտ

Դատելով զարգացումների տրամաբանությունից՝ 27- ամյա Հայաստանի 16-րդ վարչապետը Նիկոլ Փաշինյանն է լինելու: Նրա սկսած թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխու­թյունը հաջողվել է: Եվ հայտնի «Գեներալները նախապատրաստ­վում են անցած պատերազմին» խոսքի տրամաբանությամբ, Սերժ Սարգսյանի հրաժարականից հե­տո շատերը հայտարարեցին, որ միանում են թավշյա, ոչ բռնի, ժո­ղովրդական հեղափոխությանը: Ու սա լուրջ մարտահրավեր ու փորձություն է Նիկոլ Փաշինյանի, ռիսկ ու […]

Մայիսի 1-ին՝ ժամը 12:00-ին վարչապետի ընտրության համար ԱԺ-ի նիստ է գումարվելու. Բաբլոյան

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկել հայտարարությամբ ՀՀ վարչապետի ընտրության անցկացման մասին: «Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ հայտարարում եմ, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում», – ասված է հայտարարության մեջ:

Ավտովթար Գավառ-Նորատուս ավտոճանապարհին

Ապրիլի 25-ին, ժամը 23:17-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Մ-10 ավտոճանապարհի Գավառ-Նորատուս հատվածի 2-րդ կմ-ին «Mercedes ML320 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ավտոմեքենան (վարորդը՝ Ծ. Խ.) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Մեզ նոր կուռքեր պետք չեն. Հրապարակ

Հայտնի ասացվածքն ասում է՝ պարտությունն անտեր է, հաղթա­նակը շատ տերեր ունի: Այս օրե­րին հետեւելով մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին՝ ապշում ես, թե մարդիկ ինչքան կա­րող են արժանապատվությունից ու խելքից զուրկ լինել, շահամոլ ու մանրախնդիր, որ միանան մի շարժման, որին ընդամենը օրեր առաջ փրփրաբերան քննադատում էին: Հայտարարում էին՝ մենք գնա­հատականներ կտանք ապրիլի 19- ին, հույս փայփայելով, […]

Հրազդան կիրճում տղամարդու դի է հայտնաբերվել

Երեւանում, այսօր՝ ապրիլի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 09։15-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ֆլորենսիա» ռեստորանային համալիրից դեպի Դավիթաշեն տանող ճանապարհին՝ Հրազդան գետի ափին, տղաարդու դի կա։ Shamshyan.com-ի  փոխանցմամբ, Օպերատիվորեն ժամանել է Երևանի 1-03 շտապօգնության թիվ 21 բժիշկների հերթապահ խումբը, որն արձանագրել է, որ տղամարդը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված