23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 25, 2018

Միանում եմ ժողովրդական հեղափոխությանն ու Նիկոլ Փաշինյանին. ՀՅԴ–ական պատգամավոր

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սուրեն Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ միանում է ժողովրդական հեղափոխությանն ու Նիկոլ Փաշինյանին։ Նա տեղեկացրել է, որ դա իր անձնական որոշումն է։ Սուրեն Մանուկյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Ես՝ Սուրեն Մանուկյանս, 2018թ ապրիլի 22-26 եղել եմ գործուղման Բաթումիում, մասնակցում եմ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովին, բայց ուշադիր հետևում եմ Հայաստանում […]

«Սևան ազգային պարկ»-ում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքի փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ վերահսկիչ պալատից ստացված` ՀՀ բնապահպանության նախարարության «Սևան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտքերի ապահովման և պետական սեփականության կառավարման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությամբ արձանագրվել են պետական շահերի խախտման մի շարք փաստեր:  Պարզվել է, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ պաշտոնատար անձինք՝ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով իրենց […]

Լարված իրավիճակ Մաշտոցի պողոտայում

Մաշտոցի պողոտայում լարված իրավիճակ է։ Ցուցարարների մի մեծ խումբ փակել էր Մաշտոց-Պուշկին խաչմերուկը, իսկ ոստիկանները փորձում էին բացել այն։ Իրավապահները մի ցուցարարի էին փորձում բերման ենթարկել, սակայն ցուցարարները փակեցին մեքենայի ճանապարհը։ Ի վերջո, իրավապահները ազատ արձակեցին երիատասարդին, որից հետո ոստիկանական մեքենային թույլատրվեց հեռանալ։ Այս տարածքում են նաեւ ապրիլյան պատերազմի մի խումբ մասնակիցներ, որոնք կանխեցին հնարավոր […]

ԶՈւ կառավարման գործընթացն ապահովելու համար օգտագործվում է ուղղաթիռ. Արծրուն Հովհաննիսյան

Հաշվի առնելով ճանապարհների դժվարանցանելիությունը` ՀՀ ԶՈւ կառավարման և մարտունակության ապահովման բնականոն գործընթացն ապահովելու համար օգտագործվում է ուղղաթիռ, հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը.  «Խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել», – Facebook-ի իր էջում գրել է նա: 

Թուրքիայի քրդամետ կուսակցությունը Հայոց ցեղասպանության հետ առերեսվելու կոչ է անում

Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ) Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել: Հայտարարության մեջ նշվում է, որ մարդկության դեմ կատարված հանցագործության հետ առերեսումը կարևոր քայլ կլինի հասարակությունում խաղաղություն հաստատելու համար: Շեշտվում է, որ ապրիլի 24-ին նշվում է Մեծ եղեռնի՝ էթնիկ և կրոնական ցեղասպանության 103-րդ տարելիցը: Հայտարարության մեջ հիշեցվում է, որ հայերի տեղահանությունը […]

Իմ դեմքից երևո՞ւմ է, որ ես կապիտալ դուրս տանող եմ. Ալեքսանյան

«Իմ դեմքից երևո՞ւմ է, որ ես կապիտալ դուրս տանող եմ, ես մի հատ թերթի բուդկա ունե՞մ դրսում»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ պատասխանելով հարցին, թե եթե իշխանափոխություն լինի, ինքը իր կապիտալը դուրս կհանի, թե ոչ: Սամվել Ալեքսանյանն ընդգծեց, որ ինքը միշտ կայուն է եղել: «Ես որևէ անգամ ոչ մի բան […]

Վերջին օրերին 16 ֆիզիկական բռնություն է եղել լրագրողների նկատմամբ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ու Երևանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավվասարդյանն այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասացին, որ այս վերջին օրերի իրադարձությունների համատեքստում շատ կարևոր էր լրագրողների, լրատվամիջոցների դերը, ինչը պրոֆեսիոնալ ձևով կատարվեց:  Աշոտ Մելիքյանն ասաց, որ այս ընթացքում լրատվամիջոցների իրավունքների 27 խախտում է արձանագրվել, որոնցից 16-ը ֆիզիկական բռնություններ են եղել: Մանրամասները՝ տեսանյութում: […]

Միայն Կարեն Կարապետյանը

ԳԽ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը կարծում է ՝ այսօր փողոց դուրս եկած սերունդը թեև անփորձ է, բայց միաժամանակ,  արժանապատիվ մտածողություն ունի։  Այս մասին այսօր բանախոսը նշեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում։  Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը հին ու նոր  սերունդների միջև կամուրջ  է  դարձել։  «Այդ կամուրջը (նկատի ունի Փաշինյանին- հեղ․)  թույլ չի տա, որ կոպիտ սխալներ լինեն, բայց, […]

«Միայն հրապարակում գործելով՝ դժվար է իշխանափոխության հասնել»

ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը կարծում  է՝  եթե  այսօրվա խորհրդարանում մեծամասնություն կազմող   քաղաքական ուժն անհանգստանում է ազգի ճակատագրով, պետք է առաջադրի հենց ժողովրդի կողմից  համակրակքի արժանացած Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:  Այս մասին բանախոսը նշեց լրագրողնների հետ հանդիպման ընթացքում։  Ասուլիսի մյուս բանախոսը՝ լեզվաբան Նարինե Դիլբարյանն էլ նշեց՝ միայն հրապարակում  գործելով՝ դժվար  է իշխանափոխության հասնել․ պետք է այդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի