24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 25, 2018

Կանխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ից բռնության զուգորդմամբ մի խումբ կալանավորների փախուստի փորձ

2018թ. ապրիլի 25-ին՝ ժամը 15.00-ի սահմաններում, կալանավորների զբոսանքի տրամադրման ժամանակ, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մի խումբ կալանավորված անձինք, բռնություն գործադրելով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի աշխատակցի նկատմամբ, նրա ձեռքից խլելով բանտային բանալին, դուրս են եկել թիվ 6 մասնաշենքի միջանցք և բացել թվով 6 խցերի դռները: Դրանից հետո, նշված խցերում գտնված՝ կալանավորված այլ անձանց […]

Պետք է հաշվի նստեն հրապարակի հետ․ Սասուն Միքայելյան

Բոլորը պետք է հաշվի նստեն հրապարակի հետ: Սա է իրողությունը: Այս մասին ասաց Հանրապետության հրապարակում հայտարարեց պատգամավոր Սասուն Միքայելյանը: «Տարիների ընթացքում այս իրողությունը չէր կայանում, բայց հիմա կայացավ: Օրորոցային խաղաղություն պետք է լինի»,- ասաց նա՝ նշելով, որ սա վերածնունդ է, և ոչ մեկն իրավունք չունի բռնանալ մեր ապագային: «Տեղեկություններ կան, որ խաղաղապահ զորքերի զինվորներին են ձերբակալել: […]

«Ալյանս»-ը պաշտպանելու է միայն Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը

«Ալյանս» կուսակցությունը, որպես «Ծառուկյան» դաշինքի մաս, կանգնած լինելով համաժողովրդական շարժման շարքերում և երկար տարիներ պայքարելով Հանրապետական կուսակցության իշխանության դեմ հայտարարում է, որ պաշտպանելու է միայն դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը ՀՀ վարչապետի պաշտոնում, եթե  նա առաջադրվի: Հակառակ պարագայում «Ալյանս»-ի ներկայացուցիչ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը որևէ այլ թեկնածուի օգտին չի քվեարկելու, շարունակելով ժողովրդի շարքերում  պայքարել հանրապետականների իշխանության դեմ:

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկվել է հայ-ռուսական միջպետական հարաբերությունների օրակարգը: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստանում ստեղծված իրավիճակին եւ նշել, որ բոլոր գործընթացները պետք է ընթանան Սահմանադրության պահանջների շրջանակում:

«Ես շոկի մեջ եմ կատարվածից». Սրբուհի Սարգսյանը ստացել է հեռուստադիտողների ձայների 69%-ը և հայտնվել «Ուկրաինայի ձայնի» եզրափակչում

Երգչուհի Սրբուհի Սարգսյանը, ով հաջողությամբ ելույթ է ունենում «Ուկրաինայի ձայնում» և այս շաբաթ անցավ եզրափակիչ, Ինստագրամի իր էջում գրել է. «Ես շոկի մեջ եմ կատարվածից։ Ես եզրափակչում եմ։ Ընկերներ, սա մեր ընդհանուր հաղթանակն է։ Առանց ձեզ ես չէի կարող։ Պոտապ, անչափ շնորհակալ եմ Ձեզ հավատի համար։ Ուկրաինա, շնորհակալ եմ աջակցության համար։ Հաճելի է իմանալ, որ […]

Հակառակորդի կրակոցից զինվոր է վիրավորվել

Ապրիլի 25-ին` ժամը 17:10-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից թեթև վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Մարտուն Նվերի Խերունցը, տեղեկացնում են ՊԲ լրատվական ծառայությունից:  Վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Սթափվեք, տղե´րք․ Վլադիմիր Գասպարյանի կոչը

Հարգելի համաքաղաքացինե´ր: Ձեզ եմ դիմում և´ որպես ոստիկանության պետ, և´ որպես քաղաքացի: Չեմ ուզում անդրադառնալ վերջին իրադարձությունների իրավական կողմին. ոստիկանությունը բազմիցս  խոսել է այդ մասին` վստահ լինելով  նաև հասարակության բարձր իրավագիտակցությանն ու քաղաքացիական ընկալունակությանը: Չեմ ցանկանում նաև գնահատական տալ կողմերին ու նրանց գործողություններին. ոստիկանությունը վերքաղաքական կառույց է և դուրս է քաղաքական զարգացումներից: Առավել ևս` հստակ […]

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ մոտ օրերս ընտրվելու է վարչապետ եւ ժողովրդի թեկնածուն լինելու է Նիկոլ Փաշինյանը». Ռուբինյան

«Այս հեղափոխությունը կլինի հաստատված, եթե լինեն ազատ եւ արդար ընտրություններ»,-այս  մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է «Մերժիր Սերժին» դաշինքի անդամ, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը։ Նա կոչ է արել, որ մեքենաների երթեւեկությունը խնդիրներ չստեղծի, պահպանեն երթեւեկության սահմանված արագությունը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռուբեն Ռուբինյանն էլ նշել է , որ այն, ինչ կատարվեց ցնցող էր։ «Այսօր մերժեցինք […]

Հանրահավաքի ժամանակ տուժածներից մեկի վիճակը ծանր է

Ապրիլի 25-ին, ժամը 18։30-ի դրությամբ Երևանի բժշկական կենտրոններում բուժվում է հանրահավաքների ընթացքում տարբեր օրերին տուժած 6 քաղաքացի։ Այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոն է ընդունվել երեք քաղաքացի։ Նրանցից 2-ն առաջին բուժօգնությունը ստանալուց հետո դուրս են գրվել։ Մյուս տուժածի մոր տեղեկացմամբ նրան գտել են անգիտակից վիճակում։ Կատարվել են անհրաժեշտ հետազոտություններ։ Մասնագետների գնահատմամբ վիճակը ծանր է։   Մյուս 5 տուժածի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի