25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 24, 2018

«Մեր հարցերը ոչ ոք չի լուծի, եթե մենք չլուծենք. Մանվել Գրիգորյան

«Մեր հարցերը ոչ ոք չի լուծի, եթե մենք չլուծենք, պետք է միասնական լինենք: Եթե միասնական լինենք, սահմանին զինվորն էլ ամուր կմնա, սահմանամերձ ժողովուրդն էլ լավ կզգա»,-այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հրաժարականին, Մանվել Գրիգորյանը նկատեց. «Այս 26-27 տավա մեջ իշխանափոխություն է լինում, մարդիկ գալիս-գնում են, ժողովուրդը կայուն […]

Դաշնակցությունը կշարունակի՞ հավատարիմ մնալ ՀՀԿ-ի հետ երկարաժամկետ համագործակցությանը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «2016թ. փետրվարի 24-ին ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության համաձայնագիր ստորագրեցին և հայտարարեցին, որ դա չունի միայն նախընտրական նպատակ և ավելի երկարաժամկետ նպատակներ է հետապնդում: Այդ թեմայով ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասել էր. «Մենք միշտ ասել ենք, որ սա փորձ է ավելի երկարաժամկետ համագործակցության, որովհետև հիմքում դրված են սկզբունքներ, արժեհամակարգ, մտածողություն, իսկ […]

Հրդեհ Երեւանի ստորգետնյա ավտոկայանատեղիում. փրկարարները շենքից անվնաս տարահանել են 80 բնակչի

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 24-ին, ժամը 02:46-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Ռոստոմի փողոցի թիվ 29 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիից ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ եւ արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, ՀՀ ԱԻՆ ՓԾ Հոգեբանական աջակցության […]

Սերժ Սարգսյանի հրաժարականը ոմանք շատ ծանր են տարել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի հրաժարականը հայրենի կուսակցությունում ոմանք շատ ծանր են տարել: Նրա հավատարիմները խորը սգի մեջ են, տպավորություն է, թե հիմա իրենք էլ են «թրաշ» պահելու և ակցիաներ անելու։ ՀՀԿ-ամերձ մեր աղբյուրները պատմում են, թե Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին որոշումը հաղորդելու համար ՀՀԿ խմբակցության նիստ է հրավիրվել, լուրը լսելով՝ պատգամավորներից ոմանք հուզվել […]

Սերժ Սարգսյանը իմ ընգերն ա ու մինչեւ վերջ էլ իմ ընգերն ա լինելու. Առաքել Մովսիսյան. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը չի տխրել Սերժ Սարգսյանի հրաժարականի համար: «Շատ լավ եմ զգում, ինչ ա եղել որ: Մինչեւ հիմա ինչպես էի ապրում, այնպես էլ կշարունակեմ ապրել»,-«Ժամանակ»-ին ասաց նա: Մեր դիտարկմանը, թե մինչեւ հիմա ՀՀԿ-ի համար էր աշխատում, երեկ Փարաքարի ճանապարհն էր փակել, որ մարդիկ չգան հանրահավաքի, Շմայսը պատասխանեց. «Շարունակելու եմ […]

Ձեր կողքին մենք հիշում ենք 1915 թ. Ապրիլի 24-ը. Ֆրանիայի նախագահի ուղերձը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 24-ին ուղերձով դիմել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: Ուղերձում ասվում է. «Պարոն Նախագահ, Ձեր կողքին մենք հիշում ենք 1915 թ. Ապրիլի 24-ը Կոնստանդնուպոլիսում եւ 600 հայ մտավորականների սպանդը, որը վկայում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության սկիզբը: Մենք երբեք չենք մոռանա սպանված այն տղամարդկանց, կանանց եւ երեխաներին, որոնք իրենց վախճանը […]

Լեւոն Բարսեղյանն ու Տիգրան Մազմանյանն ազատ են արձակվել

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար, «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Լևոն Բարսեղյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ դուրս է եկել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից. «Ես ելա Նուբարաշենից։) տարոսը մյուսներին»,-գրել է նա: Ազատ է արձակվել նաեւ ակտիվիստ Տիգրան Մազմանյանը, որին կալանավորել էին Հանրային ռադիո մուտք գործելու գործով: Նրա փաստաբան Արա Ղարագյոզյանը նշել է, որ Տիգրան Մազմանյանի խափանման […]

Որոշ ՀՀԿ-ականներ անցել են Փաշինյանի ճամբար. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումից հետո չնայած ողջ օրը քաղաքացիական անհնազանդության պայքարը չմարեց, սակայն ՀՀԿ-ում կասկած չեն ունեցել, որ հաջորդ օրն ալիքը կմարի։ Տեղեկացանք, որ խմբակցությանը հրահանգել են կազմ-պատրաստ սպասել ԱԺ արտահերթ նիստի, վաղ առավոտից պատգամավորները գնացել են խորհրդարան՝ սպասելով ճակատագրական պահին, որպեսզի նիստ անեն և Փաշինյանին զրկեն անձեռնմխելիությունից ու կալանավորեն։ Ի […]

Իշխանությունը հասկացել էր, որ հայտնվել է պատային վիճակում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը վերջին օրերին հասկացել էր, որ հայտնվել է պատային վիճակում։ Այդ գիտակցությունն ուժեղացել էր հատկապես այն ժամանակ, երբ սկսել էին ինտենսիվ աշխատել միջազգային կառույցների և դեսպանների հետ, որ տեղեկացնեն, թե ինչ է կատարվում «իրականում», սակայն բախվել էին չհասկացվածության պատին։ Իշխանությունների առաջ դրվել է պատգամավորների ձերբակալության հարցը, որ 72 ժամ պահելուց հետո […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի