24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 24, 2018

Սերժ Սարգսյանը դուռ բացեց, որպեսզի այս ճգնաժամը դրական ելք ունենա. Արմեն Սարգսյանի հայտարարությունը

Կուտակված դժգոհությունը, ապագայի նկատմամբ վստահության բացակայությունը հանգեցրեցին ժողովրդական շարժման։ Այդ մասին ասվում է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում։ «ՀՀ հարգելի քաղաքացիներ, Սիրելի հայրենակիցներ։ Պահը պատասխանատու է։ Ինչպես գիտեք, մի քանի ժամ առաջ Հայաստանի Հանրապետության վարչապետը հրաժարական տվեց։ Սրանից մի քանի շաբաթ առաջ սկսվեց քաղաքացիական շարժում։ Այդ շարժումը շատ արագ վերածվեց քաղաքական շարժման, եւ ուզում եմ […]

«Հանրապետական» կուսակցությունը կա ու կմնա. Շարմազանով (տեսանյութ)

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գտնում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարը ոչ թե ընդդեմ է ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի, այլ հանուն է: «Հանուն մարդու իրավունքների, հանուն նրա, որպեսզի նոր ցեղասպանությունները կանխարգելվեն, որպեսզի նոր ցեղասպանություններ չլինեն: Մենք՝ ԱԺ-ն, կազմակերպում է ՄԱԿ-ի՝ ցեղասպանության դեկլարացիայի ընդունման 70-րդ տարեդարձի առիթվ մեծ ցուցահանդեսներ»,-այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ասաց նա: Շարմազանովը […]

Ռուբեն Վարդանյանը հույս ունի՝ երեկվա դրական էներգիան լավ ապագայի համար կօգտագործվի

«Կարևոր էր սա մեր ամբողջ ազգի համար, մեր քաղաքացիներն իրավունք ունեին իրենց կարծիքը հայտնել»,-այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց գործարար Ռուբեն Վարդանյանը: Ըստ նրա՝ «Ավրորան» էլ լավատեսության միտում է տալիս նոր Հայաստանի համար:  Հարցին, թե երեկ հրապարակում տեղի ունեցածն ինչ էր, Ռուբեն Վարդանյանը պատասխանեց, որ ինքը քաղաքականության հետ կապ չունի, քաղաքական գնահատականներ չի ցանկանում […]

Ոչինչ չի կարող մեզ շեղել մեր երազած երկիրը կառուցելու ճանապարհից. Կարեն Կարապետյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։ «Այսօր ապրիլի 24-ն է` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, երբ ողջ հայությունը՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, գլուխ է խոնարհում 20-րդ դարի առաջին ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի առջև։ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածը ծանրագույն ողբերգություն էր ոչ միայն ցեղասպանությունը վերապրածների, այլև հայ ժողովրդի […]

Ոստիկանությունը հորդորել է քաղաքացիներին խստագույնս պահպանել երթևեկության կանոնները

Ոստիկանությունը, ապրիլի 24-ին երկրում իրականացվելիք համապետական միջոցառումների անցկացման անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով, կոչ է արել խստագույնս պահպանել երթևեկության կանոնները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Ոստիկանության հայտարարության մեջ ասվում է. «Ապրիլի 24-ին Մեծ եղեռնի սրբադասված նահատակների հիշատակին նվիրված համապետական միջոցառումների անցկացման անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով՝ ՀՀ ոստիկանությունը հորդորում է երթևեկության […]

«Հայաստան, Ռուսաստանը միշտ քեզ հետ է»․ Մարիա Զախարովա

Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականին իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում կատարած գրառմամբ արձագանքել է նաև Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան: «Այն ժողովուրդը, որն իր պատմության անգամ ամենաբարդ պահերին, չնայած սուր հակասություններին՝ իր մեջ չպառակտվելու և միմյանց նկատմամբ հարգանքը պահպանելու ուժ է գտնում, մեծ ժողովուրդ է: Հայաստան, Ռուսաստանը միշտ քեզ հետ է»,- գրել է Մարիա Զախարովան:

Հայաստանի և Արցախի բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սարգսյանը, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, այլ պաշտոնյաներ Ծիծեռնակաբերդի բարձունքում հարգանքի տուրք են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Անմար կրակի մոտ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ հոգեհանգստյան պաշտոն կատարեց հոգեւոր դասը, հավաքվածները գլուխ խոնարհեցին եւ մեկ […]

Փաշինյանն՝ այսօրվա և վաղվա անելիքների մասին (տեսանյութ)

Այսօր հարգանքի տուրք պիտի մատուցենք Մեծ եղեռնի զոհերի հիշատակին, Ֆեյսբուքում հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: «Ժամը 15:00-ին Հանրապետության Հրապարակից քայլերթով գնում ենք դեպի Ծիծեռնակաբերդ: Եթե արտառոց որևէ բան չկատարվի, այսօր մեր միջոցառումների շրջանակը սրանով կավարտվի»,- նշեց նա:

«Թուրքիան արդեն պարտավորվում է անել այնպիսի քայլեր, որոնք մենք 10-20 տարի առաջ չէինք էլ ենթադրել»

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը վստահ է, որ կլինի այն օրը, որ Թուրքիան պարտավորված կընդունի  ճշմարտությունը և կխոստովանի: «Վստահ եմ՝ Թուրքիան նաև կպարտավորվի հատուցում կատարել: Կգա այն օրը, որ մեր հայրենիքը կազատագրվի: Բայց այսօր մենք ունենք շատ ավելի լուրջ քաղաքական մթնոլորտի իրավիճակ և մեր քաղաքական պատասխանատուները Ապրիլի 24-ի շեմին կարողացան կամք դրսևորել, զիջել, երկիրը դուրս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված