19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 24, 2018

Ջրանցքում հայտնված մեքենայից դուրս են բերել քաղաքացու դին

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 24-ին, ժամը 09:29-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արաքսավան գյուղի վերջնամասում՝ ջրանցքում, նկատվել է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Արաքսավան գյուղի վերջնամասով անցնող սելավատարում փրկարարները հայտնաբերել են «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենա (կիսով չափ ջրածածկված), որում եղել է Է. Գ.-ի (1945 […]

Երևի թե մի օգտակար բան հնարեմ. նախարարի պաշտոնակատար

«Կապրեմ այնպես, ինչպես որ անցյալ 59 տարին, այսինքն` երջանիկ երևանցի: Հազար ու մի բան կարող եմ անել` ապահովագրություն արել եմ, բժշկություն արել եմ, երևի թե մի օգտակար բան հնարեմ», – լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանը: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հրաժարականի դիմումի պատճառներին` Լ. Ալթունյանը նշեց, որ իրավիճակը փոխվում է և փորձառու քաղաքական […]

Սերժ Սարգսյանի հրաժարականը մեծ առաջնորդի քայլ էր. դեսպան

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը գտնում է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը մեծ առաջնորդի քայլ էր։ Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ զրույցում: Դեսպանն ընդգծեց՝ գոհ է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների հանգուցալուծումից։ «Ուզում եմ Միացյալ Նահանգների կառավարության, ժողովրդի անունից գովեստով արտահայտվել Հայաստանի ժողովրդի, ցուցարարների մասին, ովքեր Նիկոլ Փաշինյանի առաջնորդության ներքո դուրս եկան ու խաղաղ, կանոնավոր […]

Նկատի է առնվել վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը․ ՄԱԿ գլխավոր քարտուղար

ՄԱԿ Գլխավոր քարտուղար  Անտոնիո Գուտերեշը Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ մասնավորապես ասվում է․ «ՄԱԿ Գլխավոր քարտուղարը հետեւում է Հայաստանում վերջին զարգացումներին։ Նա նկատի է առել վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Գլխավոր քարտուղարը ողջունում է ընթացիկ իրադարձությունների խաղաղ բնույթը եւ բոլոր կողմերին հորդորում է զսպվածություն դրսեւորել եւ առաջնահերթություն տալ երկխոսությանը։ Հայաստանի համար […]

«Ժառանգությունը» միանում է ողջ ժողովրդին՝ դատապարտելով Հայոց ցեղասպանությունը. հայտարարություն

«Ժառանգությունն» այսօր միանում է ողջ ժողովրդին և համայն մարդկությանը՝ հիշատակելով և դատապարտելով Օսմանյան Թուրքիայում 103 տարի առաջ սկսված` հայ ժողովրդի Ցեղասպանությունն ու Մեծ հայրենազրկումը: Մենք շարունակում ենք պահանջել ճանաչում, հատուցում և մեր պատմական իրավունքների վերականգնում: Այս մասին հայտնում են «Ժառանգություն» կուսակցությունից։ «Թերևս` Ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերին մեծագույն հարգանքի տուրքի մատուցումը 1991-ին Հայաստանի Հանրապետության և, մասնավորապես, […]

Առավել քան վստահ պետք է նայենք ներկային և, որ ամենակարևորն է, ապագային. Արա Բաբլոյան

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Սիրելի հայրենակիցներ, այսօր Օսմանյան Թուրքիայում պետական մակարդակով կազմակերպված և իրականացված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրն է: 1915 թվականի եղեռնագործությունից հետո անցած ավելի քան մեկ դարը միաժամանակ ոգեկոչման ու հաստատակամության ժամանակաշրջան է, որը դրսևորում է մեր ժողովուրդը` փաստելով, […]

Վարչապետի հրաժարական տեղի ունեցավ, որը մեծ քայլ էր. Վարդան Արամյան

«Մենք խուսափեցինք բախումներից և ցավալի իրադարձություններից»,- Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Արամյանը: Հարցին՝ արդյոք երեկ տեղի ունեցածը հեղափոխություն էր, Արամյանը նշեց. «Դժվարանում եմ ասել: Ամեն դեպքում, վարչապետի հրաժարական տեղի ունեցավ, որը մեծ քայլ էր»:  

Այդ շիտակ ճանաչումը կարող է հաշտեցում բերել բոլորի համար. ԱՄՆ դեսպան

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում այսօր հարգանքի տուրք մատուցեց անմեղ զոհերի հիշատակին։ «Ես այսօր այստեղ եմ ամերիկյան ժողովրդի անունից, որպեսզի հարգանքի տուրք մատուցեմ այն մարդկանց, ովքեր իրենց կյանքը կորցրեցին 20-րդ դարում տեղի ունեցած վատթարագույն վայրագություններից մեկի ժամանակ», – լրագրողների հետ զրույցում ասաց նա։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ասաց, թե  ձգտում են նրան, որպեսզի  լինի […]

Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լոնդոնում

Ապրիլի 21-ին Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում բրիտանահայ համայնքի կողմից ավանդական երթ կազմակերպվեց Լոնդոնի կենտրոնում: Բազմամարդ երթի մասնակցիները Հայդ Պարկի անկյունից Պիկադիլի փողոցով ուղևորվեցին դեպի «Ուայթհոլ» կառավարական շրջանում տեղակայված «Փառապանծ զոհերի» հուշարձան, որտեղ ՀՀ դեսպանության ներկայացուցիչները, Հայաստանյայց առաքելական Սրբ․ եկեղեցու Մեծ Բրիտանիայի թեմի առաջնորդը, հայ համայնքային կառույցների ղեկավարությունը և ներկայացուցիչները ծաղկեպսակներ տեղադրեցին ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի