16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 24, 2018

Ապրիլի 24-ը ոչ միայն Հայոց ցեղասպանությունը հիշելու, այլ նաև աշխարհին մեր պահանջատիրությունը հիշեցնելու օր է. Արամ Ա

Անթիլիասի մայրավանքում հիշատակել են Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը: Ներկա հարյուրավոր մարդիկ Եղեռնի նահատակների հիշատակին նվիրված հուշակոթողի դիմաց ծաղկեպսակներ են դրել՝ ի հիշատակ Ցեղասպանության անմեղ զոհերի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հավաքվածներին ուղղված խոսքում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը նշել է, որ ապրիլի 24-ը յուրաքանչյուր հայի ինքնաճանաչման, ինքնագիտակցության և որպես հայ ինքնահաստատման օր է: «Հայերի համար օրացույցի […]

Ֆրանսիան կգործադրի բոլոր ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար. Մակրոն

Ֆրանսիան կգործադրի բոլոր ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: Այս մասին ասվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Իլհամ Ալիեւին նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ ուղղված շնորհավորական ուղերձում: «Ֆրանսիան կանի հնարավոր ամեն ինչ բանակցային ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար»,- նշվում է ուղերձում:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը վաղ առավոտից մարդաշատ է /ֆոտո/

Այսօր վաղ առավոտից Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը լի է այցելուներով։ Այստեղ են գալիս տարբեր գերատեսչություններ՝ իրենց աշխատակիցներով ու ղեկավարներով, ծաղիկներ դնում, հարգանքի տուրք մատուցում 1915 թվականի եղեռնի զոհերի հիշատակին։  

Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է հանրապետությունում հասարակական կարգի պահպանումն ու անվտանգության ապահովումը

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Կարեն Կարապետյանը ևս  մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ոստիկանության համակարգի բոլոր ներկայացուցիչներին՝ վերջին օրերին զանգվածային հավաքների, ցույցերի ու երթերի ընթացքում ցուցաբերած  բարձր պրոֆեսիոնալիզմի, հասարակական անվտանգությունը պահպանելու, կատարած աշխատանքի և  հանդուրժողականության  համար: Վարչապետի պաշտոնակատարը  կարևորել է  հանրապետությունում հասարակական կարգի  պահպանման,   հակաիրավական ոտնձգությունների դեմ պայքարի ու անվտանգության […]

Կարեն Կարապետյանն ընդունել է Ռուբեն Վարդանյանին և Նուբար Աֆեյանին

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է  «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիր  Ռուբեն Վարդանյանին և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Նուբար Աֆեյանին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքին: Ռուբեն Վարդանյանը և Նուբար Աֆեյանը ներկայացրել են «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի կողմից Հայաստանի տարբեր ոլորտներում իրականացվող ընթացիկ և առաջիկա ծրագրերը […]

Էրդողանի ուղերձն ու կոչը Պոլսո հայոց պատրիարքարանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրը՝ ապրիլի 24-ին, նամակով դիմել է Պոլսո հայոց պատրիարքարանին։ «Իմ շատ հարգելի հայ քաղաքացիներ, ամենաանկեղծ զգացումներով ու սիրով ողջունում եմ Ձեզ։ Դուք այսօր հավաքվել եք Ստամբուլի հայոց պատրիարքարանի հարկի ներքո՝ ոգեկոչելու առաջին համաշխարհային պատերազմի դժվարին և ճգնաժամային պայմաններում զոհված օսմանահպատակ հայերի հիշատակը։ Եվս մեկ անգամ հարգանքի […]

Սխալ է, թե 100-ամյակից հետո ոչինչ անել հնարավոր չէ

Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը սխալ է համարում տեսակետը, թե  Մեծ Եղեռնից հարյուր տարի հետո ոչինչ փոխել հնարավոր չէ: «Մենք հիմա ճանաչումից պետք է գնանք դեպի պահանջատիրություն, հատուցում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Էդիկ Մինասյանը: Վերջինս նշեց, որ բավական մեծ աշխատանքներ արվեցին 100-ամյակին ընդառաջ, Երևանում կայացավ « Ընդդեմ ցեղասպանության» գլոբալ համաժողովը, և միջազգային ճանաչմանը միացան […]

«Թուրք ե՞ք»,- հարցրեց: «Գրեթե»,- պատասխանեցի»

Թուրքական «Birgün» թերթի հոդվածագիրը պատմում է իրեն հանդիպած երկու հայերի մասին, որոնցից մեկն անասելի ատելությամբ էր լցված թուրքերի հանդեպ, իսկ մյուսն «այրվում էր» կորուսյալ հողերի կարոտից: «1992 թվականին էր: Վարանեսի քաղաքում էինք: աշխարհի տարբեր անկյուններից ժամանած հյուրերի հետ բարեկամորեն զրուցում էինք: Մի կնոջ հետ միմյանց բարկացրեցինք, ավելի ճիշտ` նա ինձ բարկացրեց: Ուշադիր ինձ էր նայում: […]

Լուկաշենկոն պատրաստ է օգնել Հայաստանին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պատրաստ է օգնել Հայաստանին ներքաղաքական իրավիճակի կարգավորման հարցում: Այս մասին նա հայտարարել է խորհրդարանին եւ ժողովրդին ուղղված իր ամենամյա ուղերձում: Նա հայտարարել է, որ ժողովրդի հետ խաղալ չի կարելի, հակառակ դեպքում՝ կլինի այնպես, ինչպես եղավ Հայաստանում»: «Եթե պետք էր ինչ-որ հարմարեցնել Սահմանադրությունը, ապա պետք էր ազնիվ վարվել: Մենք ինչ-որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի