18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 23, 2018

Նալբանդյանը՝ ԵՄ-ի տարածած հաղորդագրության մասին

Մենք կիսում ենք այն դրույթները, որոնք պարունակում է ԵՄ-ի հայտարարությունը եւ ոչ միայն, որ Հայաստանը լիովին հարգում է հավաքների ազատ իրավունքը, այլեւ գործնականում ապահովում է դրա համարժեք կիրառումը: Այս մասին, այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն՝ անդրադառնալով հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ ԵՄ-ի կողմից երեկ արված հայտարարությանը: Նրա խոսքով, Հայաստանի […]

Մարդկանց քանակը դեռևս չի նշանակում միջոցների անհնարինություն. Կոստանյան

Իշխանությունը չի կարող ադեկվատ պատկերացում չունենալ, որովհետև բոլոր այն գործողությունները, որ ձեռնարկվում են իշխանության կողմից, հենց իրավիճակին համարժեք քայլեր են: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության եթերում ասել է ԱԺ պատգամավոր, ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը` պատասխանելով այն հարցին, թե ՀՀ իշխանությունը, բարձրագույն իշխանությունը, ՀՀԿ-ն ադեկվատ պատկերացում ունեն՞, թե ինչ է կատարվում […]

Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը հայտնի է. Լենա Նազարյան

Երևանում ու մարզերում առանց որևէ մեկի առաջնորդության իրականացնում են ցույցեր: Դրանք խաղաղ են ու ապակենտրոն: Այս մասին ֆեյսբուքյան էջով հայտարարություն արեց պատգամավոր Լենա Նազարյանը: «Ես փոխանցում եմ շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կոչը՝ շարունակել բողոքի խաղաղ գործողությունները: Նիկոլ Փաշինյանը գտնվում է Երևանի ձերբակալվածների պահման վայրում»,- հայտնեց Լենա Նազարյանը: Նա ասաց, որ ինքն առավոտյան հանդիպել է ԱԺ […]

«Ոչ մի հայի ձեռք չպետք է բարձրանա հայի վրա». Քրիստինե Պեպելյան

Քրիստինե Պեպելյանը եւս անտարբեր չէ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ: Երգչուհին իր Instagram-ում Հայաստանի դրոշն է հրապարակել, որին կից գրել է. «Ես Հայաստանի հանրապետության քաղաքացի եմ, երևանցի, մարդ, ով չի կարող անտեսել կամ ձևացնել, իբրև ոչինչ չի կատարվում: Ես քաղաքանության լեզուն չգիտեմ, բայց փոխարենը գիտեմ սրտիս լեզուն ու իմ խնդրանքը մեկն է՝ ոչ մի հայի ձեռք չպետք […]

Արցախի ՊՆ-ն դատապարտում է բանակը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու բոլոր փորձերը. հայտարարություն

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտում է բանակը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու բոլոր փորձերը: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի պաշտպանության նախարարությունը: Հայտարարությունում ասվում է. «Վերջին օրերին սոցիալական ցանցերում հրապարակվել  են մի շարք կոչեր եւ լուսանկարներ, որոնք վկայում են բանակը քաղաքական գործընթացների, հակասահմանադրական գործողությունների մեջ ներքաշելու՝  որոշ ուժերի կողմից ձեռնարկվող փորձերի մասին: Ձեռնպահ մնալով ՀՀ-ում […]

Դիմել եմ գլխավոր դատախազին, որ ԱԺ պատգամավորների վերաբերյալ միջնորդությունը հետ վերցնի, իսկ ես գնում եմ Փաշինյանի հետ հանդիպելու. փոխվարչապետ

  Իշխանությունը որոշում է կայացրել, և այդ որոշման հիման վրա ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը դիմել է գլխավոր դատախազին, որպեսզի ԱԺ պատգամավորների վերաբերյալ միջնորդությունը հետ վերցնի: Այս մասին այսoր նախագահի նստավայրում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կարեն Կարապետյանը:  «Այսօր մենք որոշում ենք կայացրել, և ես դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի Ազգային ժողովի պատգամավորների վերաբերյալ […]

ՄԻՊ-ը հայտարարում է

Ստացվել է 151 ահազանգ, գործել է աշխատանքային 10 խումբ, իրականացվել է առանձնազրույց շուրջ 200 անձի հետ, վերացվել է փաստաբանի աշխատանքի խոչընդոտի 9 դեպք Ապրիլի 22-ին՝ վաղ առավոտից, Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները շարունակել են իրականացնել հավաքների և երթերի մշտադիտարկում, այցեր Ոստիկանության բաժիններ, ինչպես նաև բողոքների քննարկում և քաղաքացիների ընդունելություն Պաշտպանի աշխատակազմում: Պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել […]

Շնորհիր ինձ ապրել միշտ Քո՝ Սիրո ներկայությունդ

« Շնորհիր ինձ ապրել միշտ Քո՝ Սիրո ներկայությունդ։ Օգնիր ինձ սովորել Քո ներկայության, խաղալ Քո ներկայության, ուրախանալ Քո ներկայության, հանգստանալ Քո ներկայության, որովհետև եթե մտածեի, որ Դու այնտեղ ես, Տեր, եթե ինքս ինձ բացեի Քո Սիրո դիմաց, որ նվիրվում է, այլևս երբեք միայնակ չէի լինի, այլևս երբեք չէի լինի տկար։ Չէի կարողանա այլևս, Քո դիմաց, […]

Գարիկ Մարտիրոսյանը՝ Հայաստանում տիրող իրավիճակի մասին

Գարիկ Մարտիրոսյանն Instagram-ի իր էջում գրառում է կատարել հայաստանյան ներքաղաքական  իրավիճակի մասին: Նա գրել է. «Ողջունում եմ բոլորին! Ինչպես իմ հայրենակիցներից շատերը, ովքեր ապրում են հայրենիքի սահմաններից դուրս, այնպես էլ ես անհանգստությամբ հետևում եմ  Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Ես չեմ կարող և չեմ ցանկանում անտարբեր մնալ, քանի որ սիրում եմ իմ հայրենիքը և շատ եմ անհանգստանում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի