24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 23, 2018

Փաստաբանների պալատը դատապարտում է

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը՝ քննարկելով բերման ենթարկված խաղաղ հավաքի մասնակիցներին իրավական օգնություն ցույց տվող փաստաբանների հայտարարությունը՝ իրավախախտման դեպքերը դատապարտող որոշում է կայացրել: Որոշման մեջ նշվել է, որ արձանագրվել են մասնավոր դեպքեր, երբ բերման ենթարկված խաղաղ հավաքի մասնակիցներին իրավաբանական օգնություն ցույց տալու համար վարույթ իրականացնող համապատասխան մարմիններ ներկայացած փաստաբաններին հետաքննության և նախաքննության մարմինների որոշ պաշտոնատար […]

ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտարարում է

Սիրելի’ հայրենակիցներ, Մենք մեր մտահոգությունն ենք հայտնում երկրում ընթացող զարգացումների առնչությամբ: Նման իրավիճակների շարունակական դրսևորումները կարող են բացասական հետևանքներ թողնել երկրի միջազգային վարկանիշի, ինչպես նաև համաշխարհային ֆինանսական շուկաների մասնակից-ներդրողների մոտ մեր տնտեսության ապագա զարգացումների ընկալումների վրա:  Ինչպես հայտնի է, վերջերս «Fitch» և «Moody’s» միջազգային վարկանիշային կազմակերպությունները բարձր են գնահատել Հայաստանի մակրոտնտեսական կատարողականը և հարկաբյուջետային կարգապահության […]

Կոչ – խնդրանք ծնողներին

Հարգելի համաքաղաքացիներ, ծնողներ, մայրեր. Վերջին օրերին Երևան քաղաքում տեղի ունեցող իրադարձություններին սկսել են մաս կազմել անչափահասները, որը հղի է հնարավոր անցանկալի հետևանքներով: Ուստի, կոչ-խնդրանքով դիմում ենք ձեզ` երեխաներին զերծ պահել զանգվածային անկանխատեսելի միջոցառումներից: Հարգելի հայուհիներ, ծնողական ձեր հոգածությամբ ու մայրական հորդորով ձեր անձնական հսկողության ներքո պահեք նրանց գործողությունները:     Երևանի քաղաքապետարանի ընտանիքի, կանանց և […]

ՀՅԴ-ն ջահերով երթ չի անելու

Հայոց ցեղասպանության հիշատակի ջահերով երթը չի կայանա։ Նկատի ունենալով հանրապետությունում առկա գերլարված իրավիճակը, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական եւ Հայաստանի երիտասարդական միությունների կողմից նախապես հայտարարված ապրիլի 23-ի ջահերով երթը փոխարինվում է  Ծիծեռնակաբերդի Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում՝ ժամը 20.00-ից մեկնարկվող Ոգեկոչման եւ հսկման արարողությամբ:

Ոստիկանության պարզաբանումը

Ոստիկանության համակարգից  տարիներ  առաջ ազատված և արդեն տևական ժամանակով ծառայության հետ որևէ առնչություն չունեցող որոշ անձինք այլ օգտատերերի միջոցով կամ անձամբ սոցցանցում տեղադրում են իրենց համազգեստով լուսանկարներն ու քաղաքացիներին ուղղված հայտարարություններ: Մեր համաքաղաքացիներին կոչ ենք անում չտրվել ստահոդ հրապարակումներին և ապատեղեկատվություն տարածելով թյուրիմացության մեջ չգցել հանրությանը: Զանգվածային լրատվամիջոցներին խորհուրդ ենք տալիս այդ կարգի հրապարակումներ անելիս […]

Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները այդ երկրի ներքին գործն են. Կրեմլի արձագանքը

Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, կապված ընդդիմության ակցիաների հետ, այդ երկրի ներքին գործն են, այդ իրադրությանը Ռուսաստանի հնարավոր միջամտության վերաբերյալ ենթադրական դատողություններն անտեղի են: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, լրագրողներին հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Դա բացառապես Հայաստանի ներքին գործն Է, սա այն ամենն Է, ինչ ես կարող եմ ասել»,պատասխանել Է Կրեմլի […]

Հենրիխ Մխիթարյանն արձագանքել է հայաստանյան ցույցերին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ֆեյսբուքյան իր էջում համերաշխություն է հայտնել և կոչ արել Հայաստանում ստեղծված իրավիճակը հարթել խաղաղ ճանապարհով: «Ես իմ ժողովրդի զավակն եմ և հպարտ եմ դրանով: Ցանկացած հայի կյանքը ինձ համար ամեն ինչից թանկ է: Ուստի բոլորին խնդրում եմ և կոչ եմ անում ցուցաբերել խոհեմություն և խնդիրները […]

Լևոն Բարսեղյանին կալանավորեցին

«Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեյանը քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվեց երկու ամսով: Բարսեղյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝ «Զանգվածային անկարգություններ կազմակերպելն ու դրանց ժամանակ բռնություն գործադրելը», ինչպես նաև 225.1-րդ հոդվածի 1-ին մասով՝ «Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի