24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 23, 2018

Եվրոպայի խորհդրի Մարդու իրավունքների հանձնակատարի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ

Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Մյատովիչի հետ վերջինիս նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել հեռախոսազրույց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ:             Քննարկվել են վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները և դրանց հետ կապված՝ մարդու իրավունքներին վերաբերող հացեր:             Հեռախոսազրույցի ընթացքում հանձնակատարը բարձր է գնահատել այս օրերին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը և խնդրել […]

Սերժ Սարգսյանի մայրը «Նաիրի» բժշկական կենտրոնում է. նրա վիճակը բավարար է

Սերժ Սարգսյանի մայրը՝ Նորա Սարգսյանը չի մահացել։ Այս մասին պաշտոնապես տեղեկացրեցին «Նաիրի» բժշկական կենտրոնից։ Նշենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ մի քանի օր առաջ հիվանդանոց տեղափոխված արդեն նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի մայրը մահացել է։

Ուժի կիրառումը կարող է անկանխատեսելի հետևանքների հանգեցնել ողջ տարածաշրջանի համար. ԱԳՆ

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի մեկնաբանությունը արցախա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի վերաբերյալ Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների ֆոնին Ադրբեջանը՝ Արցախի հետ շփման գծի երկայնքով կենդանի ուժի, հրետանու և զինտեխնիկայի կուտակումներ է իրականացնում, ինչն առիթ է տալիս ենթադրելու Բաքվի կողմից հնարավոր նոր արկածախնդրության նախապատրաստման մասին։ Միջազգային հանրությունը, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, պետք է համապատասխան […]

Այս հաղթանակը քո ձեռքից ոչ ոք չի կարող խլել. Նիկոլ Փաշինյան

Դու հաղթեցի՛ր Հայաստանի Հանրապետության Հպարտ քաղաքացի: Ու այս հաղթանակը քո ձեռքից ոչ ոք չի կարող խլել: Շնորհավորում եմ՝ հաղթակա՛ն ժողովուրդ: Ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ելք» խմբակցության պատգամավոր, «Իմ քայլը» շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը:  Հիշեցնենք, որ քիչ առաջ վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը:

Անհրաժեշտ է հնարավորինս արագ սթափվել և զգոն լինել. Արդարադատության նախկին նախարար

Հասկանալի է ժողովրդական էյֆորիան, սակայն անհրաժեշտ է հնարավորինս արագ սթափվել և զգոն լինել: Համակարգը ողջ է և ունակ ինքնապաշտպանության: Հասարակության և քաղաքական համակարգի առողջացման գործընթացն առջևում է: Սա առավել բարդ ու պատասխանատու խնդիր է, ինչը պատվով չլուծելը անիմաստ կդարձնի ողջ պայքարը: Աստված պահապան մեր ժողովրդին…  Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյան

Պաշտպանը ողջունում է Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի և Արարատ Միրզոյանի ազատ արձակումը

Այսօր վաղ առավոտյան Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է  Ոստիկանության  Երևան քաղաքի վարչության Ձերբակալված անձանց պահելու վայր՝ տեսակցելու Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին: Տեղի է ունեցել առանձնազրույց: Քննարկվել են Նիկոլ Փաշինյանի իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր այդ թվում՝ կապված նրան ձերբակալելու, փաստաբանի իրավունքից օգտվելու և այլ հարցերի հետ: Հիշեցնենք, որ երեկ Պաշտպան Արման Թաթոյանն այցելել […]

Քեյթ Միդլթոնը լույս աշխարհ է բերել որդուն

Քիչ առաջ լույս աշխարհ է եկել Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի եւ արքայազն Ուիլիամի երրորդ երեխան։ Քեյթը տղա երեխայի է լույս աշխարհ բերել, հայտնում է The Daily Mail-ը։երեխա: Քենսինգթոնյան պալատի փոխանցմամբ՝ բրիտանական գահի 5-րդ ժառանգը ծնվել է տեղի ժամանակով ժամը 11:00-ին: Նա կշռում է 3.8 կգ: Աղբյուրը մանրամասնում է, որ ծննդաբերությունն անցել է առանց բարդությունների: Հայտնի է, […]

Արմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին

Վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականի առնչությամբ՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Պետական մտածողության, քաղաքական արիության և ազգային գործչի քայլ։ Ուժեղ և հայրենասեր մարդու քայլ։ Հայաստանը անցնցում պահող քայլ։ Խաղաղություն և խոհեմություն բոլորիս»,- գրել է Աշոտյանը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված