16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 23, 2018

ՀՅԴ գերագույն մարմնի հայտարարությունը

ՀՀ Վարչապետ Սերժ Սարգսյանի ժամանակին տրված հրաժարականը, ձերբակալված երեք պատգամավորների ազատ արձակումը Հայաստանի զարգացման նոր փուլ սկզբնավորելու նախադրյալներ են ստեղծում։ Այդ փուլի ճիշտ մեկնարկի համար անհրաժեշտ է երկխոսությամբ, համախոհությամբ ձևավորել այնպիսի քաղաքական օրակարգ, որը կընդգրկի երկրում անհրաժեշտ արագ բարեփոխումների ժամանակացույցն ու ճանապարհային քարտեզը։            Հայ Յեղափոխական Դաշնակցությունը շարունակելու իր ջանքերը այդ երկխոսության ու համախոհության […]

«Օլիգարխները, բիզնեսմենները պետական իշխանության մեջ ներգրավված չեն լինելու»

Օլիգարխները, բիզնեսմենները պետական իշխանության մեջ ներգրավված չեն լինելու, նրանք բիզնես արտոնություններ չեն ունենալու: Այս մասին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր, «Իմ քայլը նախաձեռնության» անդամ Արարատ Միրզոյանը: Նա նշեց, որ ուսուցիչները պիտի զբաղվեն միայն ու միայն երեխաների դաստիարակությամբ ու կրթությամբ, ոչ թե քաղաքակությամբ: «Մեր բուհերը կիլոմետրերով հետ են աշխարհից, պիտի սկսենք նրանից, որ […]

Եւս 4 նախարարներ վերանշանակվել են

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով եւս 4 նախարարներ են նշանակվել: Մասնավորապես, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնում վերանշանակվել է Հրաչյա Ռոստոմյանը, կրթության եւ գիտության նախարարի պաշտոնում՝ Լեւոն Մկրտչյանը, Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնում՝ Վահան Մարտիրոսյանը եւ բնապահպանության նախարարի պաշտոնում՝ Արծվիկ Մինասյանը:

Մենք բոլորով ավարտեցինք սա. Հայկ Մարության

Այսօր առաջին կատակը, որ արեցի, գնացի տուն ու բեղերս թրաշեցի. քիչ առաջ Հանրապետության հրապարակում ելույթում հայտարարեց երգիծաբան Հայկ Մարությանը: «Մեր տղերքին տարան երեկ, մտածում էին, որ ըհը, մի բան կպել ա, պատկերացնում եմ դրանք դեմքը, որ նստած կամպյուտրի դեմը ասում էին՝ ինչքան ա, ինչքան է, իսկ մենք պատասխանեցինք…»,-ասաց նա: Վերջինս նշեց, որ Նիկոլ Փաշինյանն այն […]

Սերժ Սարգսյանի հրաժարականը ժողովրդավարության իրական դրսեւորում է գործողության մեջ. մամուլի խոսնակ

ՀՀ վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականը Հայաստանում ժողովրդավարության իրական դրսեւորում է գործողության մեջ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է արդեն հրաժարական տված Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Հովհաննես Նիկողոսյանը: «Սերժ Սարգսյանի հրաժարականը ժողովրդավարության իրական դրսեւորում է գործողության մեջ, եւ դա իրական հայրենասերի համարձակ քայլ էր: Դա կուժեղացնի ժողովրդավարությունը երկրում, սակայն քաղաքական ուժերին իրենց բազմազանության մեջ […]

Այսօրվանից սկսվում է պատմական դարաշրջանը. Շահեն Հարությունյան

Առաջիկայում ունենք բազում անելիքներ, բայց մենք հասել ենք մի բանի՝ Հայաստանում քաղաքացիական հասարակությունը կայացել է: Այս մասին քիչ առաջ Հանրապետության հրապարակում իր ելույթում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահ Սուրեն Պապիկյանը: Շահեն Հարությունյանն իր ելույթւոմ ասաց, որ մենք ցանկանում ենք հզոր երկիր ունենալ: «Այսօր մենք վերականգնեցինք մեր վստահությունը մեր սեփական ուժերի նկատմամբ և հավատն առ հաղթանակ: […]

«Մենք միշտ եղել ենք այս ամենի թիկունքում»․ Էդմոն Մարուքյան

«Բնականաբար ողջունում եմ Սերժ Սարգսյանի հրաժարականը»,- «Ազատության»  հետ հեռախոսազրույցում ասաց «Ելք» դաշինքին անդամակցող «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, կատարվածը «միանշանակ հաղթանակ» համարելով: «Որեւէ մեկս 10 օր առաջ չէր կարծում, որ Սերժ Սարգսյանը կարող է հրաժարական տալ»,- ասաց Մարուքյանը, հավելելով՝ իրավիճակի մնացած բոլոր տարբերակները կարող էին տանել «տոտալ արյունահեղության», հետեւաբար՝ Սարգսյանի քայլը «շատ ճիշտ էր»: «Ելք» […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի