28 Մայիսի, Երկուշաբթի, 2018
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Լուրեր: Ապրիլի 23, 2018

«Մեր երկրում կռիվ, պատերազմ ու արյունահեղություն չեղավ»

30784469_215473059212395_674454402_n

Այսօր Henaran.am-ի հարցախույզի ընթացքում  քաղաքացիներից մեկը հույս հայտնեց, որ մենք առաջիկայում ունենալու ենք լուսավոր Հայաստան։  «Մեր տանջված ժողովուրդը վերջապես հասավ նրան, որ թավշյա հեղափոխություն եղավ։ Մեր երկրում կռիվ, պատերազմ ու արյունահեղություն  չեղավ։ Շատերը դրան չէին էլ հավատում, բայց ամեն դեպքում հոգու խորքում սպասում էին այսօրվան։ Դեռ շատ խմորումներ կլինեն, դժվար է ասել՝ ով կլինի վարչապետը։ […]

Շիրակի թեմի առաջնորդի խոսքն ու հորդորը

maxresdefault313

Թատերական հրապարակում բոլորին ողջունեց Շիրակի թեմի առաջնորդը։ Նախ Քրիստոսի Հարության ավետիսով ու տերունական աղոթքով ողջունեց ներկաներին, ապա իր խոսքը ուղղեց ոչ միայն ներկաներին, այլև այն մարդուն, ով իր քայլը  արեց Գյումրիից։

«Սերժ Սարգսյանի այս քայլով երկրում կստեղծվի համախմբվածություն և հայտարարված խնդիրները կլուծվեն»

1512545582-7111

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը Սերժ Սարգսյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնից հրաժարվելու քայլը որակում է որպես պետական պատասխանատվություն ունեցող գործչի արարք: «Արմենպրես»-ի հետ զրույցում Վարդանյանն ընդգծեց, որ Սերժ Սարգսյանի այս քայլով երկրում կստեղծվի համախմբվածություն և հայտարարված խնդիրները կլուծվեն: «Սերժ Սարգսյանի քայլը գնահատում եմ իբրև պետական պատասխանատվություն ունեցող մարդու արարք, շատ քչերը կկարողանային նման քայլ կատարել […]

«Ամենակարևորն այն է, որ Սերժ Սարգսյանը խոհեմություն դրսևորեց» /տեսանյութ/

30429440_215454432547591_1828212969_n

Henaran.am-ը հարցախույզ է անցկացրել Երևանի փողոցներում։ Քաղաքացինհերից մեկը մեր թղթակցի հետ զրույցում ասաց՝  սպասում էր, որ քաղաքացիական  անհնազանդությունները այսպիսի  ավարտ կունենան: «Ամենակարևորն այն է, որ Սերժ Սարգսյանը խոհեմություն դրսևորեց… Փառք  Աստծո, որ այս ամենն  ավարտվեց առանց արյունահեղության», – ասաց քաղաքացին: Մանրամասները՝ տեսանյութում։

Վոլոդյա Ավետիսյանը ազատ արձակվեց. հուզիչ էր /տեսանյութ/

volodia-avetisyan-634x445

Քիչ առաջ Եղվարդի ոստիկանական բաժանմունքից ազատ արձակվեց ազատամարտիկ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը: Ազատամարտիկին դիմավորեցին ընկերները և որդին: Վոլոդյա Ավետիսյանը համազգեստով էր և կրծքին կրում էր բազմաթիվ մեդալներ: Ոստիկանության աշխատակիցները հարգանքով ճանապարհեցին գնդապետին: Մանրամասները` տեսանյութում:

«Չեմ վախենա ասել՝ ես հարգեցի այս մարդուն»

Hrant-Ter-Abrahamyan

Ես կյանքումս չէի պատկերացնի, որ ինձ համար Սերժ Սարգսյանի հրաժարականը չի ընկալվի որպես միանշանակ բան: Ես 2008-ին փողոցներում գոռացել եմ հայհոյանքներ նրա հասցեին:   Իմ հրապարակախոսության մեծ մասն եղել է իրան ընդդեմ: Իսկ հիմա, չեմ վախենա ասել՝ ես հարգեցի այս մարդուն: Ընկածին երբեք չեմ խփի: Հիմա ավել բան գրելու չի: Իսկ նոր իշխանությանը դեռ կտեսնենք […]

Մինսկի խումբը հորդորում է նվազեցնել լարվածությունը շփման գծում

RA Minister of Foreign Affairs Edward Nalbandyan received the OSCE Minsk Group Co-Chairs,  Ambassadors Igor Popov of Russia, Andrew Schofer of the U.S. and Pierre Andrieu of France

Տարածաշրջանում տեղի ունեցած վերջին քաղաքական զարգացումների և շփման գծում լարվածության հնարավոր աճի համատեքստում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր հատուկ հայտարարություն են տարածել՝ընդգծելով այս «զգայուն ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմին հավատարիմ մնալու,մասնավորապես,ծանր զրահատեխնիկան առաջնագծից ետ քաշելու ծայրահեղ անհրաժեշտությունը»: Համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) կոչ են արել կողմերին անհապաղ քայլեր ձեռնարկել՝լարվածությունը թուլացնելու ուղղությամբ, […]

«Կոչ եմ անում ճամպրուկ հավաքողներին. վենդետա չի լինելու». Նիկոլ Փաշինյան

nikol-bem-n123897-1

«Եթե ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը հույս ունեն, որ շարունակելու են ստվերային կառավարում իրականացնել, հորդորում եմ բոլորին՝ րոպե առաջ մոռանալ այդ միտքը. ժողովուդը հաղթել է ու այդ հաղթանակը պետք է ճանաչվի անվերապահորեն, առանց նախապայմանների»,- ելույթում հայտարարեց Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով երկար տարիներ երկրում ստեղված ատելության մթնոլորտին. «ՀՀ-ում ատելության մթնոլորտի էջը փակված է: Դիմում եմ բոլոր նրանց, ովքեր […]

Հանդիպել են Բակո Սահակյանն ու Ռոբերտ Քոչարյանը

104.thumb (1)

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին Երևան քաղաքում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:   Անդրադարձ է կատարվել Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին։ Երկուստեք կարևորվել է երկրում կայունության և օրինականության պահպանման անհրաժեշտությունը

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի