19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 21, 2018

Դժգոհ են, որովհետև տեղ ունեն դժգոհելու․ Մկոն՝ ցույցերից

Դերասան Մկրտիչ Արզումանյանը լուսանկար է հրապարակել Հանրապետության հրապարակի ցույցերից եւ գրել․ Սիրելի հայրենակիցներ, իմ սիրելի ժողովուրդ։ Ցանկանում եմ անդրադառնալ մեր հայրենիքում այս պահին տեղի ունեցող կարևոր իրադարձություններին։ Միշտ եղել եմ ու կլինեմ ձեր կողքին։ Հպարտ եմ մեր հրաշալի երիտասարդներով, ովքեր պայքարում եմ իրենց վաղվա օրվա և իրավունքները պաշտպանելու համար։ Այս օրերին հնչում են նաև բազմաթիվ […]

Քննարկվել է ստեղծված իրավիճակից քաղաքական ելք գտնելու հնարավորությունը․ ՀՅԴ

Բանակցային հարթակ ձևավորելու նախաձեռնության շրջանակներում այսօր ՀՅԴ ներկայացուցիչները առանձնաբար հանդիպումներ են ունեցել «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Քննարկվել են ստեղծված իրավիճակից քաղաքական ելք գտնելու, բախումներից զերծ մնալու, ժողովրդային շարժումն արդյունավորելու և երկխոսության ճանապարհով հանգուցալուծման հասնելու հնարավորությունը: ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակ

ՀԷՑ-ը ապաքաղաքական կառույց է եւ որեւէ քաղաքական գործընթացի երբեւէ չի մասնակցում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտարարությունէ  տարածել։ «Վերջերս լուրեր են տարածվում առ այն, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը փորձում է միջամտել այս օրերին կազմակերպվող ակցիաներին, որոշ դեպքերում էլ Ընկերության աշխատակիցների՝ դրանց միանալու միջոցով։ Պաշտոնապես հայտարարում ենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ապաքաղաքական կառույց է եւ որեւէ քաղաքական գործընթացի երբեւէ չի մասնակցում։ Մենք կատարում եւ շարունակելու ենք […]

Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է

Հանրապետության հրապարակում ապրիլի 20-ի հանրահավաքից հետո, համոզվելով, որ Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ բողոքող խաղաղ ցուցարարների հավաքները, երթերը եւ այլ ակցիաները նոր թափ են հավաքում եւ ընդգրկում ժողովրդի նորանոր խավեր, իշխանությունները գործի են դրել իրենց վերահսկողության տակ գտնվող կրիմինալ խմբերը, որոնք հարձակումներ են կատարում ցուցարարների առանձին խմբերի վրա: Բռնության են ենթարկվել նաեւ ակցիաները լուսաբանող լրագրողներ`մասնավորապես […]

Հուսանք՝ բանակցություններ կլինեն. Արմեն Սարգսյան

Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է զրուցել «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ: Նախագահը հետաքրքրվեց Փաշինյանից, թե արդյոք պատրաստ է բանակցություններ վարել:  Ապա Արմեն Սարգսյանը դուրս եկավ ամբոխի մեջից: «Հուսանք՝ բանակցություններ կլինեն»,-ասաց Արմեն Սարգսյանը:

Բացառել ցանկացած տեսակի բռնություն, ատելության խոսքի ու բռնության կոչերի, ինչպես նաև չստուգված տեղեկությունների տարածում. Պաշտպան

Երկրում ստեղծված խիստ լարված մթնոլորտի պայմաններում անփոխարինելի նշանակություն ունեն զանգվածային լրատվության միջոցներն ու լրագրողների աշխատանքը: Կարևոր է նաև սոցիալական ցանցերի դերը, որոնք նույնպես ազատ խոսքի բաղադրիչ են: Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես հատուկ ուշադրությամբ է հետևում լրագրողների բնականոն աշխատանքի ապահովմանը: Նրանց անխոչընդոտ մասնագիտական աշխատանքն ու պաշտպանվածությունը մեր երկրում ժողովրդավարության զարգացման գրավականներից է: Այս առումով, մտահոգիչ է […]

Խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 5 անձ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը: Քրեական գործի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2018 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 10-ից […]

Արմեն Սարգսյանը Հանրապետության հրապարակ եկավ (տեսանյութ)

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը այս պահին Հանրապետության հրապարակում է: Նա հավանաբար այստեղ է բանակցելու, երկխոսելու համար: Հիշեցնենք, որ ավելի վաղ նա հայտարարություն էր տարածել, թե պատրաստ է հանդիպել, բանակցել, զրուցել Նիկոլ Փաշինյանի հետ, ինչին ի պատասխան Փաշինյանը վերջինիս հրավիրել է Հանրապետության հրապարակ: ԶԼՄ-ներին թույլ չի տրվում ձայնագրել նրանց զրույցը: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի