19 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2018

Լուրեր: Ապրիլի 21, 2018

Երբ է Աստված օրհնում

6362044100189079032129112678_alone-images-23

Երբ դու խախաղ ես, ուրեմն Աստված օրհնել է քեզ: Ամեն բարի գործի դիմաց մարդ Աստծուց վարձ է ստանում.  այդ վարձը դրամ չէ և ոչ էլ որևէ այլ նյութական բան։  Այդ վարձն Աստծո օրհնությունն է։ Իսկ Աստծո օրհնությունը մարդուն պարգևում է խաղաղություն, ուրախություն և երջանկություն։  Առանց Աստծո օրհնության մարդը չի կարող լինել երջանիկ։  «Օրհնել» նշանակում է […]

Միգուցե, սա լինի երկխոսության սկիզբը

armen-sargsyany-hraparakum-e-n123675-1

«Քաղաքացիական անհնազանդությունների առաջին օրվանից սկսած՝ երբ լրագրողերը ինձ դիմել են, ես կոչ եմ արել բանավեճի ու երկխոսության միջոցով լուծել խնդիրները։ Մի բան էլ՝ լրագրողների նկատմամբ չպետք է բռնություն կիրառվի․ դա ուղղակի անվերապահորեն պետք է ընկալվվի։ Ես, իհարկե, հասկանում եմ, որ քաոսային վիճակներում կարող են պատահաբար էլ ինչ-որ բաներ լինել, ոչ նպատակաուղղված, բայց, բոլոր դեպքերում պետք […]

Տեր էղի խոսքիդ․ Գյումրիում շարունակվում է երթը /տեսանյութ/

IMG_20180421_193722

Գյումրիում երթը սկսվեց Թատերական հրապարակից: Պարզ դարձավ, որ բերման է ենթարկվել ԳԱԼԱ կուսակցության անդամ և Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը: Նախ հայտարարեցին, որ մինչև 14 տարեկանները կարող են հեռանալ կամ լինել ավելի զգույշ: Ապա հայտարարեցին, որ այսօրվա երթը նվիրվում է զորակցություն Սերժ Սարգսյանին, որ կամք ունենա ու իր խոսքի տերը լինելով հեռանա: Ապա սկսվեց երթը, […]

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է վարչապետ Սերժ Սարգսյանի հետ. Tert.am

930932

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ապրիլի 21-ին Հանրապետության հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հանդիպել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ, հայտնում է Tert.am-ը: 

Կողմերը պետք էզսպվածություն դրսևորեն. ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակ

MAK

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակի թվիթերյան էջում արված գրառում է արվել Հայաստանում տիրող իրավիճակի մասին։ Այնտեղ մասնավորապես ասվում է․ «Հայաստանում շարունակվող բողոքի ակցիաների ենթատեքստում մենք կոչ ենք անում իշխանություններին՝ պաշտպանել մարդու իրավունքները և ազատությունները՝ մասնավորապես խաղաղ ցույցերի մասնակիցներինը։ Կարևոր է, որպեսզի բոլոր կողմերը շարունակաբար զսպվածություն դրսևորեն»։

Ոստիկանության հայտարարությունը

1470409557,425

Առանձին լրատվամիջոցներ, խեղաթյուրելով իրականությունը, այսօր տեղեկատվություն են տարածել այն մասին, թե իբր Հրազդան քաղաքում անցկացվող հավաքի ընթացքում ոստիկանական մեքենան միտումնավոր մխրճվել է հավաքի մասնակիցների մեջ՝ վրաերթի ենթարկելով երկու անչափահասի:  Նախ՝ իրականում պատահարից տուժել է ոչ թե երկու, այլ մեկ անչափահաս, որը ներկայումս համապատասխան բուժօգնություն է ստանում: Երկրորդ՝ կատարվածի պատճառ է հանդիսացել ճանապարհի երթևեկելի մասում հավաքի […]

Խստորեն դատապարտում ենք Արմեն Գրիգորյանի և Լևոն Բարսեղյանի ձերբակալությունները․ Թրանսփարենսի Ինթերնեշնլ

arm14812826816

Այսօր ժամը 14:15-ի դրությամբ ԹԻՀԿ ծրագրերի համակարգող, քաղաքագետ, «Մերժի՛ր Սերժին» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը բերման է ենթարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն և ձերբակալվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի (Զանգվածային անկարգությունները) 1-ին և 2-րդ մասերով և 225․1-րդ հոդվածի (Oրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը)1-ին մասով նախատեսված արարքներ կատարելու կասկածանքով։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ԹԻՀԿ […]

Փաշինյանը մանրամասներ է ներկայացնում Արմեն Սարգսյանի հետ զրույցից

armen-sargsyany-hraparakum-e-n123675-1

Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախագահ Արմեն Սարգսյանին ասել է, որ իրենք պահանջում են վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Փաշինյանն ասել է, որ պատրաստ են քննարկել իշխանության հեռացման ու խաղաղ ու անցնցում փոխանցման պայմանները, և հենց դրանց շուրջ էլ պատրաստ են բանակցել: Ապա, ըստ պատգամավորի, նախագահը հարցրել է, թե […]

Ես շատ անհանգիստ եմ և մտահոգված Հայաստանում ստեղծված իրավիճակով․ Շառլ Ազնավուր

31064275_1863349907049807_988029666129917357_n

Հանրահայտ շանսոնյե Շառլ Ազնավուրը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Հայաստանում տիրող իրավիճակին։ Նա մասնավորապես գրել է․ Անգամ եթե աշխատանքային պարտավորությունների բերումով ես հեռու եմ գտնվում, սիրտս միշտ Հայաստանում է։ Ես շատ անհանգիստ եմ և մտահոգված Հայաստանում ստեղծված իրավիճակով։ Հրավիրում եմ բոլոր կողմերին հավաքվել քննարկումների սեղանի շուրջ՝ որևէ լուծում գտնելու և ցանկացած տեսակի բռնությունից խուսափելու համար։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի