20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 19, 2018

Պետք է հստակ գիտակցեն իրենց գործողությունների բոլոր հետևանքների պատասխանատվությունը․ ոստիկանություն

Առավոտից մայրաքաղաքում շարունակվող ապօրինի հավաքների կազմակերպիչներն իրենց ակհայտորեն քողարկված «խաղաղ» կոչերով, սակայն ակնառու սադրիչ վարքագծով հավաքի մասնակիցներին ուղղորդում են տարբեր հակաիրավական գործողությունների՝ կոպտորեն խոչընդոտելով քաղաքացիների, հանրային ծառայողների, երթևեկության մասնակիցների իրավունքների և ազատությունների իրացմանը: Կազմակերպիչները հավաքի մասնակիցներին ուղղորդում են նաև «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով սահմանված՝ շենքերի, շինությունների կամ այլ տարածքների ազատ մուտքն ու […]

Սերժ Սարգսյանը մամուլի քարտուղար է նշանակել

Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանը Հովհաննես Նիկողոսյանին նշանակել է վարչապետի մամուլի քարտուղար: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության e-gov.am կայքից: «Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը Հովհաննես Նիկողոսյանին նշանակել վարչապետի մամուլի քարտուղար»,-  ասվում է վարչապետի որոշման մեջ։

«Քանի դեռ գողությունը, կաշառքը հանդուրժում ենք, մեզ մոտ բան չի փոխվի» /տեսանյութ/

Բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց՝   իր ապրած կյանքի  73 տարիների ընթացքում տեսել է, թե ինչպես են երկրի խնդիրները խորանում: Ըստ բանախոսի՝ այսօր  մեր երկիրը շատ վատ վիճակում   է հայտնվել։ «Բայց ինձ տանջում է հարցը, թե ինչ պետք է լինի վաղը: Մի բան չեմ կարողանում հասկանալ՝ մենք չհոգնեցի՞նք նույն սխալը կրկնելուց, որ […]

Ոստիկանները հայտնաբերեցին Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի ևս մեկ մասնակցի (լուսանկարներ)

Քիչ առաջ ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվել է Երևան քաղաքի բնակիչ, 1986 թ. ծնված Մ. Ռ.-ն, որը կասկածվում է ապրիլի 17-ին, ժամը 23-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում կատարված անկարգությունների մեջ: Մ. Ռ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին: Մ. Ռ.-ն ձերբակալված է: Նախաքննությունը շարունակվում է:

Փաշինյանը հանգստանում է. ցուցարարները պարում են

Այս պահին Նիկոլ Փաշինյանը և նրա ղեկավարած «Իմ քայլը» նախաձեռության անդամները հանգստանում են Երևանի քաղաքապետարանի մերձակա այգում: «Ժողովուրդ, հիմա եկեք հանգստանալու Երևանի քաղաքապետարանի դիմացի այգում», – բարձրախոսով քայլերթի մասնակիցներին դիմելով հայտարարեց Փաշինյանը:  

«Կարող է շարժումն իր բուն նպատակին չհասնի, բայց այն չի մարի» /տեսանյութ/

«Չի՛ կարելի հուսախաբ անել  բողոքի ցույցերի հավաքված մարդկանց, քանի որ այնտեղ  հավաքվել են մարդիկ, ովքեր  իրենց կյանքը կապում են այս երկրի  հեռտ», – այսօր լրագրողների հետ  հզնադիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց  Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը։ Ըստ նրա՝  կարիք չկա այս շարժման հիմքում դավադրություններ  փնտրել։ «Ցույցերի ընթացքում պարզվեց, որ բաց ձեռքերն ավելի […]

Փաշինյանը երթն անցկացրել է ոչ այն երթուղով, որը նշել է իրազեկման մեջ. քաղաքապետարան

Հարգելի քաղաքացիներ, 2018 թվականի ապրիլի 13-18-ն ընկած ժամանակահատվածում հանրային հավաք և երթ անցկացնելու համար Նիկոլ Փաշինյանը և Վահագն Հովակիմյանը գրավոր  իրազեկումներ  են ներկայացրել Երևանի քաղաքապետարան, որոնց հիման վրա կայացվել են համապատասխան որոշումներ, սակայն  հավաքը և երթը անցկացվել են իրազեկման պահանջների, այդ թվում՝ որոշումներում նշված սահմանափակումների խախտմամբ (հավաքները և երթերը անցկացվել են այլ վայերերում և փողոցներով): […]

«Որևէ մեկին բացարձակ չէր հետաքրքրում, թե ինչ է ուզում երիտասարդությունը» /տեսանյութ/

Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց՝ Սերժ Սարգսյանի՝ վարչապետ ընտրվելն իրեն ամենևին չզարմացրեց։ Բանախոսը նշեց՝ իրեն ՀՀԿ-ի՝ վարչապետի առաջադրման ձևը դուր չեկավ։ «Ինչ իրենց կուսակցության արած խորհրդի նիստը դուր չեկավ: Այնպիսի տպավորություն էր, որ Սովետական Միության վերականգման փորձ էր արվում»,- ասաց  Ռուբեն Բաբայանը։ Բանախոսը նշեց՝ այսօր երիտասարդությունը […]

Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակը նշանակվեց վարչապետի օգնական

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը նոր որոշումներ է ստորագրել։ Վարչապետի ստորագած որոշումների համաձայն՝ Ավետիս Բերբերյանը, Արմեն Աբելյանը, Հրայր Ղուկասյանը, Վարուժան Ներսիսյանը և Վլադիմիր Հակոբյանը նշանակվել են ՀՀ վարչապետի օգնականներ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի