23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 19, 2018

«Հենց գալիս միանում են, ասում եք, թե իրենց PR-ի համար է, չեն գալիս՝ դավաճան են»

Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը, որն այս օրերին ակտիվ հետևում եւ արձագանքում է Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետը կանխելու դեմ  #ԻմՔայլը եւ Մերժիր Սերժին նախաձեռնության անդամների պայքարին, երեկ ֆեյսբուքյան իր էջում վրդովված գրառում է կատարել՝ անդրադառնալով հասարակության կողմից հենչող վիրավորական եւ մեղադրական արտահայտություններին: Դերասանուհին մասնավորապես գրել է. «Ժողովուրդ ջան, աղաչում եմ, չի կարելի ամեն անգամ, հենց էլ թեմա […]

«Թավշա հեղափոխություն կոչվածը միայն հայտարարելով չի լինում»

«Երբեք չի կարելի ժխտել երկխոսությունն ու կամուրջներ կառուցելու անհրաժեշտությունը», –   այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հանյտնեց Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը՝ անդրադառնալով իշխանություն-ցուցարարներ կողմերին։  «Մենք պետք է ապրենք 21-րդ դարո՞ւմ, թե՞ նախորդ դարի 80-ականերին: Իրականում Սովետական միությունը շարունակում է ապրել, և մեր քաղաքական էլիտան չզգաց, որ այս սերունդը դրա հետ […]

Հայաստանում կանցկացվեն 48-ժամյա միջազգային վարժանքներ

Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության եւ բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ECHO) հովանավորությամբ 2019 թվականի ապրիլ-մայիսին կանցկացվեն «Ուժեղ երկրաշարժի հետեւանքների վերացում» թեմայով «EU-Caucase 2019» միջազգային լայնածավալ դաշտային եւ շտաբային 48-ժամյա վարժանքներ, որոնց կմասնակցեն Հայաստանի, Վրաստանի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Բելգիայի փրկարարները: Ընդհանուր՝ մոտ 300 հոգի: Ներկա կլինի Եվրամիության քաղաքացիական պաշտպանության թիմի 15 փորձագետ: «EU-Caucase 2019» ծրագրի իրականացման համար […]

Եղանակը Հայաստանում

Ապրիլի 20-22-ը հանրապետությունում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ, ապրիլի 20-21-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 20-ի գիշերը 3-5 աստիճանով կբարձրանա, 21-ին՝ 5-7 աստիճանով կնվազի: «Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում ապրիլի 20-ի կեսօրից հետո եւ 21-22-ը ժամանակ առ ժամանակ անձրեւ է սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +11+13, ցերեկը՝ […]

Արմեն Սարգսյանը նախարարներ է նշանակել

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագրեր է  ստորագրել Վարդան Սարիբեկի ԱՐԱՄՅԱՆԻՆ ֆինանսների նախարար, Դավիթ Արսենի ԼՈՔՅԱՆԻՆ տարածքային կառավարման և զարգացման նախարար, Սուրեն Համլետի ԿԱՐԱՅԱՆԻՆ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար նշանակելու մասին:

Կասկածելի պարունակությամբ տոպրակ է բերել ՔԿՀ, թողել սեղանին ու արագ հեռացել

Ապրիլի 18-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, դեռեւս ինքնությունը չպարզած անձը մոտեցել է ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի հսկիչ-անցագրային կետին եւ հայտնել, որ ցանկանում է դեղորայք փոխանցել: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ այնուհետեւ սեղանի վրա թողել է պոլիէթիլենից տոպրակ եւ անմիջապես հեռացել: Զննությամբ տոպրակում հայտնաբերվել եւ առգրավվել է Bepanthen Pommade 5%, 100g գրառմամբ 2 […]

Կյանքս, դուխով.բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանի կինը

Ազգային ժողովի պատգամավոր Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում րոպեներ առաջ տեղեկացրել է, որ Կոմիտասի պողոտան փակելու համար բերման են ենթարկել կնոջը եւ նրա գործընկերներին. «Կոմիտասի պողոտան փակելու համար բերման են ենթարկել կնոջս և նրա գործընկերներին։ Արդար ա, ժողովուրդ։ ))) Կյանքս, դուխով 😉 Արաբկիրի ոստիկանները մի քանի ժամ մնան Գոհարի հետ, վաղը կանցնեն մեր կողմը ;)»:

Ես չգիտեմ՝ ինչ ասել է քաղաքացիական հագուստով ոստիկան. Ալիկ Սարգսյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը գտնում է, որ ոստիկանության գործողություններն այս պահին իրավաչափ են:  «Ես մինչ այս ոստիկանության կողմից ցուցաբերված որևէ բռնություն չեմ տեսել»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը: Հարցին, թե ինչ կասի քաղաքացիական հագուստով ոստիկանների մասին, Ալիկ Սարգսյանն ասաց, թե ինքը չգիտի՝ ինչ ասել է քաղաքացիական հագուստով ոստիկան:

«Եթե այսօր անգամ ոստիկանական կամ այլ հնարքներով փորձեն խեղդել այս շարժումը, մեղմել, այն իսպառ չի վերանա»

«Ընդվզումներն ունեն սոցիալ-տնտեսական բովանդակություն: Մարդկանց ինքնասպանությունները սոցիալական հողի վրա դարձել են սովորական երևույթներ՝ բնության տեղումների նման: Մարդիկ աշխատանք չունեն: Մի քանի մասնագիտություն ունեցող մարդը արևածաղիկ է վաճառում, տնային ապրանքներն է վաճառում, որ գումար ունենա: Բա պարզ չէ՞, որ այս ամենի պատճառով դժգոհություն պիտի լինի»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ խոսելով ծավալված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի