25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 17, 2018

Վերջին անգամ ե՞րբ եք Հայլուր նայել, ձեր դուրը գալիս է՞. Մարուքյանը՝ Սերժ Սարգսյանին

Ունենք «ֆեյք» պաշտոնյաներ, ֆեյք մարդիկ, ֆեյք մարմիններ, որոնք այս երկրի հետ ոչ մի կապ չունեն և հիմա իրենք կարող են թիմ մեկ պատասխանատուին ասել այն, ինչ կա իրականում, ինչ տեղի է ունենում: Այսպես իր ելույթն սկսեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ դիմելով վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին: «Այնպիսի քաղաքական համակարգ է, որ ում ինչ ասում […]

ՀՔԱՎ: Առավոտյան Նոր Նորքի ոստիկանական բաժին բերման ենթարկված խաղաղ ցուցարարները դեռևս ազատ չեն արձակվել

Այսօր՝ 2018 թ. ապրիլի 18-ի ժամը 8:13-ին բերման ենթարկված խաղաղ ցուցարարները, որոնք գտնվում են Երևանի Նոր Նորքի ոստիկանական բաժնում, դեռևս ազատ չեն արձակվել: Նրանցից մեկին բաց թողնելու մասին արձանագրություն է կազմվել և ստորագրվել ժամը 11:50-ին, սակայն նրան ևս բաց չեն թողել: Ցուցարարները տեղեկացնում են, որ պատճառաբանում են, թե դատախազի որոշում է պետք բաց թողնելու համար: […]

Ավազակային հարձակում Վանաձորում. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Վանաձորի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի պահակի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ 2018թ. ապրիլի 15-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, դիմակավորված երկու անձինք, տեխնիկական միջոցների գործադրմամբ, բացել են «Վանաձորի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի մասնաշենքի մուտքի դուռը և մուտք գործել մասնաշենք: Այնուհետև՝ ենթադրյալ հանցագործություն կատարած […]

Ցուցարարները փակել են Հաղթանակի կամուրջը.վտանագավոր իրավիճակ

Ցուցարարաների մի մասը քիչ առաջ փակեց Հաղթանակի կամուրջը: Ոստիկանությունը հայտարարեց, որ այդքան մեքենան, եթե կանգնեն կամրջի վրա, ապա վտանգավոր իրավիճակ է ստեղծվելու: Նրանց փոխանցմամբ՝ կամուրջը կարող է փլվել: Ցուցարարները արձագանքեցին, որ ողջ երկիրն է փլվում և չեն բացելու ճանապարհը: Արդեն հայտնել ենք, որ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց, որ երկրում թավշյա հեղափոխություն է իրականացնելու: Նա […]

Դուք կարող եք կանխել դա՝ հրաժարվելով այս հավակնությունից. Մանե Թանդիլյանը՝ Սերժ Սարգսյանին

2008 թ-ի կեղծ ընտրությունների և մարտի 1-ի ոճրագործության արդյունքում պաշտոն ստանձնած Սերժ Սարգսյանը մի շարք խոստումներ էր տվել, որոնք չեն իրագործվել: Այս մասին այսօր Ազգային ժողովի հատուկ նիստում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը: Նա նշեց, որ միջազգային վարկանիշներում Հայաստանը հարկային ու մաքսային համակարգով հազիվ է 100-ամյակի մեջ մտնում: «10 տարվա ընթացքում ավելի քան 20 […]

Բա հո Նիկոլ Փաշինյանին չէի գովելու. Շարմազանով

Աժ-ի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ժողովրդի անհնազանդությունը բնական է համարում, քանի որ իշխող համակարգից դժգոհությունները բնորոշ են և բոլոր հասարակություններին: Այս մասին վերջինս ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: Դիտարկմանը, թե մարդիկ հոծ բազմությամբ փողոց են դուրս եկել, Շարմազանովը արձագանքեց.«Մարդիկ ոչ միայն Հայաստանում են դուրս գալիս փողոց, այլ նաև Գերմանիայում, Ճապոնիայում և ժողովրդավար այլ երկրներում»: Մյուս դիտարկմանը, […]

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում ապրիլի 17-ի ցերեկը, 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-21-ը, 22-ի գիշերը շրջանների զգալի մասում, 22-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 20-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 18-19-ը, 20-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում […]

ՀՀ դատախազությունը հանձնարարել է նյութեր նախապատրաստել Բաղրամյան պողոտայում հավաքի մասնակիցների պատնեշը ճեղքելու դեպքի առթիվ

ՀՀ դատախազության կողմից ՀՀ ոստիկանությանը հանձնարարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ստուգել հանգամանքները և նյութեր նախապատրաստել ապրիլի 16-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հավաքի մասնակիցների կողմից Ոստիկանության ծառայողների պատնեշը ճեղքելու դեպքի առթիվ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում նշել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «Նախօրեին մայրաքաղաքի […]

Պառկում եք դռների արանքը. Փաշինյանը կոչ արեց

Գերատեսչական մի քանի շենքեր շրջափակելուց եւ այնտեղ խմբեր թողնելուց հետո Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ վերադարձավ արտաքին գործերի նախարարության մոտ: Փաշինյանը հայտարարեց, որ այսօր սպասվող հանրահավաքը տեղի կունենա ոչ թե Ֆրանսիայի, այլ Հանրապետության հրապարակում: Այնուհետեւ նախաձեռնության առաջնորդը կոչով դիմեց աջակիցներին. «Հենց դուռը բացվում է, դռների արանքը մի քանի հոգով պառկում եք, մյուսները, թեկուզ տրորելով, մտնում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի