20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 17, 2018

Ավտովթար Գյումրիում. կան տուժածներ

Ապրիլի 17-ին, ժամը 07:08-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացի և Մնջոյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes VITO» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Ղ. ծնված 1955 թ.) բախվել է կայանած «UAZ» մակնիշի (վարորդը՝ 2001 թ. […]

Ձերբակալվել է ևս մեկ անձ` անօրինական հավաքներին և զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 2251-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է զանգվածային անկարգություններին և անօրինական հավաքներին ակտիվորեն մասնակցած ևս մեկ անձ` Ա. Մ.-ն: Վերջինիս մոտ ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել են 17 մետաղյա ձողեր և 3 փայտե մահակներ: Ա. Մ.-ն հայտնել է, […]

Նույնիսկ թշնամու արյան ծարավ ես չեմ ունեցել. Սերժ Սարգսյան

Ընտրվելուց հետո նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց «Ծառուկյան» դաշինքին, որ չեն տառապում ընդդիմությանը հատուկ չլսելու բարդույթով, ապա «Ելք» դաշինքին դիմեց՝ հույս հայտնելով, որ կդառնան լավ բարեկամներ: «Դուք ինձ եք մեղադրում մի աշխարհ ստեղծելու և այնտեղ հրճվելու բարդույթով, բայց այդ բարդույթն աչքիս ձեզ համար է հատկանշական»,-ասաց վարչապետ Սարգսյանը: Նա հավելեց, որ եթե Գևորգ Գորգիսյանին ու մյուսներին […]

Ապրիլի 6 -ից 12-ը մայրաքաղաքում ծնվել է 372 երեխա

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ ապրիլի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 372 երեխա՝ 183 տղա, 189 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր – համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 42248 քաղաքացի: 

Սերժ Սարգսյանն ընտրվեց վարչապետ՝ կողմ՝ 77, դեմ՝ 17

Ազգային ժողովի նիստը վերսկսվեց 20 րոպե ընդմիջումից հետո, որը վերցրել էր «Ելք» խմբակցությունը:  Քվեարկության դրվեց վարչապետի միակ թեկնածու Սերժ Սարգսյանին ընտրելու հարցը: Արդյունքում, 77 կողմ և 17 դեմ ձայներով ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի կողմից առաջադրված, ՀՀ նախկին նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն ընտրվեց ՀՀ 15-րդ վարչապետ: Ընտրվելուց հետո նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց «Ծառուկյան» դաշինքին, որ […]

Իսկ հանգած հրաբուխները չեն արթնանա, եթե բզբզողներ չլինեն. Ս. Սարգսյան

«Մարդիկ դեռ ամբողջությամբ չեն ընկալել, որ այլևս չկա մեկ անձի իշխանություն, քանի որ երկիրը ղեկավարելու է քաղաքական ուժը։ Իմ ընտրվելու դեպքում դա լինելու է ոչ թե Սերժ սարգսյանի երրորդ ժամկետը, այլ ՀՀ խորհրդարանական համակարգի ՀՀԿ կառավարման առաջին ժամկետը» – ԱԺ-ում հայտարարեց իշխող կոալիցիայի ներկայացրած վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը՝ նշելով՝ ընդդիմադիրները սա շատ լավ գիտակցում են՝ […]

Հանրապետության հրապարակ տանող բոլոր փողոցները փակ են /ֆոտո/

Հանրապետության հրապարակ տանող բոլոր փողոցները փակվել են։ Այդ մասին հայտնում է Henaran.am-ի թղթակիցը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը տվել է թավշյա հեղափոխության մեկնարկ եւ ցուցարարների հետ միասին փակել է մի շարք գերատեսչությունների շենքեր։ Քիչ առաջ Փաշինյանը հայտարարեց, որ այսօր Ֆրանսիայի հրապարակ չեն վերադառնալու, եւ հանրահավաքը կանցկացվի Հանրապետության հրապարակում։  

«Ելք»-ն ընդմիջում վերցրեց

Ազգային ժողովում ավարտվեցին վարչապետի թեկնածուի վերաբերյալ քննարկումները՝ ելույթները, հարցերը, ամփոփիչ ելույթը: Քվեարկությունից առաջ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը վերցրեց 20 րոպե ընդմիջում: Վարչապետի միակ թեկնածուն, հիշեցնենք, Սերժ Սարգսյանն է՝ առաջադրված կոալիցիայի՝ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի կողմից:

Որևէ մեկը Սերժ Սարգսյանի չափ տեղեկացված չէ Վազգեն Սարգսյանի ծրագրերի, հույզերի, երազանքների մասին. Սերժ Սարգսյան

Վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը ամփոփիչ ելույթում հայտարարեց, որ հնչած ոչ բոլոր մտքերի հետ է համաձայն: Նա նշեց, որ որոշ գնահատականներ արդար չեն, հատկապես երբ թվերը կլորացնում են, որպեսզի արդարացնեն այս վիճակը:  «Հանրապետության երրորդ նախագահի տարիներին, ասում են, եղել են խոստումներ, որոնք չեն կատարել: Մեջբերում են համատեքստից հանված խոստումներ ու որակվում չկայացված, փորձում են եզրակացնել, թե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի