20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 17, 2018

Բնական է հանրության եւ հատկապես երիտասարդության ընդվզումը․ ՀԱԿ հայտարարությունը

Ապրիլի 17-ին Ազգային Ժողովում տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի «ընտրությունը» վարչապետի պաշտոնում: Ինչպես նրա պաշտոնավարման առաջին երկու ժամկետներում, այս անգամ էլ նա պաշտոնը ստանձնեց՝ շրջապատված փշալարերով, ոստիկանական շղթաներով եւ հազարավոր ցուցարների բողոքի ներքո: Հերթական անգամ ստեղծված լարվածության գլխավոր պատճառը՝ Սերժ Սարգսյանի կողմից երրորդ ժամկետով սեփական իշխանության երկարաձգման ծրագիրն է, որի իրականացման նպատակով կեղծվեցին 2015թ-ի Սահմանադրական փոփոխությունների […]

Տարածքում կան մարդիկ, որ կարող են սադրանքներ իրականացնել. Արմեն Գրիգորյան

Տարածքում կան մարդիկ, որ կարող են սադրանքներ իրականացնել. այս մասին Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ հայտարարեց Արմեն Գիգորյանը: Նա նշեց, որ իրենք բռնության հետ կապ չունեն, ու եթե որևէ մեկը բռնություն ու սադրանք է կիրառում, ապա իրենց շարժման հետ կապ չունի: Ապա նա հայտարարեց, որ Հանրային հեռուստաընկերությունը շարունակում է արհամարհել այս շարժումն ու հավաքները, ինչին […]

Թունավորվել են խոհանոցում գտնվող ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից

Ապրիլի 16-ին, ժամը 4.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1985 թ. ծնված Անուշ Վ.-ն, 2004 թ. ծնված Արա Ա.-ն և 2008 թ. ծնված Աշոտ Ա.-ն: Պարզվել է, որ նշված անձինք թունավորվել են, ապրիլի 15-ին, ժամը 23.30-ի սահմաններում, իրենց խոհանոցում գտնվող ջրատաքացուցիչից արտանետված […]

Եթե հիմա պետության գլխին Սերժ Սարգսյանը մնա

Հիմք ընդունելով Ազգային ժողովի 2018թ. ապրիլի 17-ի՝ Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրելու վերաբերյալ որոշումը՝ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Սերժ Սարգսյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին: Հետախույզ Վովա Վարդանովը, անդրադառնալով  վարչապետի ընտրությանը, Henaran.am-ի հետ զրույցում ասաց՝ հարցին ուզում է մոտենալ  անվտանգության տեսանկյունից։ «Ես կարող եմ խոսել այդ մասին, մնացած հարցերի մասին թող քաղաքագետները, տնտեսագետները […]

Բակո Սահակյանը շնորհավորել է

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 17-ին շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Ուղերձում ասված է. <<Մեծարգո՛ Սերժ Ազատի, Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Դուք կանեք հնարավորը Մայր Հայաստանի եւ Արցախի զարգացման ու զորացման, […]

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սերժ Սարգսյանին

ՀՀ ԱԺ հատուկ նիստում ընտրվելուց եւ Հանրապետության նախագահի հրամանագրով վարչապետ նշանակվելուց հետո Սերժ Սարգսյանը օտարերկրյա պետությունների ղեկավարներից, ՀՀ պետական եւ հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատներից շնորհավորանքներ է ստանում պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Հանրապետության վարչապետին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ ՎլադիմիրՊուտինը: Ուղերձում մասնավորապես ասված է. «Հարգելի՛ Սերժ Ազատի, Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: […]

Ովքեր են «Ծառուկյան» խմբակցությունից կողմ քվեարկել Սերժ Սարգսյանին

«Ծառուկյան» խմբակցությունից Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուն կողմ են քվեարկել Նապոլեոն Ազիզյանը, Արգամ Աբրահամյանը, Արայիկ Աղաբաբյանը, Հրանտ Մադաթյանը, Վանիկ Ասատրյանը, Դավիթ Մանուկյանը, Մելիք Մանուկյանը, Մերուժան Սիմոնյանը, Արթուր Մանուկյանը, Վարդան Բոստանջյանը, Իշխան  Զաքարյանը,  Կարինե Պողոսյանը: «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը ներկա չեն եղել քվեարկությանը:

Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Գագիկ Հարությունյանի հետ

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ: Քննարկվել են տարբեր ատյաններում դատավորների թափուր տեղերի լրացման հետ կապված մի շարք հարցեր:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի