25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 16, 2018

Հատուկ նիստը կանցկացվի ԱԺ-ում. ՀՀԿ

Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի կարծում, որ ընդդիմադիրների գործողությունները կարող են խանգարել վաղը ԱԺ-ում կայանալիք վարչապետի ընտրություններին։ «Մենք մեր բնականոն գործընթացը պետք է շարունակենք։ Հատուկ նիստը կանցկացվի ԱԺ-ում, հատուկ նիստը կկայացվի, և կաշխատենք մինչև օրակարգը սպառելը»,- ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց Բաղդասարյանը։ Խոսելով այսօր առավոտից Երևանի կենտրոնական փողոցների փակ լինելու մասին՝ Բաղդասարյանը նախ ընդգծեց, որ […]

Շնորհը՝ Աստծո պարգև

«Մենք պետք է խոստովանենք նաև, որ իմացության (ճանաչողության) և փրկության (ազատության) բոլոր ճանապարհներին մենք կախված ենք այնպիսի գործոններից, որոնք վերահսկողությունից դուրս են և, հոգևոր լեզվով ասած, կրում են Շնորհ անունը. «Որովհետև շնորհքով ենք փրկված՝ հավատքի ձեռավ, և սա ոչ թե մեզանից է, այլ Աստծո պարգևն է» (Եփես.2.8 )»: ՊԱՈՒԼԻ Վոլֆգանգ Էռնստ – (1900-1958), շվեդ (ծագումով […]

Բա ես պիտի սուս կանգնե՞մ, ինձ գան, քաշքշե՞ն. Ռուստամյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը քիչ հավանական է համարում, որ խորհրդարանի վաղվա նիստը, որտեղ պիտի քննարկվի վարչապետի թեկնածուի հարցը, արտագնա լինի: Այս մասին նա նշեց այսօր  ԱԺ ճեպազրույցների ժամին: «Դա պիտի Ազգային ժողովի որոմամբ տեղի ունենա, և ես այդպիսի որոշման նախագծից տեղյակ չեմ, դրա համար Ազգային ժողովը պետք է հավաքվի, որ որոշում կայացնի: Չեմ […]

Քաղաքապետարանի կոչը՝ ցուցարարներին

Վերջին օրերին մայրաքաղաքում տեղի ունեցող հավաքների ընթացքում արձանագրվել են քաղաքային գույքի, այդ թվում նստարանների և աղբամանների կամայական տեղափոխման ու ոչ նպատակային օգտագործման, նաև դրանք վնասելու դեպքեր: Միաժամանակ բազմաթիվ դժգոհություններ և ահազանգեր են ստացվել մեր համաքաղաքացիներից առ այն, որ հավաքների մասնակիցների կողմից անհարկի խոչընդոտվում է հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքի իրականացումը: Հաշվի առնելով վերոնշյալը, հավաքների կազմակերպիչներին ու […]

Իշխանությունները կարձագանքեն ըստ անհրաժեշտության. Ռուստամյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր հեշտությամբ հասել է աշխատավայր խորհրդարան չնայած Երևանի փողոցներում երթևեկության կաթվածահար վիճակին: Այս մասին նա նշեց ԱԺ ճեպազրույցների ժամին: «Այն, ինչ կատարվում է, ես առիթ ունեցել եմ գնահատել, ընդդիմությունը միշտ պիտի փորձի աշխատել օրենքի շրջանակներում, եթե օրենքից դուրս է գալիս, իշխանությանը թույլ է տալիս աշխատել այն զինանոցով, որով թույլատրվում […]

Ոստիկանությունը նախազգուշացնում է ցուցարարներին

Այսօր առավոտից ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կազմակերպել է Երևանի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք փողոցներ փակելու գործողություն՝ կաթվածահար անելով երթևեկությունը և սահմանափակելով հարյուրավոր քաղաքացիների ազատ տեղաշարժելու սահմանադրական իրավունքը:  ՀՀ ոստիկանությունը նախազգուշացնում է, որ նման գործողությունները կարող են ծնել հանցագործություններ՝ ուղղված քաղաքացիների կյանքի, առողջության և գույքի դեմ: ՀՀ ոստիկանությունը ևս մեկ անգամ պարզաբանում […]

Մետրոպոլիտենի գնացքները «Բաղրամյան» կայարանում կանգառներ չեն կատարի

Հարգելի համաքաղաքացիներ, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Բաղրամյան» կայարանի շարժասանդուղքների մեքենասարքերում առաջացած տեխնիկական կարգավորման աշխատանքներով պայմանավորված` մետրոյի գնացքները տվյալ կայարանում կանգառներ չեն կատարի: Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:   Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչություն

«Այս քաղաքական միջոցառումները նրան վտանգ չեն սպառնում»

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը գտնում է, որ ր ՀՀԿ ղեկավարը շախմատային բոլոր քայլերը կատարել է, հասել է վերջին քայլին՝ ապրիլի 17-ին վարչապետ դառնալուն, և չի ցանկանում՝ վարչապետ դառնալու գործողությունները բացասաբար ընկալվեն Արևմուտքի կողմից: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում՝ խոսելով Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի մասին:  «Եթե նա ուժային գործողությունների դիմի, դա […]

Երեւանը՝ կաթվածահար վիճակում /ֆոտո/

Երեւանում մի շարք փողոցներ փակ են, հանրային տրանսպորտը չի կարողանում բնականոն հունով կատարել իր աշխատանքը։ Հիշեցնենք, որ ցուցարարները փակել են Երեւանի մի շարք փողոցներ: Ինչպես հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաաղխորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանը, փակվել են Արշակունյաց փողոցը, Աբովյան փողոցը, Մոսկովյան փողոցը, Սարյան փողոցը Մաշտոցի եւ Բաղրամյան պողոտաները։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի