20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 16, 2018

ՀՀ ոստիկանությունը Նիկոլ Փաշինյանին կոչ է անում

ՀՀ ոստիկանությունում բազմաթիվ դժգոհություններ են ստացվում մայրաքաղաքի առանձին կազմակերպություններից, այդ թվում՝ ուսումնական և բժշկական հաստատություններից առ այն, որ հավաքի մասնակիցների գործողություններով այսօր առավոտից էապես խոչընդոտվում է իրենց բնականոն գործունեությունը: Շարունակվում է սահմանափակվել հազարավոր քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքը: Նման իրավիճակը հանգեցրել է այլ անձանց հիմնական իրավունքների և հանրության շահերի սահմանափակմանը: ՀՀ ոստիկանությունը հիշեցնում է, որ […]

Թուրք-քրդական զինված բախումները շարունակվում են

Թուրքիայի Շըրնաք նահանգի ռազմաբազայի վրա հարձակում է տեղի ունեցել «Քուրդիստանի բանվորական կուսակցության»  (ՔԲԿ-PKK) զինյալների կողմից, որոնց պաշտոնական Անկարան դիտում է որպես ահաբեկիչներ: Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ այդ բազան ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում վերջերս է հիմնվել: Մի խումբ քուրդ գրոհայիններ վաղ առավոտյան նռնականետերով և երկարափող հրազենով հարձակվել են ռազմաբազայի վրա: Թուրք ուժայինները պատասխան կրակ են բացել: […]

Ընդդեմ իրավական կամայականության ՀԿ-ն կոչ է անում դատախազությանը

2018 թվականի ապրիլի 15-ին առավոտյան 10:15-ի սահմաններում Կորյուն-Չարենց փողոցների խաչմերուկում բողոքի ակցիա իրականացնող ուսանողների վրա հարձակում գործեցին 62 ss 465 համարանիշներով սև ավտոմեքենայի ուղևորներ։ Քաղաքացիական հագուստով անձիք ծեծի ենթարկեցին ակցիայի մասնակից ուսանողներին։ Միջադեպին ներկա ոստիկանները ներկա լինելով ծեծին իրականացրեցին անգործություն և չիրականացրեցին միջամտող ոչ մի գործողություն, թույլ տալով հանցագործություն իրականացրած անձանց ծեծից հետո հեռանալ դեպքի […]

«Ձեր մոր տարիքին է, ի՞նչ եք անում». կինը հայտնվեց ոստիկանի ոտքերի տակ/տեսանյութ/

Այսօր՝ ապրիլի 16-ի  առավոտյան ուսանողները փակել էին Երևանի Հերացի-Կորյուն խաչմերուկը :  Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության 3-րդ հատուկ գումարտակի (կարմիր բերետներ) ոստիկանները փորձեցին ուժով ուսանողներին հեռացնել փողոցից: Լարված իրավիճակ ստեղծվեց:Մի կին ընկավ գետնին և  հայտնվեց ոստիկանների ոտքերի տակ: «Ձեր մոր տարիքին է, ի՞նչ եք անում»,-բղավում էին ակցիայի մասնակիցները: Մանրամասները՝ տեսանյութում:

«Ընտրողն ինձ մանդատ չի տվել, որ գնամ, աչքերս փակ Նիկոլ Փաշինյանին հետևեմ»

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասում է, որ ընդդիմությունը պետք է ամեն ինչ անի, որ օրենքի սահմաններից դուրս չգա: Այս մասին նա նշեց այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: Նա նկատեց` հավատում է Նիկոլ Փաշինյանի անցած ճանապարհին, և նա թույլ չի տա, որ այս ամենը արյունահեղության վերածվի: «Ազգային ժողովը մտել է իր դերի մեջ, ոևպես […]

Ղարաբաղի ապագան ազատ կյանքն է․ Սերժ Սարգսյանը՝ ԼՂ հիմնախնդրի մասին

Ռուսական «Известия»-ի հետ զրույցում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին: Նա նշել է, որ չնայած Լեռնային Ղարաբաղի հակամարտության ակտիվ փուլը գոյություն ունի արդեն երեք տասնամյակ, սակայն այդ հակամարտությունը եղել է նաև նախկինում: «30 տարիներից 25-ն անցնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ: 1994 թվականին Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրվել է եռակողմ անժամկետ համաձայնագիր հրադադարի ռեժիմի […]

ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն պաշտոնապես Սերժ Սարգսյանին առաջադրեցին որպես վարչապետի թեկնածու

Միաձայն քվերակությամբ կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն պաշտոնապես Սերժ Սարգսյանին առաջադրեցին որպես վարչապետի թեկնածու: Կարճ ժամանակով խորհրդարանում համատեղ նիստ անցկացնելուց հետո այս մասին լրագրողներին տեղեկացրեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:  Նա նշեց, որ քվեարկությունից հետո՝ մի քանի րոպեից, արդեն փաստաթղթերը կներկայացվեն: Շարմազանովը նշեց, որ նիստը կարճ տևեց, որովհետև ընդամենն արձանագրեցին: «Ընթացակարգով ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն առաջադրում են, […]

Ինչո՞ւ Զարուհին չի միանում Նիկոլին.Փոստանջյանը Գյուրիում էր/ֆոտո/

Երեկ «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները Գյումրիում երթ անցկացրեցին՝  շարժվելով կենտրոնական փողոցներով ու գյումրեցիներին կոչ անելով միանալ իրենց: «Ընդվզում» վանկարկելով ու միացման կոչերով նրանք քայլում էին փողոցներով,  նաև նշելով, որ հաղթանակը մոտ է, պետք է պայքարել: Զարուհի Փոստանջյանին ուղեկցում էին ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը ու Ռուբեն Հախվերդյանը։  «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները երթով շարժվեցին դեպի Թատերական հրապարակ, որտեղ […]

ԱԺ-ում քիչ հետո կառաջադրվի Սերժ Սարգսյանի թեկնածությունը

Ազգային ժողովում քիչ առաջ մեկնարկել է  ՀՀԿ խմբակցության նիստը, որտեղ խմբակցությունը վարչապետի պաշտոնում պաշտոնապես առաջադրելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը:  Նշենք, որ ՀՀԿ խմբակցության նիստին միացել է նաև ՀՅԴ խմբակցությունը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի