25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 16, 2018

Արցախում 20–ամյա զինվոր է մահացել

Ապրիլի 15-ին, ժամը 19:15-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Ալեք Նվերի Կարապետյանը: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը […]

Ոստիկանական նոր ուժեր են կենտրոնացվում Բաղրամյան պողոտայում/ֆոտո/

Բաղրամյան պողոտայում այս պահին ոստիկանական ուժեր են կենտրոնացվում: Henaran.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քաղաքացիական հագուստով ոստիկանները հորդորում եմ հեռանալ բախման վայրից: Այստեղից հեռացնում են նաև լրագրողներին: Մի շարք ոստիկաններ հավաքված են Բրիտանական դեսպանատան մոտ:  

Փաշինյանին ոստիկանական մեքենայով տեղափոխել են. նա ուղերձ է հղել/թարմացված/

Henaran.am-ի թղթակիցը հայտնում է, որ քիչ առաջ ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության անդամ և «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանին ոստիկանական մեքենայով տեղափոխել են: Արդեն հայտնել ենք, որ Փաշինյանը բախման ժամանակ տուժել է:Մեր թղթակիցը նշում է, որ Փաշինյանին հավանաբար բժշկական կենտրոն են տեղփախել: Մեր թղթակցի հարցին, թե Փաշինյանը ինչ ուղերձ ունի ժողովրդին՝ վերջինս արձագանքել է.«Այսօր, […]

Հրատապ. Բախում Բաղրամյան պողոտայում

Բաղրամյան պողոտայում ոստիկանների և ցուցարարների մեջ բախում եղավ: Ցուցարարները ձեռքերը առաջ գրեթե մոտեցել են խորհրդարանի շենքին: Henaran.am-ի թղթակիցը հաղորդում է, որ տուժածներ և վիրավորներ կան: «Մարդիկ պարկել են փողոցում: Կան տուժած ոստիկաններ և քաղաքացիներ»,-հայտնում է մեր թղթակիցը: Նիկոլ Փաշինյանի ականջից նույնպես արյուն է կաթում:  

Թուրքիայում ընդդիմությունը պատրաստվում է բողոքի ակցիաներ անել ողջ երկրում

Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) փոխնախագահ Վելի Աղբաբան հայտարարել է, որ ապրիլի 16-ին իրենց կուսակցությունը պատրաստվում է Թուրքիայի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաներ անցկացնել: Դրանք ուղղված են լինելու ընդդեմ այն բանի, որ իշխանությունները պատրաստվում են երկրում գործող արտակագ դրության ռեժիմը 7-րդ անգամ երկարաձգել։ Ընդդիմադիրները ծրագրում են նստացույցեր կազմակերպել Թուրքիայի մի շարք քաղաքների հրապարակներում, կենտրոնական […]

Դուք ժողովրդին տանում եք բախման.պայթունավտանգ իրավիճակ Բաղրամյան պողոտայում

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակում հավաքված ցուցարարներին հրավիրեց Ֆրանսիայի հրապարակից բարձրանալ Ազգային ժողով` իր աշխատավայր։ «Իմ աշխատավայրն Ազգային ժողովն է։ Դուք եք տվել ինձ այդ աշխատավայրը։ Եվ մենք հիմա բոլորս միասին գնալու ենք իմ աշխատավայր»,- ասաց Փաշինյանը։ Բայց մինչ ցուցարարներին առաջնորդելը, նա նախ առաջարկեց ծափահարություններով ողջունել Բաղրամյան պողոտան փակած ոստիկաններին, ապա ձեռքերը վեր […]

«Մենք կարեւորում ենք Արցախ այցերի ակտիվացումն ու Արցախի միջազգայնացումը». Արմեն Աշոտյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ապրիլի 16-ին հանդիպել է ռուս հրապարակախոս, «Ռազմավարական հետազոտությունների լաբորատորիա» խորհրդատվական ընկերության գլխավոր տնօրեն Դենիս Դվորնիկովի եւ Պավել Ֆլորենսկու տուն-թանգարանի տնօրեն Մարիա Տիխոնովայի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ապրիլի 14-ին Ստեփանակերտում կայացած ռուս Ուղղափառ եկեղեցու հոգեւորական, աստվածաբան, փիլիսոփա, գիտնական, բանաստեղծ Պավել Ֆլորենսկու հիշատակին նվիրված «Քաղաքակրթությունը եւ […]

Վանաձորում ցուցարարները փակել են Տիգրան Մեծ պողոտան

Վանաձորում մարդիկ բողոքի ակցիա են իրականացնում քաղաքի կենտրոնական Հայքի հրապարակում:Վանաձորցիները  փակել են Վանաձորի Տիգրան Մեծ պողոտան՝ Կենտրոնական Հայքի հրապարակ եկող ճանապարհը։ Խցանումներ են առաջացել։ Քաղաքացիական հագուստով մեծ թվով ոստիկաններ կան, որոնք սակայն չեն միջամտում: Բողոքի երթին հիմնականում միացել են ուսանողներ ու աշակերտներ, որոնք դասադուլ են հայտարարել: Նշենք, որ այսօր առավոտից ցուցարարները փակելով անցել են Երեւանի կենտրոնի […]

Մի նմանվիր չարին

 «Սիրելիս, մի նմանվիր չարին, այլ՝ բարուն. ով բարին է գործում, Աստծուց է. և ով չարիք է գործում, նա երբեք Աստծուն չի տեսել» (Գ Հովհ. 1: 11): 18. Ղուկ. 20: 1-8։  Գործ. 24: 1-26։ Բ  Հովհ. 1: 1-13։  Հովհ. 12: 24-26։  Մատթ. 21: 18-32։  Մարկ. 11: 12-26։ Մայիսի 18, Օրվա խորհուրդը Աղբյուր` Qahana.am

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված