19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 16, 2018

«Ելք»-ի պատգամավորները դիմավորեցին Փաշինյանին

Քիչ առաջ վիրավոր Նիկոլ Փաշինյանը, ով տեղափոխվել էր Նաիրի ԲԿ, վերադարձավ Բաղրամյան պողոտա: Այստեղ, հիշեցնենք, քիչ առաջ բախումներ եղան ոստիկանների ու ցուցարարների մեջ: Եղան մի շարք վնասվածք ստացած ցուցարարներ ու ոստիկաններ, շատերը բերման ենթարկվեցին: Նշենք, որ Նիկալ Փաշինյանին Բաղրամյան պողոտայում դիմավորեցին «Ելք» խմբակցության պատգամավորները` Արամ Սարգսյանը, Էդմոն Մարուքյանը, Մանե Թանդիլյանը և Գևորգ Գորգիսյանը։

Կարեն Կարապետյանը միջազգային կոնսորցիումի ներկայացուցիչների հետ քննարկել է Մասրիկ-1 55 ՄՎ արևային կայանի կառուցման ծրագիրը

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ընդունել է նիդեռլանդական Fotowatio Renewable Ventures B.V և իսպանական FSL Solar S.L. ընկերություններից կազմված կոնսորցիումի Միջին արևելքի, Աֆրիկայի և նոր տարածքների գծով գործադիր տնօրեն Նիկոլաս Ֆասկելին և կոնսորցիումի Մերձավոր Արևելքի, Ասիայի և Ավստրալիայի գծով գործադիր տնօրեն Տրիստան Իգուերոյին: Զրուցակիցները քննարկել են Մասրիկ-1 55 ՄՎ արևային կայանի կառուցման ծրագրի իրականցմանն առնչվող հարցեր, […]

Երևան քաղաքում՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու, զանգվածային անկարգությունների փաստերով քրեական գործեր են հարուցվել

Սկսած  2018 թվականի ապրիլի 13-ից՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Երևան քաղաքում կազմակերպել և իրականացրել է հավաքներ, որոնց ընթացքում բազմիցս խախտվել են «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջները՝ խոչընդոտելով մայրաքաղաքի բնակիչների ազատ տեղաշարժի և այլ իրավունքների իրացմանը, կազմակերպությունների բնականոն գործունեությանը: Չհետևելով ոստիկանության բազմաթիվ հայտարարություններին, այդ ընթացքում հավաքի մասնակիցները կազմակերպված կերպով ապրիլի 13-ին ներխուժել են ԵՊՀ, […]

Ոստիկանները ջրցան մեքենաներ են բերել Բաղրամյան

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի թիմակիցները քիչ առաջ  Բաղրամյան պողոտայում հայտարարեցին, որ Փաշինյանի հետ ամեն բան կարգին է և նա կես ժամվա ընթաքում կմիանա ցուցարարներին: Մինչդեռ ոստիկանները հորդորում են մասնակիցներին հեռանալ Բաղրամյան պողոտայից, պահպանել կարգը: Ոստիկանները ջրցան մեքենաներ են բերել ԱԺ-ի մոտ:  

«Վիճակը ծանր ա». Ալեն Սիմոնյանը տեղափոխվել է հիվանդանոց

Երևանի ավագանու Ելք խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց: Այս մասին հայտնում է նրա կինը՝ Մարիամ Մարգարյանը, իր ֆեյսբուքյան էջի միջոցով. «Ալենին տեղափոխում են Մասիվի հիվանդանոց, պայթուցիկներից վիրավորվել ա։ Նիկոլենք առաջին գծում են, վիճակը ծանր ա»,-գրում է նա։

Փաշինյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում է

Հայտնի է դարձել Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը: Փաշինյանը գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում: Նրա կինը՝ Աննա Հակոբյանը հայտնել է, որ Փաշինյանի դեմքին ու ձեռքերին վնասվածքներ կան, բայց նա  առաջին բուժօգնությունը ստանալուց հետո կվերադառնա ցուցարարների մոտ: Նիկոլ Փաշինյանը ձեռքերի շրջանում լուրջ վնասվածքներ է ստացել, վնասվել է նաև նրա աչքը: Հայտարարվեց նաև, որ Պռոշյան փողոցի մոտակայքում ջրցան մեքենա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի